ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 85 — Ժամանակավոր բացակայության դեպքում հրամանատարը (պետը) իր պարտականությունների կատարման համար թողնում է տեղակալին: Հաստիքային տեղակալի բացակայության դեպքում և եթե հրամանատարը չի նշել
Ամփոփում
Հոդված 85. Ժամանակավոր բացակայության դեպքում հրամանատարը (պետը) իր պարտականությունների կատարման համար թողնում է տեղակալին: Հաստիքային տեղակալի բացակայության դեպքում և եթե հրամանատարը չի նշել տեղակալի, հրամանատարությունն իր վրա է վերցնում պաշտոնով ավագ, իսկ հավասար պաշտոնների դեպքում` կոչումով բարձր անձը: Հրամանատարությունը վերցնողն այդ մասին զեկուցում է ավագ հրամանատարին (պետին): Զորամասի նոր նշանակված հրամանատարը հրամանատարությունն ստանձնում է ա
Ամբողջ Տեքստ
Հոդված 85. Ժամանակավոր բացակայության դեպքում հրամանատարը (պետը) իր պարտականությունների կատարման համար թողնում է տեղակալին: Հաստիքային տեղակալի բացակայության դեպքում և եթե հրամանատարը չի նշել տեղակալի, հրամանատարությունն իր վրա է վերցնում պաշտոնով ավագ, իսկ հավասար պաշտոնների դեպքում` կոչումով բարձր անձը: Հրամանատարությունը վերցնողն այդ մասին զեկուցում է ավագ հրամանատարին (պետին): Զորամասի նոր նշանակված հրամանատարը հրամանատարությունն ստանձնում է ավագ հրամանատարի (պետի) կարգադրության կամ հրամանի հիման վրա: Հրամանատարությունը ստանձնելու մասին զորամասի հրամանատարն այդ մասին հայտարարում է հրամանում և զեկուցում ավագ հրամանատարին (պետին): Զորամասի (ստորաբաժանման) նոր նշանակված հրամանատարը զորամասի (ստորաբաժանման) անձնակազմին ներկայացնում է ավագ հրամանատարը (պետը):
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
