Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 416.1 — Նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկատվություն չփոխանցելը կամ փոխանցման ենթակա տեղեկատվությունից տարբերվող տեղեկատվություն փոխանցելը 1.
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 416.1AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 416.1 — Նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկատվություն չփոխանցելը կամ փոխանցման ենթակա տեղեկատվությունից տարբերվող տեղեկատվություն փոխանցելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 416.1. Նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկատվություն չփոխանցելը կամ փոխանցման ենթակա տեղեկատվությունից տարբերվող տեղեկատվություն փոխանցելը 1. Յուրաքանչյուր նույնականացման միջոցի վերաբերյալ տեղեկատվություն չփոխանցելու կամ յուրաքանչյուր փաստացի փոխանցման ենթակա տեղեկատվությունից տարբերվող տեղեկատվություն փոխանցելու համար կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է 30 հազար դրամի չափով: Սույն մասով սահմանված տուգանքների հանրագ

Ամբողջ Տեքստ

Հոդված 416.1. Նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկատվություն չփոխանցելը կամ փոխանցման ենթակա տեղեկատվությունից տարբերվող տեղեկատվություն փոխանցելը 1. Յուրաքանչյուր նույնականացման միջոցի վերաբերյալ տեղեկատվություն չփոխանցելու կամ յուրաքանչյուր փաստացի փոխանցման ենթակա տեղեկատվությունից տարբերվող տեղեկատվություն փոխանցելու համար կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է 30 հազար դրամի չափով: Սույն մասով սահմանված տուգանքների հանրագումարը յուրաքանչյուր հարկային ստուգման ակտով չի կարող գերազանցել 300 հազար դրամը:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումը հարկային ստուգման ակտով արձանագրելուն հաջորդող մեկ տարվա ընթացքում խախտումն առաջին անգամ կատարելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է 30 հազար դրամի չափով: Սույն մասով սահմանված տուգանքների հանրագումարը յուրաքանչյուր հարկային ստուգման ակտով չի կարող գերազանցել 3 միլիոն դրամը:

3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումը հարկային ստուգման ակտով արձանագրելուն հաջորդող մեկ տարվա ընթացքում խախտումը երկրորդ և ավելի անգամ կատարելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է 30 հազար դրամի չափով: Սույն մասով սահմանված տուգանքների հանրագումարը յուրաքանչյուր հարկային ստուգման ակտով չի կարող գերազանցել 10 միլիոն դրամը:

4. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի կիրառության իմաստով՝ խախտումը կատարել է համարվում հարկային ստուգման ակտի ամսաթվից հետո՝ մեկ տարվա ընթացքում, մինչև հաջորդ հարկային ստուգման ակտի նախագծի ամսաթիվը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումը կատարելը: (416.1-ին հոդվածը լրաց.

03.07.25 ՀՕ-255-Ն )

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել