Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ — Հոդված 7 — Սահմանադրական դատարանի դատավորի անկախությունը 1.
ARLISՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ — Հոդված 7AI Ինդեքսավորված

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ — Հոդված 7 — Սահմանադրական դատարանի դատավորի անկախությունը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 7. Սահմանադրական դատարանի դատավորի անկախությունը 1. Արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, պաշտոնատար, ֆիզիկական և իրավաբանական անձանցից, հաշվետու չէ որևէ մեկին, այդ թվում` պարտավոր չէ որևէ բացատրություն տալ: 2. Սահմանադրական դատարանի դատավորն իրավունք չունի իր գործունեության կապակցությամբ հայցելու որևէ ցուցում: 3. Սահմանադրական դատարանի դատավորի գործունեության կապակցությամբ նրա նկատմ

Ամբողջ Տեքստ

Հոդված 7. Սահմանադրական դատարանի դատավորի անկախությունը 1. Արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, պաշտոնատար, ֆիզիկական և իրավաբանական անձանցից, հաշվետու չէ որևէ մեկին, այդ թվում` պարտավոր չէ որևէ բացատրություն տալ:

2. Սահմանադրական դատարանի դատավորն իրավունք չունի իր գործունեության կապակցությամբ հայցելու որևէ ցուցում:

3. Սահմանադրական դատարանի դատավորի գործունեության կապակցությամբ նրա նկատմամբ որևէ ներգործություն անթույլատրելի է և հետապնդվում է օրենքով։

4. Սահմանադրական դատարանի դատավորի գործունեությանը միջամտության կամ նրա նկատմամբ այլ ներգործության յուրաքանչյուր փաստի մասին Սահմանադրական դատարանի դատավորն անհապաղ իրազեկում է Սահմանադրական դատարանի նախագահին, որն անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու պահանջով դիմում է իրավասու պետական մարմիններին:

5. Պաշտոնավարման ընթացքում և լիազորությունները դադարեցվելուց կամ դադարելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորը չի կարող որպես վկա հարցաքննվել այն վարույթով, որի շրջանակում նա իրականացրել է իր լիազորությունները որպես դատավոր: (7-րդ հոդվածը փոփ.

09.06.22 ՀՕ-226-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել