ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 405 — Նոր ի հայտ եկած հանգամանքներով նախնական վարույթը 1.
Ամփոփում
Հոդված 405. Նոր ի հայտ եկած հանգամանքներով նախնական վարույթը 1. Սույն օրենսգրքի 403-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված նոր ի հայտ եկած հանգամանքների մասին հաղորդումը շահագրգիռ կամ իրավասու անձը ուղարկում է դատախազին: 2. Սույն օրենսգրքի 403-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանգամանքի առերևույթ առկայության դեպքում դատախազը որոշում է կայացնում նոր ի հայտ եկած հանգամանքների վերաբերյալ նախնական վարույթ հարուցելու մասին և այդ հանգամանքների առթիվ քննությո
Ամբողջ Տեքստ
Հոդված 405. Նոր ի հայտ եկած հանգամանքներով նախնական վարույթը 1. Սույն օրենսգրքի 403-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված նոր ի հայտ եկած հանգամանքների մասին հաղորդումը շահագրգիռ կամ իրավասու անձը ուղարկում է դատախազին:
2. Սույն օրենսգրքի 403-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանգամանքի առերևույթ առկայության դեպքում դատախազը որոշում է կայացնում նոր ի հայտ եկած հանգամանքների վերաբերյալ նախնական վարույթ հարուցելու մասին և այդ հանգամանքների առթիվ քննություն կատարելու հանձնարարություն է տալիս նախաքննության մարմնին:
3. Քննության արդյունքներով դատական ակտը վերանայելու համար հիմքերն առկա համարելով՝ հաղորդումն ստացած դատախազը կազմում է եզրակացություն և այն ուղարկում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին կամ նրա տեղակալին, իսկ դատական ակտը վերանայելու հիմքեր չլինելու դեպքում որոշմամբ կարճում է վարույթը: Որոշումը եռօրյա ժամկետում ուղարկվում է հաղորդում ներկայացրած շահագրգիռ անձին, որը կարող է այն բողոքարկել սույն օրենսգրքի 300-րդ հոդվածով սահմանված կարգով:
4. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը, դատական ակտը վերանայելու հիմքերն առկա համարելով, նոր ի հայտ եկած հանգամանքներով բողոք է ներկայացնում համապատասխան վերադաս դատարան` դրան կցելով եզրակացությունը և այլ անհրաժեշտ նյութեր:
5. Դատական ակտը վերանայելու հիմքեր չլինելու դեպքում գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը որոշմամբ կարճում է նախնական վարույթը: Որոշումը և վարույթի նյութերի պատճենները եռօրյա ժամկետում ուղարկվում են հաղորդում ներկայացրած շահագրգիռ անձին, որն իրավունք ունի դրանց հիման վրա բերելու բացառիկ վերանայման բողոք՝ սույն օրենսգրքի 403-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքով:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
