Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Ավագյան — ԳԴ/3251/02/23
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Ավագյան — ԳԴ/3251/02/23

Վճռաբեկ դատարանԳԴ/3251/02/2317 հունիսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի (այսուհետ` Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.11.2024 թվականի որոշման դեմ՝ ըստ Բանկի հայցի ընդդեմ Հասմիկ Ավագյանի, երրորդ անձինք Արայիկ Սմբատյանի, Աննա ն Արարատ Ավագյանների՝ ընդհանուր գույքում բաժնի վրա բռնագանձելու տարածելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է Հասմիկ, Աննա ն Արարատ Ավագյանների ու Արայիկ Սմբատյանի ընդհանուր համատեղ սեփականությունը հանդիսացող """""""" համայնքի թիվ """""2 սեփականության իրավունքի պետական գրանցման վկայակա

Ամբողջ Տեքստ

2716 Պ ք ՄՀ Շ

ԱՆ

է 17Հ-2թ, - ՀՀ 4

ՀՊՈՅ եվ Ջ՛

ՆՈՅ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԳԴ/3251/02/23 դատարանի որոշում 2026թ.

Քաղաքացիական գործ թիվ ԳԴ/3251/02/23

Նախագահող դատավոր՝ Ս. Մատինյան

Դատավորներ՝ Ն. Կարապետյան

Մ. Հարթենյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝'

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

2026 թվականի հունիսի 17-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի (այսուհետ` Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.11.2024 թվականի որոշման դեմ՝ ըստ Բանկի հայցի ընդդեմ Հասմիկ Ավագյանի, երրորդ անձինք Արայիկ Սմբատյանի, Աննա ն Արարատ Ավագյանների՝ ընդհանուր գույքում բաժնի վրա բռնագանձելու տարածելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է Հասմիկ, Աննա ն Արարատ Ավագյանների ու Արայիկ Սմբատյանի ընդհանուր համատեղ սեփականությունը հանդիսացող """""""" համայնքի թիվ """""2 սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականով անշարժ գույքի նկատմամբ սահմանել վերջիններիս բաժնային սեփականությունը՝ հավասար բաժիններով ն 1 Առկա է անձնական տվյալ

2 Առկա է անձնական տվյալ

2

առանձնացնե՝|իրլթՀասմիկ Ավագյանի բաժնեմասը, իսկ բաժնեմասն առանձնացնելու անհնարինության դեպքում վերը նշված անշարժ գույքը վաճառել հրապարակային սակարկություններով Ա վաճառքից ստացվող գումարները բաշխել Հասմիկ Ավագյանի ու Արայիկ Սմբատյանի, Աննա ն Արարատ Ավագյանների բաժիններին համապատասխան՝ իր նկատմամբ պարտքի բռնագանձումը տարածելով Հասմիկ Ավագյանի բաժնի գումարի վրա:

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 18.04.2024 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ Վերաքննիչ դատարան) 29.11.2024 թվականի որոշմամբ Բանկի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, ու Դատարանի 18.04.2024 վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ Տարոն Սիմոնյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ։ դատարանը խախտել է Սահմանադրության 60րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ, 12-րդ, 303-րդ ն 379-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը:

Բողոք բերած անձը եշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին ն հիմնավորումներին, մասնավորապես իր վերաքննիչ բողոքը վերաբերել է նան այն իրավական խնդրին, որ Դատարանը ոչ իրավաչափ է կիրառել արագացված դատաքննություն:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ տնօրինչականության սկզբունքից բխում է, որ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ ինքն է իր հայեցողությամբ իրականացնում իր դատավարական իրավունքները, տնօրինում դատական պաշտպանության միջոցները ն եղանակները, այդ թվում ինքն է որոշում՝ ում դեմ պահանջ ներկայացնել դատարան: Ինչ վերաբերում է երրորդ անձանց, ապա քաղաքացիական դատավարությունը վերջիններիս ընձեռել է ինքնուրուն պահանջ ներկայացնելու իրավունք, ն երրորդ անձն է այն միակ սուբյեկտը, ով կարող է որոշել՝ իր իրավունքներից ն օրինական շահերից բխու՛մ է արդյոք տվյալ գործով ինքնուրույն պահանջ ներկայացնելը, թե՝ ոչ:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ինքն իր նյութաիրավական պահանջը ներկայացրել է միայն Հասմիկ Ավագյանի դեմ, քանի որ իր հետ իրավահարաբերություններում որպես պարտապան հանդես է եկել միայն նա:

Տվյալ դեպքում հասկանալի չէ, թե Վերաքննիչ դատարանը գործում առկա որ ապացույցի հետազոտման արդյունքում է եզրահանգել, որ հայցը բավարարելու պայմաններում դատական ակտն անկատար է մնալու, քանի որ կատարողական վարույթը փակուղու առաջ է կանգնելու:

Բացի այդ, թիվ ԳԴ/1858/02/23 քաղաքացիական գործով 04.10.2024 թվականին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից կայացված դատական ակտում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ ն 303-րդ հոդվածները կիրառվել են բողոքարկվող որոշման մեջ նուն նորմերին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ:

3

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.11.2024 թվականի որոշումը ն գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան նոր քննության:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

1) թիվ ԳԴ/2876/02/22 քաղաքացիական գործով Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 06.10.2022 թվականին վճռել է. «Լ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲ ըեկերության ըեդդեմ Հասմիկ Ռազմիկի Ավագյանի' գումարի բռնագանձման պահանջի մասին հայցը բավարարել: 2. Հասմիկ Ռազմիկի Ավագյանից հօգուտ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲ ընկերության բռնագանձել 153.179 ՀՀ դրամ պարտքի ն 3.860 ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրքի գումար: 3. Հասմիկ Ռազմիկի Ավագյանից հօգուտ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲ ընկերության բռնագանձել սկսած 31.05.2022թ. պարտքի' 143.896 ՀՀ դրամ գումարի վրա օրական 0.13 տոկոսի չափով հաշվարկվող տույժի գումարներ միեչն այդ գումարի փաստացի մարումը, բայց ոչ ավելի քան տվյալ պահին առկա վարկի պարտքի մնացորդը: 4. Հասմիկ Ռազմիկի Ավագյանից հօգուր «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲ ընկերության բռնագանձել սկսած 31.05.2022թ. մինչն պարտավորության փաստացի մարումը, բայց ոչ ավելի 301 օրից, ամսական 4.000 ՀՀ դրամ, որպես հաշվի սպասարկման ամսական վճար»:

Վերը նշված վճիռը չի բողոքարկվել ն մտել է օրինական ուժի մեջ (հիմք՝ «Հոէոթճո» դատական տեղեկատվական համակարգ).

2) Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԳԴ/2876/02/22 քաղաքացիական գործով 06.10.2022 թվականին կայացված վճռի հիման վրա 23.12.2022 թվականին տրամադրվել է կատարողական թերթ, թիվ 09891654 կատարողական վարույթով արգելանք է դրվել Հասմիկ Ավագյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ "55553 անշարժ գույքի վրա, ն Բանկին առաջարկվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի համաձայն՝ դիմել դատարան պարտապանի բաժինն առանձնացնելու ն դրա վրա բռնագանձում տարածելու պահանջով (հատոր 1-ին, գ. թ. 12).

3) «Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման» թիվ Հո" "4 վկայականի համաձայն՝ Գեղարքունիքի մարզի Գանձակ համայնքում գտնվող անշարժ գույքի նկատմամբ գրանցված է Հասմիկ ն Աննա Ավագյանների ու Արայիկ ն Արարատ Սմբատյանների ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ. թ. 14-19).

4) սույն գործով Բանկը, ղեկավարվելով նան ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ ն 200-րդ հոդվածներով, հայց է ներկայացրել դատարան ընդդեմ պարտապան Հասմիկ Ավագյանի՝ որպես պատասխանողի, ինչպես նան՝ ընդհանուր սեփականության մասնակիցներ Աննա ն Արարատ Ավագյանների ու Արայիկ Սմբատյանի՝ որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձանց՝ ըստ էության, պահանջելով ընդհանուր գույքից առանձնացնել պարտապան Հասմիկ Ավագյանի բաժինը՝ դրա վրա բռնագանձում տարածելու համար, իսկ այն առանձնացնելու անհնարինության դեպքում նշված 3 Առկա է անձնական տվյալ

4 Առկա է անձնական տվյալ

4

գույքը վաճառել հրապարակային սակարկություններով, բռնագանձում տարածել վաճառքից առաջացած՝ Հասմիկ Ավագյանին հասանելիք գումարի վրա, իսկ մնացած գումարը բաշխել ընդհանուր սեփականության մյուս մասնակիցների միջն:

Նշված հայցադիմումը Դատարանի 25.12.2023 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ ն նախնական դատական նիստ է նշանակվել 06.02.2024 թվականին (հատոր էին, գ. թ. 3-8, 48).

5) Դատարանը, 06.02.2024 թվականին նշանակված նախնական դատական նիստում որոշում կայացնելով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին, դրանում արձանագրել է նան, որ՝

- «Նախեական դատական նիստերին Ընկերությունը չի ապահովել իր ներկայացուցչի մասնակցությունը' միջեորդելով գործը քենել հայցվոր կողմի բացակայությամբ, ներկայացված նյութերի հիման վրա: Արդյունքում' ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի Լին մասի 3-րդ կերով սահմանված' գործին մասնակցող անձանց կազմի հարցի քենության ժամանակ Դատարաեը հեարավիհրություն չի ունեցել այս հարցը քննարկել կողմերի, մասնավորապես' հայցվոր կողմի հետ, ն քանի որ հայցն այս կամ այն անձի դեմ հարուցելը' հայցվորի տեօրինչականության սկզբունքի համատեքստում իրացվող իրավունքն է, որն իրականացվում է առանց դատական հայեցողության կամ այլ ձնով միջամտության, ուստի Դատարանն իրավասու չէր ընդհատել դատական նիստը սույն հարցի քննարկման եպատակով» հիմք` 06.02.2024 թվականի դատական նիստի համակարգչային արձանագրության համառոտագրումը, էլեկտրոնային կրիչը (հատոր 1-ին, գ. թ. 68-70),

6) Դատարանը 06.02.2024 թվականի «Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին» որոշմամբ արձանագրել է հետնյալը.

- «գործով հրավիրված առաջին նախնական դատական նիստի ընթացքում Դատարանը պարզել է, որ Ընկերության կողմից հայցը ներկայացվել է բացառապես Հասմիկ Ռազմիկի Ավագյանի դեմ, իսկ ընդդեմ գույքի մյուս սեփականատերերի, ովքեր չեն հանդիսացել օրինական ուժի մեջ մրած դատական ակտի հիման վրա գումարի բռնագանձման մասին կատարողական թերթով պարտապաններ, հայց ներկայացված չէ, ն վերջիններս գործով հանդես են գալիս միայն երրորդ անձաեց կարգավիճակով»,

-«Դատարանը գործին մասնակցող անձանց ուշադրությունն է հրավիրում դատավարական առումով էական ներքոհիշյալ հարցադրումների վրա՝ ակեկալելով լսել կողմերի կարծիքները գործի ելքի վրա ազդեցություն ունեցող ն էական համարվող հետնյալ իրավական հարցադրումների վերաբերյալ:

Դրանք են.

- Արդյոք բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու նպատակով բաժնեմասի առանձնացման մասինե, ն առհասարակ որնէ գործ, որտեղ քենվում է սեփականության իրավունքի պաշտպանության որնէ պահանջ, կարող է քնեվել լառանց գույքի բոլոր սեփականատերերի դեմ հայց (պահանջ) ներկայացնելու,

- Արդյո՛ք եման պահանջների մասին հայցերով առանց իրենց դեմ ներկայացված հայցի դեմ պաշտպանվելու հեարավորություն ունենալու սեփականատերերը կարող են զրկվել իր սեփական գույքից,

- Արդյոք եման պահանջների մասին հայցերը կարող են բավարարվել՝ առանց գույքի սեփականատերերի դեմ հայց կամ պահանջ ներկայացնելու (պահանջը կարող է ներկայացվել կամ Օրենսգրքի 170-րդ հոդվածի կարգով' հայցի առարկան լրացնելով, կամ Օրեեսգրքի 173-րդ հոդվածի կարգով' նույն պահանջը նոր պատասխանողի դեմ ուղղելով):

- Արդյո՛ք եման պայմաններում հայցի բավարարման մասին հնարավոր վճիռը կարող է

5

կատարվել հարկադիր կարգով» (հատոր 1-ին, գ. թ. 71-73).

7) Դատարանը, 18.03.2024 թվականի «Արագացված դատաքննություն կիրառելու մասին» որոշմամբ արձանագրելով, որ՝

- «Սույն գործի առանձնահատկությունների հիման վրա Դատարանն անհրաժեշտ է համարում պատասխանել հետնյալ իրավական հարցադրմանը' Արդյո՛ք որնէ գործ, որտեղ քնեվում է սեփականության իրավունքի պաշտպանության որնէ պահանջ, ն մասնավորապես բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու նպատակով բաժնեմասի առանձնացման պահանջով, կարող է քենվել առանց գույքի բոլոր սեփականատերերի դեմ հայց (պահանջ) ներկայացնելու, ե եման պահանջների մասին հայցերով սեփականատերերը կարող են զրկվել իր սեփական գույքից առանց իրենց դեմ ներկայացված հայցի դեմ պաշտպանվելու հեարավորություն ունենալու»:

- «Ընդ որում, գործի քննության ընթացքում Դատարաեը քննարկել է այս հարցը, սակայն օրենքով սահմանված կարգով վեճի առարկայի եկատմամբ անձաեց գործով պատասխանողներ ներգրավելու մասին գրավոր միջնորդություն Դատարան չի ներկայացվել, իսկ Դատարանը չունի լիազորություն իր նախաձեռնությամբ երանց կարգավիճակը փոխելու, հակառակ դեպքում կխախտվեր կողմերի իրավահավասարության ն մրցակցության սկզբունքը»,

- «Դատարանն արձանագրում է, որ չի կարող հրապարակային սակարկություններով վաճառվել այն բնակարանը, որի համասեփականատերերը զրկվելու են սեփականության իրավունքից" ոչ իրենց դեմ ներկայացված հայցի քենության արդյունքներով, այսինքն" այդ սեփականատերերի մասով, սեփականությունից զիկելը տեղի է ունենալու ոչ դատական կարգով, ուստին քանի դեռ դատավարական առումով Հայցվորի կողմից ներկայացված հայցային պահանջեերը չի ներկայացվել բոլոր սեփականատերերի, տվյալ դեպքում' եան Երրորդ անձանց դեմ, բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառելու ն բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու մասին վճիռ կայացվել չի կարող»,

- «Դատարանը գտնում է, որ առանց գույքի բոլոր սեփականատերերի դեմ հայց ներկայացնելու, ըստ այդմ' առանց իրենց դեմ ներկայացված հայցի դեմ պաշտպանվելու հնարավորություն ունենալու Երրորդ անձինք չեն կարող զրկվել իրենց սեփական գույքից, քանի որ դա կհանգեցնի վերջիններիս Սահմանադրությամբ ն Կոնվենցիայով երաշխավորված սեփականության իրավունքի խախտման, մասնավորապես, բավարարելով հայցը ն թույլատրելով բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառելը կդադարի բնակարանի մասով ինչպե 6պարտապանի, այնպես էլ մյուս սեփականատերերի սեփականության իրավունքը' առանց վերջիններիս դեմ ներկայացված հայցի, ինչն էլ անթույլատրելի է»,

- «Միննույե ժամանակ Դատարանն արձանագրում է, որ անգամ հայցի բավարարման մասին վճիռ կայացվելու դեպքում' այն երրորդ անձաեց մասով չէր կարող ենթարկվել հարկադիր կատարման, քանի որ կատարողական թերթով պարտապան կարող են հանդես գալ ընդհանուր գույքի այն սեփականատերերը, որոեց դեմ հայց է ներկայացվել ն կայացվել է այն բավարարելու մասին վճիռ: Դատարանի դիրքորոշումը, փաստորեն, բխում է եան իրավական որոշակիության ն դատական ակտի կատարման պարտադիրության սկզբունքներից:

Վերը նշված վերլուծությունների հիման վրա սույն գործով իրավահարաբերությունների առանձնահատկություննեի հաշվառմամբ Դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ ն 197-րդ հոդվածների կիրառման շրջանակներում, հաշվի առնելով դրա շրջանակներում քենարկվող իրավունքների ն պարտականությունների բնույթը, այն պահանջը, որը ներկայացվել է, նյութաիրավական տեսանկյունից դրա շրջանակներում

6

որպե պարտապան ն համասեփականատեր հանդիսացող անձանց իրավունքների ն պարտականությունեերի նույնաբնույթ լինելը ն նույն հիմքե ունենալը, նշված հայցի հիմնեավորվածության ն բավարարման համար էական է գործով բոլոր համասեփականապտերերի որպես պատասխանող ներգրավված լինելու հանգամանքը, հակառակ դեպքում հայցը չի կարող բավարարվել" անկախ գործով եյութաիրավական եորմերից բխող ն եշանակություն ունեցող փաստերի հիմնավորման հանգամանքից»,

- «Քանի որ սույն գործով գույքի բոլոր սեփականատերերը ներգրավված չեն որպես պատասխանողներ, այդպիսի միջնորդություն չի ներկայացվել նան Հայցվորի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի հիման վրա, Դատարանը գտնում է, որ պարտավորության տվյալ փուլում, առկա է բավարար հիմք հայցի ակեհայտ անհիմե լինելու մասին եզրահանգում կատարելու համար, բացի այդ, հայցի ակնհայտ անհիմն լինելու մասին եզրահանգում կատարելու համար, բացի այդ, հայցի' եերկայացված պատճառաբանությունեերով ակնհայտ անհիմե լինելու մասին Դատարանի եզրահանգումը որնէ ողջամիտ հակափաստարկի կամ առարկության միջոցով կասկածի տակ չի կարող դրվել, հետնաբար այսքանով հանդերձ' Դատարանը գտնում է, որ հայցը ակնհայտ անհիմե լինելու մասին վերոնշյալ հիմեավորումնեերի ու հիմքերի համակցությունը թույլ է տալիս գալ այն եզրահանգման, որ հայցի բավարարման ենթակա չլինելը կամ անհիմն լինելն ակնհայտ է: Հետնաբար առկա է բավարար հիմք ՀՀ քաղաքացիական դատավարության օրեեսգրքի 303-րդ հոդվածի 1ին մասի 8-րդ կետի ուժով կիրառելու արագացված դատաքննության կարգ, ինչը բխոմ է դատական արդյոււսվետ պաշտպանության իրավունքն ապահովելու անհրաժեշտությունից, համահունչ է գործը ողջամիտ ժամկետում քենելու ն դատավարության մրցակցային սկզբունքներին, ինչպես նան խնայում է դատավարական ռեսուրսները»,

ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, որոշում է կայացրել արագացված դատաքննություն կիրառելու մասին, ն 18.04.2024 թվականին վճիռ է կայացրել Բանկի հայցը մերժելու մասին (հատոր 1-ին, գ. թ. 98-102, 118-125):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի ն մինչն 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի միատեսակ կիրառության համար, քանի որ թիվ ԳԴ/1858/02/23 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում նշված նորմը կիրառվել է բողոքարկվող դատական ակտում նուն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ, ինչպես նան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1ին կետի իմաստով, այն է' առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ ու 303-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն

7

էությունը:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ՝

Լ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի հիմքով ներկայացվող հայցապահանջի շրջանակներում դատավարության մասնակիցների կազմին,

2 ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի հիմքով ներկայացված հայցապահանհջում ընդհանուր սեփականության մյուս մասնակիցներին որպես վեճի առարկայի եկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք ներգրավված լինելու կապակցությամբ մինչն 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի Լին մասի 8րդ կետում եշված հիմքով արագացված դատաքենություն կիրառելու իրավաչափությանը:

1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական դատավարության մասնակիցներն են (...)՝ գործին մասնակցող անձինք, նրանց ներկայացուցիչները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք են՝

1) կողմերը.

2) երրորդ անձինք.

(..):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարության կողմերն են հայցվորը Ա պատասխանողը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանողը գործին մասնակցող այն անձն է, որի դեմ հայց է ներկայացվել առաջին ատյանի դատարան:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի քննության ընթացքում պատասխանողի փոխարինումը կամ նոր պատասխանողի ներգրավումը կատարվում է նույն օրենսգրքով սահմանված կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են գործի մեջ մտնել հայցվորի կամ պատասխանողի կողմում մինչն դատաքննության ավարտը, իսկ նույն օրենսգրքի 41-րդ ն 42-րդ գլուխներով նախատեսված կարգով քննվող գործերով՝ մինչն եզրափակիչ դատական ակտի հրապարակումը, եթե գործով կայացվող վճիռը կարող է ազդել կողմերից մեկի հանդեպ նրանց ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա կամ կարող է հանգեցնել նման իրավունքների Ա պարտականությունների ծագմանը:

Մինչե 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե առաջին ատյանի դատարանը գտնում է, որ դատական ակտը կարող է անխուսափելիորեն ազդել որոշակի անձանց իրավունքների ն պարտականությունների վրա, ապա ծանուցում է տվյալ անձանց՝ որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու նրանց իրավունքի ն դրա իրականացման կարգի վերաբերյալ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ եթե գործին մասնակցող անձը գտնում է, որ դատական ակտը անխուսափելիորեն ազդելու է

8

որոշակի անձանց իրավունքների ն պարտականությունների վրա, ապա կարող է առաջին ատյանի դատարանին ներկայացնել տվյալ անձին որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավելու միջնորդություն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ հայցադիմումում պարտադիր նշվում են պատասխանողի անունը (անվանումը), (...):

Նույն հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն՝ հայցադիմումում պարտադիր նշվում են պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը (պահանջները), իսկ մի քանի պատասխանողների դեմ հայցադիմում ներկայացնելիս հայցվորի՝ նրանցից յուրաքանչյուրին ուղղված պահանջը (պահանջները), եթե այն համիրավ չէ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, մինչն նախնական դատական նիստի ավարտը պարզելով, որ հայցը հարուցվել է ոչ այն անձի դեմ, որը պետք է պատասխանի այդ հայցով, կարող է հայցվորի համաձայնությամբ թույլ տալ, որ պատասխանողը փոխարինվի պատշաճ պատասխանողով:

Մինչե 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցվորը, գտնելով, որ հայցը ներկայացվել է ոչ բոլոր անձանց դեմ, որոնք պետք է պատասխանեն այդ հայցով, մինչն նախնական դատական նիստի ավարտը կարող է առաջին ատյանի դատարանին ներկայացնել այդ անձանց որպես պատասխանող ներգրավելու վերաբերյալ գրավոր միջնորդություն:

Մինչե 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ (...) առաջին ատյանի դատարանն իրավունք ունի կիրառելու արագացված դատաքննություն, եթե հայցն ակնհայտ անհիմն է:

ՀՀ վճռաբեկ դատարանը «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն ընդդեմ Հակոբ Իսրայելյանի, վեճի- առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք Գյորգի, Դուխիկ Ա Նունե Իսրայելյանների ու Մարիետա Կարապետյանի թիվ ԳԴ/6116/02/23 քաղաքացիական գործով 29.08.2025 թվականին կայացրած որոշմամբ արձանագրել է, որ նշված նորմերի համակարգային վերլուծությունից բխում է նան, որ քաղաքացիական դատավարության մասնակիցներ են նան կողմերը, այդ թվում՝ պատասխանողը, ինչպես նան երրորդ անձինք: Ընդ որում, պատասխանողը գործին մասնակցող այն անձն է, որի դեմ հայց է ներկայացվել առաջին ատյանի դատարան: Այսինքն` ՀՀ. քաղաքացիական դատավարության օրենսգրքի իմաստով անձին որպես պատասխանող գործին ներգրավելու համար պարտադիր պայման է նրա դեմ հայցը ներկայացնելը, այն է նյութաիրավական պահանջ ուղղելը: Պատասխանողի փոխարինումը կամ նոր պատասխանողի ներգրավումը կարող է կատարվել բացառապես նույն օրենսգրքով սահմանված կարգով:

Իր հերթին վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են գործի մեջ մտնել հայցվորի կամ պատասխանողի կողմում, եթե գործով կայացվող վճիռը կարող է ազդել կողմերից մեկի հանդեպ նրանց ունեցած իրավունքների կամ պարտականություննեի վրա կամ կարող է հանգեցնել նման իրավունքների ն պարտականությունների ծագմանը: Միննույն ժամանակ օրենսդիրը, բոլոր այն դեպքերում, երբ դատական ակտը կարող է անխուսափելիորեն ազդել երրորդ անձանց իրավունքների ն պարտականությունների վրա, դատարանի համար պարտականություն է սահմանել տվյալ անձանց ծանուցելու որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն ՛պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու՝ նրանց իրավունքի ու դրա իրականացման կարգի վերաբերյալ: Իրավունքի իրացման տեսքով համանման հնարավորություն օրենսդիրը սահմանել

9

է նան գործին մասնակցող անձանց համար, բոլոր այն դեպքերում, երբ դատական ակտը կարող է անխուսափելիորեն ազդել երրորդ անձանց իրավունքների Ա պարտականությունների վրա, ներկայացնել վերջիններիս որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավելու միջնորդություն: Այսինքն՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իմաստով անձին դատարանի կողմից կամ գործին մասնակցող անձի միջնորդության հիման վրա որոշակի պայմաններում որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ գործին ներգրավելու համար պարտադիր պայման է գործով կայացվող վճիռը կողմերից մեկի հանդեպ նրա ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա անխուսափելիորեն ազդելը:

Դրանից ելնելով օրենսդիրը հայցադիմումում՝ որպես դրա բովանդակությանն առաջադրվող պարտադիր պահանջ, նախատեսել է պատասխանողի անունը (անվանումը) նշելը, ինչպես նան՝ հայցադիմումում որպես պատասխանող նշված անձին նյութաիրավական պահանջ (պահանջներ) ուղղելը:

Միննույն ժամանակ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանել լէ պատասխանողի փոխարինման ն նոր պատասխանողի ներգրավելու համապատասխան կարգավորումներ որպես նախնական դատական նիստի ընթացքում դատարանի կողմից կատարվող դատավարական գործողություն նախատեսելով պարզելը, թե արդյո՞ք հայցը հարուցվել է այն անձի դեմ, որը պետք է պատասխանի այդ հայցով, որպեսզի հակառակ դեպքում հայցվորի համաձայնությամբ թույլ տա, որ պատասխանողը փոխարինվի պատշաճ պատասխանողով, ինչպես նան՝ անձին որպես նոր պատասխանող ներգրավելը, եթե հայցվորը գտնի, որ հայցը ներկայացվել է ոչ բոլոր անձանց դեմ, որոնք պետք է պատասխանեն այդ հայցով: Այսինքն՝ նշված երկու դեպքում էլ օրենսդիրը որպես պատասխանողին պատշաճ պատասխանողով փոխարինելու կամ նոր պատասխանող ներգրավելու համար, ըստ էության, պարտադիր պայման է նախատեսել հայցվորի համաձայնության առկայությունը:

Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի հիմքով պարտատիրոջ կողմից ներկայացվող հայցապահանջով դատավարության մասնակիցների կազմին, նշված հոդվածի ն 1999 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտած «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի ու 41-րդ հոդվածի 1-ին մասի 41-ին կետի համակարգային վերլուծության արդյունքում իրավական դիրքորոշում է հայտնել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածում օրենսդիրը, օգտագործելով «պարտատեր» եզրույթը, ի նկատի է ունեցել 1999 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտած «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի իմաստով պահանջատիրոջը, իսկ օգտագործելով ««պվարտապան» եզրույթը նույն օրենքի 7-րդ հոդվածի իմաստով այն պարտապանին, որը կատարողական թերթի համաձայն՝ պարտավոր էր կատարել որոշակի գործողություններ, ն որին ընդհանուր բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքից բաժնեմաս առանձնացնելու պահանջ ներկայացնելու առաջարկություն է արել հարկադիր կատարողը: Ընդ որում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի համաձայն՝ պարտատերը ներկայացնում է հենց այդ պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջ: Դրանից ելնելով՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածով նախատեսված հայցապահանջը ներկայացնելիս դրանում բացառապես որպես հայցվոր կարող է նշվել 1999 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտած «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի իմաստով պահանջատեր հանդիսացող պարտատերը, իսկ որպես պատասխանող՝ նույն օրենքի 7-րդ հոդվածի իմաստով

10

այն պարտապանը, որը կատարողական թերթի համաձայն պարտավոր էր հօգուտ պարտատիրոջ կատարել որոշակի գործողություններ, ն որին ընդհանուր բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքից բաժնեմաս առանձնացնելու պահանջ է ներկայացրել պարտատերը:

Միննուն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել|Ս լէ, որ նման հայցապահանջներով գործին պարտադիր ներգրավման են ենթակա անշարժ գույքի նկատմամբ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցները: Ընդ որում, վերջիններս նման հայցապահանջով գործին կարող են ներգրավվել որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք, քանի որ նրանց կողմից պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելու դեմ առարկելու, այն շուկայական գնով գնելու կամ այդ բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու իրավունքներ ունենալու պայմաններում գործով կայացվող վճիռը կարող է անխուսափելիորեն ազդել նրանց իրավունքների ն պարտականությունների վրա նան այնքանով, որքանով կարող է ազդել գործին մասնակցող անձանցից մեկի հանդեպ նրանց ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա կամ հանգեցնել նման իրավունքների ու պարտականությունների ծագմանը:

2. ՆՄինչն 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ (...) առաջին ատյանի դատարանն իրավունք ունի կիրառելու արագացված դատաքննություն, եթե հայցն ակնհայտ անհիմն է:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ ն լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 41-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը շարադրվել է նոր խմբագրությամբ, որի համաձայն՝

«8) հայցն ակնհայտ անհիմե է, եթե դրանում ձնակերպված հայցապահանջն ակնհայտորեն ոչ իրավաչափ է (ակնհայտորեն ենթակա է մերժման' անկախ դրա հիմքում դրված փաստերից) կամ հայցվորի կողմից դրա հիմքում դրված փաստերի հիման վրա ակնհայտորեն ենթակա է մերժման կամ եերկայացվել է ոչ պատշաճ հայցվորի կողմից կամ ոչ պատշաճ պատասխանողի դեմ (այսուհետ' ակնհայտ անհիմն հայց)»:

ՀՀ վճռաբեկ դատարանը վերոգրյալ նորմերի վերլուծության հիման վրա նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը մինչն 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով դատարանին իրավունք է վերապահել արագացված դատաքննություն կիրառելու այն դեպքում, երբ հայցն ակնհայտ անհիմն է: Դրանից հետո օրենսդիրը, նպատակ ունենալով որոշակիորեն բնութագրելու հայցի ակնհայտ անհիմն լինելու հատկանիշը, որպես այդպիսի հատկանիշներ սահմանել է ստորն նշվածներից որնէ մեկը՝

- դրանում ձնակերպված հայցապահանջն ակնհայտորեն ոչ իրավաչափ է (ակնհայտորեն ենթակա է մերժման' անկախ դրա հիմքում դրված փաստերից) կամ հայցվորի կողմից դրա հիմքում դրված փաստերի հիման վրա ակնհայտորեն ենթակա է մերժման,

- հայցը ներկայացվել է ոչ պատշաճ հայցվորի կողմից,

- հայցը ներկայացվել է ոչ պատշաճ պատասխանողի դեմ:

Արդյունքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի իմաստով հայցը բնութագրվել է որպես ակնհայտ անհիմն նան այն պատճառաբանությամբ, երբ այն ներկայացվել է ոչ պատշաճ պատասխանողի դեմ: Ընդ

11

որում, վերը նշված նորմի վերլուծությունից բխում է, որ այն հայցն ակնհայտ անհիմն չի բնութագրում այն դեպքերում, երբ հայցը ներկայացվել է ոչ բոլոր անձանց դեմ (ւրե՛ս «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն ընդդեմ Հակոբ Իսրայելյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք Գյորգի, Դուխիկ ն Նունե Իսրայելյանների ու Մարիետա Կարապետյանի թիվ ԳԴ/6116/02/23 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.08.2025 թվականի որոշումը):

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն՝ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԳԴ/2876/02/22 քաղաքացիական գործով 06.10.2022 թվականին կայացված վճռի հիման վրա 22.12.2022 թվականին տրամադրվել է կատարողական թերթ, թիվ 09891654 կատարողական վարույթով արգելանք է դրվել Հասմիկ Ավագյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող "5. անշարժ գույքի վրա, ն առաջարկվել է Բանկին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի համաձայն դիմել դատարան պարտապանի բաժինն առանձնացնելու ն դրա վրա բռնագանձում տարածելու պահանջով:

Բանկը, ղեկավարվելով նան ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածով, որպես պարտատեր, հայց է ներկայացրել (նյութաիրավական պահանջ է ուղղել) Դատարան ընդդեմ պարտապան Հասմիկ Ավագյանի՝ պահանջելով բռնագանձում տարածել ընդհանուր գույքում վերջինիս պատկանող բաժնի վրա: Նույն հայցադիմումում որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք են նշվել նույն գույքի նկատմամբ ընդհանուր սեփականության մասնակիցներ Աննա ն Արարատ Ավագյաններն ու Արայիկ Սմբատյանը:

«Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման» թիվ 2297825 վկայականի համաձայն՝ ""»»2"6 անշարժ գույքի նկատմամբ գրանցված է Հասմիկ ն Աննա Ավագյանների ու Արայիկ ն Արարատ Սմբատյանների ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը:

Սույն քաղաքացիական գործով 06.02.2024 թվականին նշանակված նախնական դատական նիստում Դատարանը որոշում է կայացրել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին՝ դրանում արձանագրելով նան, որ՝

- «գործով հրավիրված առաջին նախնական դատական նիստի ընթացքում Դատարանը պարզել է որ Ընկերության կողմից հայցը ներկայացվել է բացառապես Հասմիկ Ռազմիկի Ավագյանի դեմ, իսկ ըեդդեմ գույքի մյուս սեփականատերերի, ովքեր չեն հանդիսացել օրինական ուժի մեջ մրած դատական ակտի հիման վրա գումարի բռնագանձման մասին կատարողական թերթով պարտապաննեեր, հայց ներկայացված չէ, ն վերջիններս գործով հանդես են գալիս միայն երրորդ անձանց կարգավիճակով»,

-«Դատարաեը գործին մասնակցող անձանց ուշադրությունն է հրավիրում դատավարական առումով էական ներքոհիշյալ հարցադրումների վրա՝ ակեկալելով լսել կողմերի կարծիքները գործի ելքի վրա ազդեցություն ունեցող նե էական համարվող հետնյալ իրավական հարցադրումների վերաբերյալ:

5 Առկա է անձնական տվյալ

6 Առկա է անձնական տվյալ

12

Դրանք են.

- Արդյոք բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու նպատակով բաժնեմասի առանձնացման մասինե, ն առհասարակ որնէ գործ, որտեղ քենվում է սեփականության իրավունքի պաշտպանության որնէ պահանջ, կարող է քենվե առանց գույքի բոլոր սեփականատերերի դեմ հայց (պահանջ) ներկայացնելու,

- Արդյո՛ք եման պահանջների մասին հայցերով առանց իրենց դեմ ներկայացված հայցի դեմ պաշտպանվելու հնարավորություն ունենալու սեփականատերերը կարող են զրկվել իրենց սեւիական գույքից,

- Արդյո՞ք եման պահանջների մասին հայցերը կարող են բավարարվել՝ առանց գույքի սեփականատերերի դեմ հայց կամ պահանջ ներկայացնելու (պահանջը կարող է ներկայացվել կամ Օրեեսգրքի 170-րդ հոդվածի կարգով' հայցի առարկան լրացնելով, կամ Օրենսգրքի 173-րդ հոդվածի կարգով' նույն պահանջը նոր պատասխանողի դեմ ուղղելով):

- Արդյո՛ք եման պայմաններում հայցի բավարարման մասին հեարավոր վճիռը կարող է կատարվել հարկադիր կարգով»

Դատարանը, 18.03.2024 թվականին նշանակված նախնական դատական նիստում արձանագրելով նան, որ՝

- «Սույն գործի առանձնահատկությունների հիման վրա Դատարանն անհրաժեշտ է համարում պատասխանել հետնյալ իրավական հարցադրմանը' Արդյո՛ք որնէ գործ, որտեղ քնեվում է սեփականության իրավունքի պաշտպանության որնէ պահանջ, ն մասնավորապես բաժեեմասի վրա բռնագանձում տարածելու նպատակով բաժեեմասի առանձնացման պահանջով, կարող է քննվել առանց գույքի բոլոր սեփականատերերի դեմ հայց (պահանջ) ներկայացնելու, ն եման պահանջների մասին հայցերով սեփականատերերը կարող են զրկվել իրենց սեփական գույքից առանց իրենց դեմ ներկայացված հայցի դեմ պաշտպանվելու հնարավորություն:

- «Ընդ որում, գործի քենության ընթացքում Դատարանը քննարկել է այս հարցը, սակայն օրենքով սահմանված կարգով վեճի առարկայի նկատմամբ անձաեց գործով պատասխանողներ ներգրավելու մասին գրավոր միջնորդություն Դատարան չի ներկայացվել, իսկ Դատարանը չունի լիազորություն իր նախաձեռնությամբ երանց կարգավիճակը փոխելու, հակառակ դեպքում կխախպվեր կողմերի իրավահավասարության ն մրցակցության սկզբունքը»,

- «Դատարանն արձանագրում է, որ չի կարող հրապարակային սակարկություններով վաճառվել այն բնակարանը, որի համասեփականատերերը զրկվելու են սեփականության իրավունքից" ոչ իրենց դեմ ներկայացված հայցի քենության արդյունքներով, այսինքն" այդ սեփականատերերի մասով, սեփականությունից զրկվելը տեղի է ունենալու ոչ դատական կարգով, ուսրին քանի դեռ դատավարական առումով Հայցվորի կողմից ներկայացված հայցային պահանջները չեն ներկայացվել բոլոր սեփականատերերի, տվյալ դեպքում" նան Երրորդ անձանց դեմ, բեակարանը հրապարակային սակարկություններով վաճառելու ն բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու մասին վճիռ կայացվել չի կարող»,

- «Դատարանը գտնում է, որ առանց գույքի բոլոր սեփականատերերի դեմ հայց ներկայացնելու, ըստ այդմ' առանց իրենց դեմ ներկայացված հայցի դեմ. պաշտպանվելու հեարավորություն ունենալու Երրորդ անձինք չեն կարող զրկվել իրեեց սեփական գույքից, քանի որ դա կհանգեցնի վերջիններիս Սահմանադրությամբ ն Կոնվենցիայով երաշխավորված սեփականության իրավունքի խախտման, մասնավորապես, բավարարելով հայցը ն թույլատրելով բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառելը" կդադարի բնակարանի մասով իեչպե պարտապանի, այեպես էլ մյուս սեփականատերերի

13

սեփականության իրավունքը՝ առանց վերջիններիս դեմ ներկայացված հայցի, ինչն էլ անթույլատրելի է»,

- «Միննույե ժամանակ Դատարանն արձանագրում է, որ անգամ հայցի բավարարման մասին վճիռ կայացվելու դեպքում' այն երրորդ անձանց մասով չէր կարող ենթարկվել հարկադիր կատարման, քանի որ կատարողական թերթով պարտապան կարող են հանդես գալ ընդհանուր գույքի այն սեփականատերերը, որոեց դեմ հայց է ներկայացվել ն կայացվել է այն բավարարելու մասին վճիռ: Դատարանի դիրքորոշումը, փաստորեն, բխում է եան իրավական որոշակիության ն դատական ակտի կատարման պարպտադիրության սկզբունքներից:

Վերը նշված վերլուծությունների հիման վրա սույն գործով իրավահարաբերությունների առանձնահատկություննեի հաշվառմամբ Դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ ն 197-րդ հոդվածների կիրառման շրջանակներում, հաշվի առնելով դրա շրջանակներում քենարկվող իրավունքների ն պարտականությունների բնույթը, այն պահանջը, որը եերկայացվել է, եյութաիրավական տեսանկյունից դրա շրջանակներում որպե պարտապան ն համասեփականատեր հանդիսացող անձանց իրավունքների ն պարտականությունեերի նույնաբնույթ լինելը ն նույն հիմքե ունենալը, նշված հայցի հիմեավորվածության ն բավարարման համար էական է գործով բոլոր համասեփականատերերի որպես պատասխանող ներգրավված լինելու հանգամանքը, հակառակ դեպքում հայցը չի կարող բավարարվել՝ անկախ գործով նյութաիրավական եորմերից բխող ն նշանակություն ունեցող փաստերի հիմնավորման հանգամանքից»,

- «Քանի որ սույն գործով գույքի բոլոր սեփականատերերը ներգրավված չեն որպես պատասխանողներ, այդպիսի միջնորդություն չի ներկայաց

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
17 հունիսի, 2026 թ.
Գործի #:
ԳԴ/3251/02/23
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել