ՎՈԼՈԴՅԱ, ՇՈՒՇԱՆԻԿ, ՄԵԼՔՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-25)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 23 հուլիսի 2010թ. ՍԴԴԿՈ/2 - 25 | ՎՈԼՈԴՅԱ, ՇՈՒՇԱՆԻԿ, ՄԵԼՔՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
23 հուլիսի 2010թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 2 դատական կազմը
Նախագահությամբ Ռ. Պապայանի
Անդամակցությամբ Հ. Դանիելյանի
Մ. Թոփուզյանի
Ուսումնասիրելով քաղաքացիներ Վոլոդյա, Շուշանիկ, Մելքոն Անդրեասյանների անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
ՊԱՐԶԵՑ.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացիներ Վոլոդյա, Շուշանիկ, Մելքոն Անդրեասյանները 2010թ. հուլիսի 14-ին դիմել են ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով քննության առնել և որոշել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 6-րդ կետի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 8-րդ, 31-րդ և 34-րդ հոդվածների պահանջներին։ Տվյալ անհատական դիմումի նախնական ուսումնասիրության արդյունքներով հիմնավորված է, որ սույն դիմումն ակնհայտ անհիմն է, քանի որ դիմողները ձևականորեն վիճարկելով վերոհիշյալ նորմի սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում են այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց։ Փաստորեն, դիմողները փորձել են դատական ակտերի իրավական հետևանքները վերագրել խնդրո առարկա իրավադրույթի սահմանադրականության խնդրին։
Բացի դրանից, դատական կազմն արձանագրում է, որ սույն դիմումում բերված չեն անհրաժեշտ և բավարար իրավական փաստարկներ վիճարկվող իրավադրույթի հակասահմանադրականությունը հիմնավորելու համար /ՀՀ սահմանադրական դատարանի 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշման 8-րդ և 9-րդ կետեր/։ Դիմողները պատշաճ չեն հիմնավորել նաև իրենց սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և սահմանադրաիրավական վեճի առարկա հանդիսացող դրույթի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերով, 69-րդ հոդվածի 7-րդ մասով, ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26-րդ հոդվածով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Քաղաքացիներ Վոլոդյա, Շուշանիկ, Մելքոն Անդրեասյանների անհատական դիմումով գործի քննությունը մերժել։
Նախագահող
Անդամներ
23 հուլիսի 2010 թվականի
ՍԴԴԿՈ/2-25
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 23 հուլիսի, 2010 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-25
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
