Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 66 — Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների պաշտպանությունը 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 66AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 66 — Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների պաշտպանությունը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 66. Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների պաշտպանությունը 1. Հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատերն իր իրավունքները պաշտպանելու նպատակով կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել դատարան: 2. Հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատերն իր իրավունքները պաշտպանելու նպատակով, դատական կարգով, իր իրավունքները խախտողից կարող է պահանջել՝ ա) իր իրավունքների ճանաչում. բ) մինչև իրավախ

Ամբողջ Տեքստ

Հոդված 66. Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների պաշտպանությունը 1. Հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատերն իր իրավունքները պաշտպանելու նպատակով կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել դատարան:

2. Հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատերն իր իրավունքները պաշտպանելու նպատակով, դատական կարգով, իր իրավունքները խախտողից կարող է պահանջել՝ ա) իր իրավունքների ճանաչում. բ) մինչև իրավախախտումը գոյություն ունեցող դրության վերականգնում և իրավունքը խախտող կամ խախտման վտանգ պարունակող գործողությունների կասեցում. գ) նմանակված օրինակների, դրանց պատրաստման համար օգտագործվող նյութերի ու սարքավորումների բռնագրավում կամ ոչնչացում. դ) վնասի հատուցում (ներառյալ՝ բաց թողնված օգուտը)` օրենքով սահմանված կարգով: Սույն օրենքի 22.1-ին հոդվածի խախտման դեպքում վնասի հատուցումը կազմում է սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկը. ե) հոնորարի կամ վարձատրության կրկնակի չափով փոխհատուցում, որը իրավատերը կստանար, եթե իրավախախտողը թույլտվություն ունենար հեղինակային իրավունքի օբյեկտի օգտագործման համար, կամ փաստացի խախտման վնասին համարժեք վնասների հատուցում, ներառյալ՝ բաց թողնված օգուտը. զ) դատական վճռի հրապարակումը Հայաստանի Հանրապետությունում գործող զանգվածային լրատվության միջոցներով՝ դատարանի կողմից նախատեսված չափով և մասով, իրավախախտողի միջոցների հաշվին. է) իր իրավունքների պաշտպանության հետ կապված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ միջոցների կիրառում:

3. Սույն հոդվածի երկրորդ մասի «գ», «դ» և «ե» կետերում նշված միջոցների ընտրության իրավունքը պատկանում է հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատիրոջը:

4. Հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատերը կարող է պահանջել, որ այն անձինք, ովքեր որևէ կերպ առնչվում են սույն օրենքով պահպանվող իրավունքների խախտմանը (արտադրողներ, տպագրողներ, ներկրողներ, նմանակված օրինակներ կամ իրավախախտում առաջացնող սարքավորումներ տիրապետողներ), պահանջի դեպքում անմիջապես տեղեկություններ հայտնեն կեղծ օրինակների արտադրությանը և տարածմանը մասնակցող երրորդ անձանց, ինչպես նաև այդ օրինակների ձեռքբերման աղբյուրների ու տարածման ուղիների մասին և ներկայացնեն խախտմանն առնչվող փաստաթղթերը։ Սույն մասում նշված անձինք, որոնք հրաժարվում են տրամադրել պահանջված տեղեկությունը կամ փաստաթղթերը, պատասխանատվություն են կրում այն վնասների համար, որոնք կարող են պատճառվել նշված պարտականությունը կատարելուց հրաժարվելու հետևանքով։

5. Հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատիրոջ չպահանջած նմանակված օրինակները, ինչպես նաև դրանց ստեղծման և վերարտադրման համար օգտագործված նյութերն ու սարքավորումները դատարանի վճռով կարող են ոչնչացվել: (66-րդ հոդվածը լրաց.

30.09.13 ՀՕ-106-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել