Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԳԱԳԻԿ ԲԱԴԱԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԳԱԳԻԿ ԲԱԴԱԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-1721 հուլիսի, 2017 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-17)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 21 հուլիսի 2017թ. ՍԴԴԿՈ/2 - 17 | ԳԱԳԻԿ ԲԱԴԱԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

ՈՐՈՇՈՒՄԸ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 21 հուլիսի 2017թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 2 դատական կազմը`

Նախագահությամբ` Հ. Նազարյանի

Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի

Ա. Խաչատրյանի

Ուսումնասիրելով Գագիկ Բադալյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի Գագիկ Բադալյանը 11.07.2017թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 6-րդ, 60-րդ, 61-րդ, 63-րդ, 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթը, և/կամ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթը իրավակիրառական պրակտիկայում դրան տրված բովանդակությամբ, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 6-րդ, 60-րդ, 61-րդ, 63-րդ, 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր, և/կամ բացահայտել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթի սահմանադրաիրավական բովանդակությունը»: Ըստ դիմողի առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառման, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու արդյունքում խախտվել են իր դատական պաշտպանության և սեփականության սահմանադրական իրավունքները: Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթի 2-րդ մասի 1-ին նախադասությամբ օրենսդիրը նպատակ է հետապնդել ապահովելու և լրացնելու պետական տուրքի չբավականացնող գումարն այն պարագայում, երբ գործի քննությունն իրականացվել է մինչև վերջ, որի հետևանքով դատարանը ռեսուրսներ է ծախսել ավելացված հայցագին ունեցող գործի դատաքննության ընթացքում, սակայն գործող օրենսդրությամբ չի կարգավորվում հայցից հրաժարվելու կամ դատավարության ընթացքում հայցապահանջի ավելացման, այնուհետև դրա պակասեցման հնարավոր իրավիճակներում հայցագնի սահմանման կարգը: Դիմողի կարծիքով` օրենսդրությամբ նախատեսված չէ այն դեպքը, թե ինչպես պետք է վարվի դատարանը պետական տուրքի չափը որոշելիս ավելացված հայցագինը նվազեցնելու դեպքում, երբ պետական տուրքը վճարված չէ ավելացված հայցագնին համապատասխան: Դիմողը գտնում է, որ խնդրո առարկա գործի շրջանակներում կիրառված` Դատարանների նախագահների խորհրդի 2013թ. հունվարի 29-ի թիվ 129 որոշման 19-րդ կետի երկրորդ նախադասության բովանդակությունը դուրս է վիճարկվող դրույթի բովանդակության սահմաններից, մասնավորապես, օրենսդիրը սահմանել է «վճարվածը ենթակա չէ վերադարձման», այլ ոչ թե` «չվճարածը ենթակա է վճարման» կանոնը, մինչդեռ Դատարանների նախագահների խորհուրդը «վճարվածը ենթակա չէ վերադարձման» կանոնը մեկնաբանել է «չվճարածը ենթակա է վճարման» իմաստով ստեղծելով նոր կարգավորում, որը խախտում է իրավական որոշակիության սկզբունքը: Դիմողը, վկայակոչելով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017թ. թիվ ՎԴ/6047/05/15 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներն առ այն, որ «… անձի դատական պաշտպանությունը չի կարող արդյունավետ լինել, երբ վերջինս վերջնական բարենպաստ դատական ակտին հասնելու համար կրում է ավելի շատ ծախսեր, քան այն գույքի հնարավոր կորուստն էր, որի կանխման համար նա դիմել էր դատական պաշտպանության…», գտնում է, որ դատական պաշտպանության դիմելով ինքը հայտնվել է առավել անբարենպաստ վիճակում, քան մինչ այդ էր:

2. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ առկա չեն Գագիկ Բադալյանի դիմումի քննության ընդունումը մերժելու հիմքեր, քանի որ` դիմումում առաջադրված հարցը ենթակա է սահմանադրական դատարանին,

դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,

դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,

դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում, դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31 և 69-րդ հոդվածներով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

1. «Գագիկ Բադալյանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:

Նախագահող

Անդամներ

21 հուլիսի 2017 թվականի

ՍԴԴԿՈ/2-17

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
21 հուլիսի, 2017 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-17
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել