«ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 31-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 5-ՐԴ ՄԱՍԻ, 295-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 90-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-251)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 7 դեկտեմբերի 2021թ. ՍԴԱՈ - 251 | «ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 31-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 5-ՐԴ ՄԱՍԻ, 295-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 90-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 31-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ «ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ Ա Յ Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ
ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 31-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ
ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 5-ՐԴ ՄԱՍԻ, 295-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ
ԵՎ «ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍ-ԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 90-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ
ՍԱՀՄԱՆԱ-ԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ
ՎԱՐՈՒՅԹԸ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 31-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ «ՀՀ
ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 90-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ ՄԱՍՈՎ
ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 5-րդ մասի, 295-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության և «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի Սահմանադրու-թյանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 5-րդ մասի և «ՀՀ Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի մասով կարճելու վերաբերյալ առաջարկությունը, Պ Ա Ր Զ Ե Ց.
1. ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի սեպտեմբերի 1- ին:
Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է. «... որոշել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 5-րդ մասի, 295-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6- րդ, 79, 96-րդ հոդվածների համապատասխանության հարցը»:
2. ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը (այսուհետ` նաև Դիմող), անդրադառնալով «Հայաստանի Հանրապետու-թյան ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ` Ընտրական օրենսգիրք) 90-րդ հոդվածի 5-րդ մասի կարգավորմանը նկատում է, որ Ընտրական օրենսգրքի վիճարկվող դրույթում «...հստակ օգտագործվում է «պատգամավորի թեկնածու», ինչպես նաև «մինչև պատգամավորի
լիազորությունները ստանձնելը» իրավական եզրույթները, որը շատ հստակ պետք է ենթադրի իրավական կարգա-վիճակի տրոհում «պատգամավորի թեկնածու» և «պատգամավորի»…», և որ 90-րդ հոդվածի 5-րդ մասը «..որևէ առնչություն չունի ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի հետ այն պարզ պատճառաբանությամբ, որ սահմանադրական երաշխիքը չի վերաբերում որևէ «պատգամավորի թեկնածու» իրավական կարգավիճակին, այլ հենց ՀՀ Ազգային ժողովի պատգամավորին»: Դիմողը նշում է, որ Ընտրական օրենսգրքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի միակողմանի մեկնաբանության արդյունքում հնարավոր է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (այսուհետ` նաև ԿԸՀ) կողմից պատգամավորի թեկնածուի անձեռնմխելիությունը հաղթահարված լինելու պարագա-յում, հետագայում անձի պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելուց հետո հնարա-վոր լինի այն իրավիճակը, որ արդեն պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի անձեռնմխելիության հետագա հաղթահարում տեղի չունենա:
Անդրադառնալով Ընտրական օրենսգրքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի և Սահմանադրության 79-րդ հոդվածի ենթադրյալ հակասությանը Դիմողն այն փաստարկում է հետևյալ պնդմամբ. «...«Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասը հստակ չէ նաև այնքանով, որքանով պարզ չէ այն վերաբերում է առհասարակ «պատգամավորի թեկնածուին, թե ԿԸՀ-ի կողմից ընդունված որոշումը Սահմանադրական դատարանում քննության առնելուց հետո առկա իրավիճակին, երբ հստակ ուղենշվում է «ընտրված պատգամավոր» իրավական կարգավիճակը»: Դիմողը, անդրադառնալով Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 5- րդ մասում ամրագրված կասեցված վարույթը վերսկսելու հիմքին վարույթի կասեցման հիմքերի վերանալու-վերացնելու հարցին, նշում է, որ վիճարկվող նորմում օգտագործվող «վերացնել» և «վերանալ» եզրույթները կարող են տարբեր կերպ մեկնաբանվել, ուստի և դրանցից յուրաքանչյուրը տարբեր հետևանքներ առաջացնել, ըստ այդմ բարձրացնելով նաև տվյալ դրույթի իրավական որոշակիության սկզբունքին անհամապատասխանության հարց:
Այս առնչությամբ Դիմողն արձանագրում է․ «... օրենսդրի կողմից օգտագործվող եզրույթը վերաբերում է, որոշակի գործողությունների կատարմանը, քանի որ չի օգտագործվում «վերանալ», որը կարող է նույնանալ սպառվելու հետ, այլ «վերացնել» որը բոլոր դեպքերում ենթադրում է գործողության կատարում»: Հիշյալ դրույթի նման մեկնաբանության արդյունքում Դիմողը նշում է, որ առկա է տվյալ դրույթի և Սահմանադրության 96-րդ հոդվածի հակասություն այդ հակասությունը հիմնավորե-լով հետևյալ պնդմամբ. «Սահմանադիրը չի նախատեսել արդեն իսկ հարուցված քրեական հետապնդման շարունակման հնարավորություն, այլ բացառապես հենց հարուցման մասին է հիշատակել: Հետևաբար վիճարկվող դրույթը ուղղակիորեն հակասության մեջ է մտնում ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի հետ»:
3. Սույն գործով որպես պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովը (այսուհետ` նաև Պատասխանող) արձանագրում է, որ պատգամավորի և պատգա- մավորի թեկնածուի անձնական անձեռնմխելիության ծավալները նույնն են, և որ «... չի կարող քրեական հետապնդում հարուցվել կամ ազատությունից զրկում ենթադրող խափանման միջոց ընտրվել առանց Սահմանադրությամբ նախատեսված մարմնի համաձայնության...»: Միևնույն ժամանակ պատասխանողը նկատում է, որ Սահմանադրության 96-րդ հոդվածը վերաբերելի չէ այն դեպքերին «... երբ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել կամ վերջինս զրկվել է ազատու-թյունից մինչև պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելը»: Պատասխանողն ընդգծում է, որ Սահմանադրությամբ նախատեսված չէ «պատգամավորի թեկնածուի (ում նկատմամբ Կենտրոնական ընտրական հանձնա-ժողովի համաձայնությամբ հարուցվել է քրեական հետապնդում կամ կիրառվել է ազատությունից զրկում ենթադրող հարկադրանքի միջոց) կողմից պատգամավորա-կան մանդատ ստանալուց հետո հարուցված քրեական հետապնդումը կամ կիրառ-ված ազատությունից զրկումը ենթադրող հարկադրանքի միջոցը շարունակելու հարցով Ազգային ժողովի համաձայնությունը ստանալու որևէ պահանջ...»:
Ավելին, ըստ Պատասխանողի նման պայմաններում Ազգային ժողովի կողմից վերջինիս անձեռնմխելիության հարցը քննարկելն ուղղակիորեն կհակասեր Սահմա- նադրության 6-րդ հոդվածին:
Անդրադառնալով Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 5-րդ մասում օգտագործված «վերացնել» բառին Պատասխանողը, այն դիտարկելով նույն հոդվածի առաջին մասում սահմանվող քրեական վարույթի կասեցման հիմքերի լույսի ներքո, նկատում է, որ «Օրենսգրքի 31-րդ հոդվածում թվարկված են քրեական գործով վարույթի կասեցման մի շարք հիմքեր, որոնց մի մասի դեպքում անհրաժեշտ է որոշակի գործողությունների կատարում (...), իսկ մյուս մասի դեպքում վարույթն իրականացնող մարմինը որևէ գործողություն չի կարող կատարել»:
4. Դիմումի ուսումնասիրությունն ու վերլուծությունը ցույց են տալիս, որ սույն գործի վարույթը նշված մասով ենթակա է կարճման:
Մասնավորապես անդրադառնալով Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 5-րդ մասում ամրագրված կասեցված վարույթը վերսկսելու հիմքի վարույթի կասեցման հիմքերի վերանալու-վերացնելու հարցի առնչությամբ Դիմողի կողմից բարձրացվող այն մտահոգությանը, թե վիճարկվող նորմում օգտագործվող «վերացնել» և «վերանալ» բառերը կարող են տարբեր կերպ մեկնաբանվել, և դրանցից յուրաքանչյուրը տարբեր հետևանքներ կարող է առաջացնել, ըստ այդմ բարձրացվող հիշյալ դրույթի ենթադրյալ իրավական անորոշության հարցին` Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում այս առնչությամբ վերահաստատել իրավական որոշակիության վերաբերյալ նախկինում արտահայտած դիրքորոշումները. «Նույնիսկ իրավական նորմի առավելագույն հստակությամբ ձևակերպման դեպքում դատական մեկնաբանությունը չի բացառվում:
Իրավադրույթների պարզա-բանման և փոփոխվող հանգամանքներին` զարգացող հասարակական հարաբերու-թյուններին դրանց
համապատասխանեցման անհրաժեշտությունը միշտ էլ առկա է: Հետևաբար, օրենսդրական կարգավորման որոշակիությունը և ճշգրտությունը չեն կարող բացարձականացվել նույնիսկ ոչ բավարար հստակությունը կարող է լրացվել դատարանի մեկնաբանություններով» (03.05.2016թ. ՍԴՈ-1270, 7-րդ կետ),
«Որոշակիության սկզբունքի համատեքստում հարցը քննարկելիս պետք է հաշվի առնել այն իրողությունը, որ իրավական նորմերը, որպես ընդհանուր-վերացական կարգավորումներ, միշտ որոշակի
մեկնաբանությունների կարիք ունեն, և գրեթե անհնար է իրավական միարժեք նորմերով հստակ կարգավորել հասարա-կական կյանքի բոլոր բազմաբնույթ հարաբերությունները» (23.09.2021թ. ՍԴՈ-1610, 4.1.2.-րդ կետ):
«...օրենքներում կիրառվում են բազմաթիվ բառեր և
արտահայտություններ, որոնց իմաստն ու նշանակությունն
ուղղակիորեն բացահայտված չեն օրենսդրի կողմից, սակայն
յուրաքանչյուր դեպքում իրավական որոշակիության գնահատման անվան ներքո դրանց մեկնաբանումը Սահմանադրական դատարանի իրավասության տիրույթում չէ: (...) Ուստի Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենքի, դրա որևէ դրույթի իրավական բովանդակության
բացահայտման և միատեսակ կիրառության ապահովման իրավազորությունը սահմանադրորեն վերապահված է եռաստիճան դատական համակարգին, և դիմողի կողմից բարձրացված վերը նշված հարցը լուծելի է օրենքի միատեսակ կիրառման համապատասխան նախադեպի ձևավորման
շրջանակներում...» (2021 թվականի փետրվարի 26-ի ՍԴԱՈ-40 աշխատա- կարգային որոշում):
«Սույն գործով վիճարկվող դրույթների սահմանադրականության
վերաբերյալ դիմումով (դատարանի որոշմամբ) ներկայացված
հիմնավորումները, ելնելով նաև սույն գործում առկա նյութերի ուսումնասիրությունից, հանգեցնելու են Սահմանադրական դատարանի կողմից առավելապես ոչ սահմանադրական նորմերի (կոնկրետ վեճի լուծման համար ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից կիրառման ենթակա նյութական և/կամ դատավարական նորմերի) բովանդակության մեկնաբանությանը անկախ սահմանադրականության գնահատման
հարցադրման հանգամանքից, որով Սահմանադրական դատարանը փաստացի կստանձնի դիմողի փոխարեն կոնկրետ գործի փաստական և իրավական հանգամանքները գնահատող դատարանի կամ դիմողի հետ չհամաձայնելու դեպքում դատական ակտ վերանայող դատական ատյանի գործառույթի կատարման, ինչի իրավասությունը, Սահմանադրության համա-ձայն, Սահմանադրական դատարանը չունի:
Այլ կերպ վիճարկվող դրույթների սահմանադրականության մասին դիմողի հիմնավորումներն ուղղակիորեն կապված չեն վիճարկվող դրույթների սահմանա- դրականության վերաբերյալ Սահմանադրական դատարանի հնարավոր որևէ իրավական դիրքորոշման հետ: Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նաև արձանագրել, որ օրենքի, վերջինիս որևէ դրույթի իրավական բովանդակության բացահայտման և միատեսակ կիրառության ապահովման իրավա-զորությունը սահմանադրորեն վերապահված է եռաստիճան դատական համակար-գին, և դիմողի կողմից բարձրացված հարցերը լուծելի են օրենքի միատեսակ կիրառման համապատասխան նախադեպի ձևավորման շրջանակներում» (2019 թվականի նոյեմբերի 26-ի ՍԴԱՈ-141 աշխատակարգային որոշման 5 և 6-րդ կետեր):
Մյուս կողմից` Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ Դիմողի կողմից Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 5-րդ մասում տեղ գտած «վերացնելը» բառը մեկնաբանվել է մեկուսի` կտրված այդ դրույթի հետ համակարգային առումով փոխկապակցված Քրեական դատավարության օրենսգրքի այլ դրույթներից, ինչի պայմաններում Դիմողի կողմից վիճարկվող դրույթին տրվել է միակողմանի մեկնաբանություն, թե «...օրենսդրի կողմից օգտագործվող եզրույթը վերաբերում է, որոշակի գործողությունների կատարմանը, քանի որ չի օգտագործվում «վերանալ», որը կարող է նույնանալ սպառվելու հետ, այլ «վերացնել» որը բոլոր դեպքերում ենթադրում է գործողության կատարում»: Դրույթի այդպիսի միակողմանի մեկնաբանության արդյունքում Դիմողը նշմարել է տվյալ դրույթի և Սահմանադրության 96-րդ հոդվածի հակասություն այդ հակասությունը հիմնավորելով հետևյալով. «...Սահմանադիրը չի նախատեսել արդեն իսկ հարուցված քրեական հետապնդման շարունակման հնարավորություն, այլ բացառապես հենց հարուցման մասին է հիշատակել: Հետևաբար վիճարկվող դրույթը ուղղակիորեն հակասության մեջ է մտնում ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի հետ»: Մինչդեռ, դիմումի ուսումնասիրությունը Սահմանադրական դատարանին թույլ է տալիս եզրակացնել, որ Դիմողն այդ դիրքորոշման հանգել է առանց հաշվի առնելու Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված վարույթի կասեցման հիմքերի բնույթների տարբերությունը` մի կողմից, և կասեցված վարույթը վերսկսելու ինստիտուտը կանոնակարգող Քրեական դատավարության օրենսգրքի այլ դրույթների հետ կապը` մյուս կողմից: Մասնավորապես Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված վարույթի կասեցման որոշ հիմքեր իրենց բնույթով այնպիսին են, որ ուղղակիորեն անհնար է վարույթն իրականացնող մարմնի կողմից որևէ գործողություն կատարելով վերացնել (հաղթահարել) այդ հիմքերը (օրինակ մեղադրյալը ծանր հիվանդ է (31-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ), գործում է անհաղթահարելի ուժ, որը ժամանակավորապես խոչընդոտում է քրեական գործով հետագա վարույթին (31-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ և այլն):
Եվ երկրորդ Դիմողի կողմից վիճարկվող` Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 5-րդ մասի հետ համակարգային առումով փոխկա-պակցված նույն օրենսգրքի 260-րդ հոդվածի 1-ին մասով սահմանելով կասեցված քրեական վարույթի վերսկսման հիմքերը` նշվում է. «Քրեական գործով կասեցված վարույթը քննիչի որոշմամբ վերսկսվում է, եթե`
1) վերացվել են քրեական գործով վարույթը կասեցնելու` սույն օրենսգրքի 31 հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերը.
2) անհրաժեշտ է կատարել դատավարական գործողություններ, որոնք կարող են իրականացվել առանց մեղադրյալի մասնակցության»:
Վերոշարադրյալից ակնհայտ է, որ կասեցման հիմքերը, տարբեր լինելով իրենց բնույթով, որոշ դեպքերում քննիչի, դատախազի, դատարանի կողմից անհնար են դարձնում «դրանց հաղթահարումը» իրենց իսկ կողմից կատարվող գործողություններով, և դրանց վերացումը հնարավոր չէ քննիչի, դատախազի, դատարանի կողմից հատուկ այդ ուղղությամբ գործողություններ կատարելով, ինչն էլ (հատկապես քննիչի մասով) ընդգծվել է արդեն Քրեական դատավարության օրենսգրքի 260-րդ հոդվածում օգտագործելով «վերացվել են» բառերը:
Վերոգրյալի համատեսքտում Սահմանադրական դատարանը փաստում է, որ վիճարկվող դրույթի և Սահմանադրության 96-րդ հոդվածի հակասությունը դիմումում Դիմողի կողմից չի բացահայտվում:
Անդրադառնալով դիմումում բարձրացված` Ընտրական օրենսգրքի 90-րդ հոդվածի 5- րդ մասի կարգավորումների` Սահմանադրության 96-րդ հոդվածի հնարավոր հակասության հարցին Սահմանադրական դատարանն արձանագրում է, դիմումում այս առումով վիճարկվող դրույթի և Սահմանադրության 96-րդ հոդվածի հակասության վերաբերյալ հիմնավորումները, ըստ էության, բացակայում են:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ Ընտրական օրենսգրքի 90-րդ հոդվածի, և մասնավորապես դրա 5-րդ մասի բովանդակությունից ակնհայտ է, որ այդ իրավադրույթներով չեն կանոնակարգվում պատգամավորի կարգավիճակ ձեռք բերած անձի անձեռնմխելիության հաղթահարման հարցերը, ինչն ակնհայտորեն վկայում է այդպիսի հակասության բացակայության մասին:
Այսպիսով, Սահմանադրական դատարանը փաստում է, որ մի կողմից Դիմողը բարձրացնում է Ընտրական օրենսգրքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի սահմանա- դրականության հարց, մյուս կողմից ինքը նաև պնդում է, թե վիճարկվող հոդվածի կարգավորումներում հստակորեն ընդգծված է, որ այն չի կարգավորում (վերաբերում) պատգամավորի անձեռնմխելիության հաղթահարման հարցերը, և որ հակառակ մոտեցումն այդ հոդվածի, ինչպես նաև Սահմանադրության 96-րդ հոդվածի հնարավոր միակողմանի մեկնաբանության հետևանք է:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողի այն պնդումները, թե Ընտրական օրենսգրքի վիճարկվող հոդվածը հակասում է Սահմանադրության 6-րդ հոդվածին, անհիմն են: Դիմումում, ըստ էության, բացակայում են վիճարկվող հոդվածի և Սահմանադրության 6-րդ հոդվածի հակասության վերաբերյալ հիմնա- վորումները, և Դիմողն այս առնչությամբ սահմանափակվում է միայն հետևյալ արձանագրումը կատարելով. «... այնքանով որքանով, «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասը միակողմանիորեն մեկնա-բանվում է որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի անձնական անձեռնմխե-լիությունը հաղթահարելու գործիքակազմ և որի արդյունքում ՀՀ ԿԸՀ-ն վերածվում է Ազգային ժողովին փոխարինող մարմնի հակասում է ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածին, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածին...»: Դիմողը, ըստ էության, հակասություն չի արձանագրում Ընտրական օրենսգրքի վիճարկվող դրույթի և Սահմանադրության 6-րդ հոդվածի միջև, այլ այդպիսի հակասությունը հնարավոր է համարում դրույթի(ների) հնարավոր «միակողմանի մեկնաբանության» արդյունքում: Վերոշարադրյալը հիմք է տալիս Սահմանադրական դատարանին արձանա-գրել, որ Ընտրական օրենսգրքի վիճարկվող դրույթի և Սահմանադրության 6-րդ հոդվածի հնարավոր հակասության մասին հիմնավորումները դիմումում բացակայում են: Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի և Սահմանադրության 79-րդ հոդվածի ենթադրյալ հակասության վերաբերյալ Դիմողի բարձրացրած հարցին, ապա դիմումում այդ մասով հակասահմանադրականության հիմնավորումները սահմանափակվում են այն դիտարկումներով, որ` «...«Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասը հստակ չէ նաև այնքանով, որքանով պարզ չէ այն վերաբերում է առհասարակ «պատգամավորի թեկնածուին, թե ԿԸՀ-ի կողմից ընդունված որոշումը Սահմանադրական դատա-րանում քննության առնելուց հետո առկա իրավիճակին, երբ հստակ ուղենշվում է «ընտրված պատգամավոր» իրավական կարգավիճակը»:
Այս առնչությամբ արձանագրելով, որ բացակայում են Ընտրական օրենսգրքի վիճարկվող դրույթների և Սահմանադրության 79-րդ հոդվածի հակասության վերա- բերյալ պատշաճ հիմնավորումները և հիմք ընդունելով իրավական որոշակիության վերաբերյալ Սահմանադրական դատարանի արտահայտած դիրքորոշումները Սահմանադրական դատարանը հաստատում է, որ վիճարկվող դրույթներում առկա եզրույթների բովանդակության բացահայտումը, օգտագործված առանձին արտա-հայտությունների մեկնաբանություններն ուղղակիորեն դուրս են Սահմանադրական դատարանի լիազորությունների շրջանակից:
Հետևաբար` այս մասով արձանագրելով (1) դիմումում ներքին հակասականու- թյունների առկայությունը և փաստելով դրանում վիճարկվող դրույթի հակասահմանա- դրականության վերաբերյալ ոչ բավարար չափով հիմնավորված լինելու հանգամանքը, և այն, որ հենց ինքը Դիմողը ենթադրյալ հակասահմանադրականությունը հիմնա-վորում է, այդ թվում վիճարկվող դրույթի միակողմանի մեկնաբանության հնարա-վորությամբ (հետևաբար դրույթի ոչ միակողմանի, Սահմանադրությանը համահունչ մեկնաբանության պարագայում սահմանադրականության խնդիրը կբացակայի), (2) ինչպես նաև այն, որ դիմումի վերլուծված հատվածում օրենքի դրույթի ենթադրյալ իրավական որոշակիության փոխարեն, ըստ էության, բարձրացվում է տվյալ օրենքի դրույթի (դրանում օգտագործված առանձին եզրույթների, արտահայտությունների) մեկնաբանության հարց, այսինքն հարց, որը դուրս է Սահմանադրական դատարանի լիազորությունների շրջանակից, Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը` Ընտրական օրենսգրքի վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահ- մանադրականության մասով, ենթակա է կարճման:
Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ թեև Դիմողը դիմումի խնդրամասում Սահմանադրական դատարանին խնդրում է որոշել Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 5-րդ մասի և Սահմա-նադրության 6 և 96- րդ հոդվածների համապատասխանության հարցը, սակայն դիմումի բովանդակության մեջ այդ հոդվածների հակասության վերաբերյալ հիմնա-վորումներն իսպառ բացակայում են: Այսինքն դիմումի շրջանակներում Դիմողը ոչ միայն ոչ բավարար չափով է հիմնավորում վիճարկվող դրույթի(ների) ենթադրյալ հակասահմանադրականությունը, այլև մի շարք դեպքերում ընդհանրապես որևէ հիմնավորում չի ներկայացնում: Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում վերահաստատել իր այն դիրքորոշումը, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ` նաև Օրենք) 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ուժով Սահմանադրական դատարան դիմող բոլոր սուբյեկտները պարտավոր են դիմումի շրջանակներում հիմնավորել բարձրացված հարցի Սահմանադրական դատարանում քննության ենթակա լինելու, այն է` սահմանադրաիրավական վեճ հանդիսանալու հանգամանքը (2021 թվականի դեկտեմբերի 3-ի ՍԴԱՈ-248 աշխատակարգային որոշման 3.1- րդ կետ):
Նման պայմաններում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրական դատարան դիմող այնպիսի սուբյեկտների պարագայում, որպիսիք են, օրինակ, Ազգային ժողովը, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը, Ազգային ժողովի խմբակցությունը, Հանրապետության նախագահը, Կառավարությունը և այլն, օրենսդրի մոտեցումը սահմանափակվել Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումին առաջադրվող ընդհանուր ձևական բնույթի պահանջների շարադրմամբ, ամեևին չի վկայում դիմումում վիճարկվող դրույթի ենթա-դրյալ հակասահմանադրականության վերաբերյալ պատշաճ հիմնավորումներ ներ-կայացնելու` Դիմողների պարտականության բացակայության մասին:
Սահմանադրական դատարանը, վերահաստատելով իր նախկինում արտա-հայտած դիրքորոշումը, արձանագրում է, որ վերը հիշատակված սուբյեկտները, ելնելով իրենց սահմանադրաիրավական բարձր կարգավիճակից, պետք է ցուցաբերեն առավել բարձր մակարդակի փութաջանություն և, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում վիճար-կելով այս կամ այն իրավական ակտի կամ դրա դրույթի/դրույթների սահմանադրականությունը, պատշաճ կերպով հիմնավորեն վիճարկվող դրույթի և Սահմանադրությամբ պահպանվող արժեքի/իրավունքի հնարավոր խախտման միջև պատճառահետևանքային կապը (տե՛ս 2021 թվականի դեկտեմբերի 3-ի ՍԴԱՈ-248 աշխատակարգային որոշման 3.2-րդ կետ): Սահմանադրական դատարանը Դիմողի ուշադրությունն է հրավիրում Օրենքի «Դիմումին ներկայացվող ընդհանուր պահանջները» վերտառությամբ 24-րդ հոդվածի 2- րդ մասի 4-րդ կետին, որով Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումին ներկայացվող պահանջների շարքում օրենսդիրը սահմանել է սեփական փաստարկ-ները ներկայացնելու պահանջ: Ընդհանրացնելով «իրավաբանական փաստարկում» եզրույթի վերաբերյալ իրավունքի դոկտրինում առկա մոտեցումները Սահմանադրա-կան դատարանն արձանագրում է, որ այն բնորոշվում է որպես տրամաբանական-կոմունիկատիվ գործընթաց, որը նպատակ ունի իրավակիրառ սուբյեկտին ընկալելի և/կամ ընդունելի դարձնել գործի իրավական և փաստական հանգամանքների վերաբերյալ սեփական տեսակետի հիմնավորումը:
Վերոգրյալի լույսի ներքո ընդհանրացնելով սույն որոշմամբ արտահայտած դիրքորոշումները Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողի կողմից չի առաջադրվել Սահմանադրական դատարանին ենթակա հարց, որպիսի պայմաններում Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթն Ընտրական օրենսգրքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի` Սահմանադրության 6, 79 և 96-րդ հոդվածների ենթադրյալ անհամապատասխանության մասով, Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 5-րդ մասի և Սահմանադրության 6, 79 և 96-րդ հոդվածների ենթադրյալ անհամապատասխանության մասով ենթակա է կարճման:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված պահանջները Սահմանադրական դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց.
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 5-րդ մասի, 295-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության և «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 5-րդ մասի` Սահմանադրության 6, 79 և 96-րդ հոդվածներին համապա-տասխանության մասով և «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի
90-րդ հոդվածի 5-րդ մասի` Սահմանադրության 6, 79 և 96-րդ հոդվածներին համա- պատասխանության մասով, կարճել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ
Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
7 դեկտեմբերի 2021 թվականի
ՍԴԱՈ-251
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 7 դեկտեմբերի, 2021 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-251
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
