ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 46 — Հնչյունագիրը և հնչյունագիր արտադրողը 1.
Ամփոփում
Հոդված 46. Հնչյունագիրը և հնչյունագիր արտադրողը 1. Հնչյունագիր համարվում է կատարման հնչյունների կամ այլ հնչյունների կամ դրանց թվային կամ որևէ այլ ձևով ներկայացման ամրագրումը բացառապես ունկնդրելու համար, բացի դրանց ամրագրման այն ձևից, որն ընդգրկված է այլ տեսալսողական ստեղծագործություններում։ 2. Հնչյունագիր արտադրող է համարվում ֆիզիկական կամ իրավաբանական այն անձը, որի նախաձեռնությամբ և պատասխանատվությամբ իրականացվել է կատարման կամ այլ հնչյունների կ
Ամբողջ Տեքստ
Հոդված 46. Հնչյունագիրը և հնչյունագիր արտադրողը 1. Հնչյունագիր համարվում է կատարման հնչյունների կամ այլ հնչյունների կամ դրանց թվային կամ որևէ այլ ձևով ներկայացման ամրագրումը բացառապես ունկնդրելու համար, բացի դրանց ամրագրման այն ձևից, որն ընդգրկված է այլ տեսալսողական ստեղծագործություններում։
2. Հնչյունագիր արտադրող է համարվում ֆիզիկական կամ իրավաբանական այն անձը, որի նախաձեռնությամբ և պատասխանատվությամբ իրականացվել է կատարման կամ այլ հնչյունների կամ հնչյունների ներկայացման առաջին ամրագրումը:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
