Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Գրիգորյան — ԵՔՐԴ/0502/01/08
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Գրիգորյան — ԵՔՐԴ/0502/01/08

Վճռաբեկ դատարանԵՔՐԴ/0502/01/0818 դեկտեմբերի, 2009 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ամբաստանյալ Արմեն Մենտորի Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 8-ի որոշման դեմ պաշտպան Կ.Քամալյանի վճռաբեկ բողոքը, 2 ՊԱՐԶԵՑ 1.Գործի դատավարական նախապատմությունը 1. 2006 թվականի փետրվարի 10-ին ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունում հարուցվել է թիվ 62200906 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասի և 271-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 2007 թվականի հունիսի 2-ին ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանա

Ամբողջ Տեքստ

ԵՔՐԴ/0502/01/08

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԵՔՐԴ/0502/01/08

Նախագահող դատավոր Ժ.Հովսեփյան

Դատավորներ` Ռ.Ազարյան

Հ.Տեր-Ադամյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) նախագահությամբ

մասնակցությամբ դատավորներ

քարտուղարությամբ

2009 թվականի դեկտեմբերի 18-ին

Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

Կ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ

Երևան քաղաքում

դռնբաց դատական նիստում, քննելով ամբաստանյալ Արմեն Մենտորի Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 8-ի որոշման դեմ պաշտպան Կ.Քամալյանի վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

1.Գործի դատավարական նախապատմությունը

1. 2006 թվականի փետրվարի 10-ին ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունում հարուցվել է թիվ 62200906 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասի և 271-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 2007

թվականի

հունիսի

2-ին

ՀՀ

գլխավոր

դատախազության

քննչական

վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնում հարուցվել է թիվ 62204307 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի և 271-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և միացվել է թիվ 62200906 քրեական գործին:

2007 թվականի սեպտեմբերի 5-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի քննչական բաժանմունքում հարուցվել է թիվ 26105507 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և 268-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

2007 թվականի սեպտեմբերի 7-ին թիվ 26105507 քրեական գործը միացվել է թիվ 62200906 քրեական գործին:

Նախաքննության մարմնի 2007 թվականի նոյեմբերի 7-ի որոշմամբ Ա.Գրիգորյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի նոյեմբերի 7-ի որոշմամբ Ա.Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նույն օրն Ա.Գրիգորյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: 2008 թվականի հունվարի 16-ին թիվ 62200906 քրեական գործից անջատվել է Ա.Գրիգորյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը, որին տրվել է 62204307 համարը:

2008 թվականի մայիսի 7-ին Ա.Գրիգորյանը հայտնաբերվել և արգելանքի է վերցվել:

2008 թվականի հոկտեմբերի 8-ին թիվ 62204307 քրեական գործից 62204307Ա/Մ համարով անջատվել է Ա.Գրիգորյանի վերաբերյալ մասը:

Նույն օրը որոշում է կայացվել Ա.Գրիգորյանին առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխելու, լրացնելու և նրան ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նոր մեղադրանք առաջադրելու մասին:

3

2008

թվականի

հոկտեմբերի

15-ին

քրեական

գործը

մեղադրական

եզրակացությամբ ուղարկվել է Երևանի քրեական դատարան:

2. Երևանի քրեական դատարանի 2008 թվականի նոյեմբերի 24-ի որոշմամբ Ա.Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործն ըստ ընդդատության ուղարկվել է Հարավային քրեական դատարան:

2009 թվականի փետրվարի 5-ին ընդունված ՛ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ կետի կարգով` 2009 թվականի փետրվարի 27-ին Ա.Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործը փոխանցվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ ընդդատության:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի ապրիլի 6-ի դատավճռով Ա.Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով, 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և դատապարտվել ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով ազատազրկման 6 տարի ժամկետով` մաքսանենգության առարկաների բռնագրավմամբ, 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` ազատազրկման 10 տարի ժամկետով` անձնական գույքի մեկ երկրորդի բռնագրավմամբ:

ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով, նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ա.Գրիգորյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 13 տարի ժամկետով` անձնական գույքի մեկ երկրորդի և մաքսանենգության առարկաների բռնագրավմամբ:

3. Պաշտպանի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2009 թվականի հոկտեմբերի 8-ի որոշմամբ բողոքը մերժել է` Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի ապրիլի 6-ի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ: Նախագահող դատավորը չի ստորագրել դատական ակտը ներկայացնելով հատուկ կարծիք:

4. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 8-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Ա.Գրիգորյանի պաշտպան Կ.Քամալյանը: Վճռաբեկ դատարանը 2009 թվականի դեկտեմբերի 11-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով (՛բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար):

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

4

2.

Վճռաբեկ

բողոքի

քննության

համար

էական

նշանակություն

ունեցող

փաստական հանգամանքները

5. Ընդհանուր իրավասության և վերաքննիչ դատարանները հաստատված են համարել հետևյալը.

Ա.Գրիգորյանը 2007 թվականի մայիս ամսից մինչև սեպտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում

Իրանի

Իսլամական

Հանրապետությունում

գտնվելու

ժամանակ, Հայաստանի Հանրապետությունում իրացնելու ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար ձեռք է բերել և պահել առանձնապես խոշոր չափի` 1 կիլոգրամ 296,66 գրամ ափիոն տեսակի թմրամիջոց, որն իր վարած ՛Կամազ մակնիշի ավտոմեքենայով, ՀՀ մաքսային հսկողությունից թաքցնելով, Մեղրու մաքսակետով տեղափոխել է Հայաստանի Հանրապետություն և իրացրել է Սյունիքի մարզի բնակիչներ Վահան Սարգսյանին և Դավիթ Գրիգորյանին:

6. Սույն գործով առաջին ատյանի դատարանը, հիմք ընդունելով Վահան Սարգսյանի,

Դավիթ

Գրիգորյանի,

վկաներ

Մանուշակ

Մինասյանի,

Ռուզաննա

Ալեքսանյանի ցուցմունքները, դատաքիմիական փորձաքննության թիվ 07-0721, 080453 եզրակացությունները, բջջային հեռախոսահամարների վերծանումների զննության արձանագրությունները, Ա.Գրիգորյանի կողմից Դ.Գալստյանին ապօրինի իրացված և վերջինիս մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերված, իրեղեն ապացույց ճանաչված առանձնապես խոշոր չափի` 536,66 գրամ ափիոն տեսակի թմրամիջոցը, Ա.Գրիգորյանի անձնագրի զննության արձանագրությունը, իր դատավճռի ՛Դատարանի իրավական վերլուծությունները բաժնում նշել է` ՛Ամբաստանյալ Արմեն Մենտորի Գրիգորյանի արարքի որակումը ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2րդ կետով և 215-րդ հոդվածի 2-րդ մասով ճիշտ է. նա կատարել է թմրամիջոցի մաքսանենգություն և ապօրինի իրացրել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց (տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, էջ 80):

7. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում նշել է` ՛(…) ներքին համոզմամբ վերաքննիչ քրեական դատարանը նույնպես հանգում է այն հետևության, որ Արմեն Մենտորի

Գրիգորյանի

կողմից

կատարվել

են

հանցավոր

արարքներ,

որոնք

նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 215-րդ հոդվածի 2-րդ մասով (տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, էջ 127):

8. Ամբաստանյալ Ա.Գրիգորյանը քրեական գործի ողջ քննության ընթացքում ցուցմունք է տվել, որ առնչություն չունի իրեն մեղսագրվող արարքների հետ: ՀՀ

քրեական

օրենսգրքի

215-րդ

հոդվածի

2-րդ

մասով

Ա.Գրիգորյանին

առաջադրված մեղադրանքի հիմքում առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները դրել են վերջինիս անձնագիրը զննելու մասին արձանագրությունը:

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

5

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոքաբերը գտնում է, որ ամբաստանյալ Ա.Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 215-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրված

հանցանքներն

ինչպես

նախաքննության

մարմնի,

այնպես

էլ

դատարանների կողմից հաստատված չեն:

10. Բողոքի հեղինակը նշել է, որ ստորադաս դատարանները մաքսանենգությամբ Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան ափիոն տեսակի թմրամիջոց ներմուծելու մեջ Ա.Գրիգորյանին մեղավոր են ճանաչել միայն վերջինիս անձնագիրը զննելու մասին արձանագրությամբ` համաձայն որի` նա բազմիցս հատել է նշված երկրների սահմանները: Այլ ապացույցներ, որոնցով կհաստատվեր, որ Ա.Գրիգորյանն ափիոն տեսակի թմրամիջոցը ներկրել է ԻԻՀ-ից, հնարավոր չի եղել ձեռք բերել, հետևաբար տվյալ հանցանքի կատարման մեջ Ա.Գրիգորյանի մեղավորության մասին ստորադաս դատարանների հետևությունները հիմնված են ենթադրությունների վրա:

11. Բողոք բերած անձը նշել է նաև, որ դատարանները, հաշվի չառնելով Ա.Գրիգորյանի անձը բնութագրող և նրա պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող մի շարք հանգամանքներ, նրա նկատմամբ նշանակել են ակնհայտ խիստ պատիժ:

12. Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է ամբողջությամբ բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 8-ի որոշումը, Ա.Գրիգորյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 215-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնել և կարճել գործի վարույթը կամ նրա նկատմամբ նշանակված պատիժը մեղմացնել:

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

13. Բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը` Վճռաբեկ դատարանը գտավ, որ վճռաբեկ բողոքը պետք է բավարարել մասնակիորեն հետևյալ պատճառաբանություններով.

I. Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնելու մեջ

ամբաստանյալ Ա.Գրիգորյանի մեղավորության հաստատված լինելը և այդ արարքի համար նշանակված պատժի համաչափությունը.

14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցերը հետևյալն են.

առաջին` առանձնապես խոշոր

չափերով թմրամիջոց

ապօրինի

իրացնելու մեջ ամբաստանյալ Ա.Գրիգորյանի մեղավորությունը հաստատված է արդյոք գործին

վերաբերող

փոխկապակցված

հավաստի

ապացույցների

բավարար

6

ամբողջությամբ

և

երկրորդ`

այդ

արարքի

համար

պատասխանատվություն

նախատեսող ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի սանկցիայի

շրջանակներում

Ա.Գրիգորյանի

նկատմամբ

պատիժ

նշանակելիս

ստորադաս դատարանները հաշվի առել են արդյոք նրա անձը բնութագրող և պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները:

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ դատարանների կողմից հաստատված է համարվել այն հանգամանքը, որ Ա.Գիրգորյանն ապօրինի իրացրել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց (տե՛ս սույն որոշման 6-րդ և 7-րդ կետերը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, սույն գործով ձեռք բերված յուրաքանչյուր ապացույց գնահատելով թույլատրելիության, վերաբերելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ղեկավարվելով օրենքով, ներքին համոզմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ Ա.Գրիգորյանի մեղավորության վերաբերյալ հանգել են ճիշտ հետևության: Ա.Գրիգորյանի մեղքը ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղսագրված արարքում հաստատված է, իսկ պաշտպանության կողմի

պատճառաբանությունները

Գրիգորյանի,

վկաներ

ցուցմունքներով,

հերքված

Մանուշակ

դատաքիմիական

են

Վահան

Մինասյանի,

Սարգսյանի,

Ռուզաննա

փորձաքննության

թիվ

Դավիթ

Ալեքսանյանի

07-0721,

08-0453

եզրակացություններով, բջջային հեռախոսահամարների վերծանումների զննության արձանագրություններով, Ա.Գրիգորյանի կողմից Դ.Գալստյանին ապօրինի իրացված և վերջինիս մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերված, իրեղեն ապացույց ճանաչված առանձնապես խոշոր չափի` 536,66 գրամ ափիոն տեսակի թմրամիջոցով (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

16. Անդրադառնալով Ա.Գրիգորյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նշանակված պատժի համաչափությանը (տե՛ս սույն որոշման 2-րդ կետը), Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կատարված հանցագործության, հանցավորի անձի, նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող

և

ծանրացնող

հանգամանքների

բազմակողմանի

գնահատման

արդյունքում, պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներին համապատասխան, ստորադաս դատարանների կողմից Ա.Գրիգորյանի նկատմամբ նշանակվել է համաչափ պատիժ:

17. Այսպիսով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ա.Գրիգորյանի մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ ապացուցված է գործին վերաբերող փոխկապակցված

հավաստի

ապացույցների

բավարար

ամբողջությամբ,

նշված

7

հոդվածի սանկցիայի շրջանակներում ամբաստանյալ Ա.Գրիգորյանի նկատմամբ նշանակվել

է

համաչափ

պատիժ,

հետևաբար

այդ

առումներով

ստորադաս

դատարանների դատական ակտերն օրինական և հիմնավորված են, իսկ պաշտպանի բողոքում առկա փաստարկներն իրենց հաստատումը չեն գտնում քրեական գործի նյութերում:

II.

Թմրամիջոցների մաքսանենգության մեջ ամբաստանյալ Ա.Գրիգորյանի

մեղավորության ապացուցված լինելը

18. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երրորդ իրավական հարցը

հետևյալն

Ա.Գրիգորյանի

է.

թմրամիջոցների

մեղավորությունը

մաքսանենգության

հաստատված

է

արդյոք

մեջ

ամբաստանյալ

գործին

վերաբերող

փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ:

19. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն` ՛(…)

3. Հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ:

4. Մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, որոնք չեն կարող փարատվել սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի կամ կասկածյալի (…):

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ՛Քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, իսկ գործի վարույթը ենթակա է կարճման`

կատարված

հանցագործությանը

կասկածյալի

կամ

մեղադրյալի

մասնակցությունն ապացուցված չլինելու արդյունքում, եթե սպառված են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները:

20. Սույն քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալ Ա.Գրիգորյանը քրեական գործի ողջ քննության ընթացքում տված ցուցմունքներով հայտնել է, որ թմրանյութի մաքսանենգություն չի կատարել: Դատարաններն

ամբաստանյալ

Ա.Գրիգորյանի

նշված

ցուցմունքը

որևէ

ապացույցով չեն հերքել և ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված

հանցագործություն`

առանձնապես

խոշոր

չափի

թմրամիջոցի

մաքսանենգություն, կատարելու մեջ նրան մեղավոր են ճանաչել` մեղադրանքի հիմքում դնելով միայն վերջինիս անձնագիրը զննելու մասին արձանագրությունը, համաձայն որի` Ա.Գրիգորյանը մեղադրանքում նշված ժամանակահատվածում բազմիցս հատել է

8

Հայաստանի

Հանրապետության

մաքսային

սահմանը

Իրանի

Իսլամական

Հանրապետության հետ (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

Վերոշարադրյալից երևում է, որ Հայաստան-Իրան և հակառակ ուղղությամբ սահմանները հատելու վերաբերյալ անձնագրում առկա գրառումներից բացի քրեական գործով ձեռք չի բերվել որևէ ապացույց, որը կվկայեր, որ Ա.Գրիգորյանը Վ.Սարգսյանին և Դ.Գրիգորյանին իրացրած առանձնապես խոշոր չափի ափիոն տեսակի թմրամիջոցը ձեռք է բերել Իրանի Իսլամական Հանրապետությունում և մաքսային հսկողությունից թաքցնելով` ապօրինաբար ներկրել Հայաստանի Հանրապետություն: Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված հանգամանքը, առանց այլ հավաստի ապացույցների բավարար ամբողջության, չի կարող վկայել այն մասին, որ Ա.Գրիգորյանը կատարել է թմրանյութի մաքսանենգություն:

21. Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների մաքսանենգություն, այսինքն` ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք գործելու մեջ Ա.Գրիգորյանի մեղավորության մասին ինչպես ընդհանուր իրավասության դատարանի, այնպես էլ վերաքննիչ դատարանի հետևությունները (տե՛ս սույն որոշման 6-րդ և 7-րդ կետերը) հիմնված են ենթադրությունների վրա և հաստատված չեն գործին վերաբերող փոխկապակցված ապացույցների բավարար ամբողջությամբ:

22. Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ստորադաս դատարանները, Ա.Գրիգորյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով, թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի

18-րդ

հոդվածի

3-րդ

և

4-րդ

մասերով

սահմանված

քրեական

դատավարության սկզբունքի` անմեղության կանխավարկածի խախտում և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի խախտում: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն` ՛1. Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա: (…):

3. Դատավճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե`

1) գործով վարույթի կարճման կամ քրեական հետապնդման դադարեցման համար հիմքերի առկայության դեպքում առաջին ատյանի դատարանը չի կարճել վարույթը կամ չի դադարեցրել հետապնդումը: (…):

Ուստի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ և 419-րդ հոդվածների համաձայն, սույն գործով ստորադաս դատարանների դատական ակտերը ՀՀ քրեական

9

օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով պետք է բեկանել և այդ մասով գործի վարույթը կարճել ու Ա.Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` կատարված

հանցագործությանը

նրա

մասնակցությունն

ապացուցված

չլինելու

գործելու

անձի

պատճառաբանությամբ:

23.

Վճռաբեկ

դատարանը

գտնում

է,

որ

հանցանք

մեջ

մեղավորությունը հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ հաստատելու, այն ենթադրությունների վրա հիմնված լինելու անթույլատրելիության և չփարատված բոլոր

կասկածները

հօգուտ

մեղադրյալի

մեկնաբանելու

իրավական

հարցերի

վերաբերյալ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Հաշվի

առնելով

վերը

շարադրված

հիմնավորումները

և

ղեկավարվելով

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422424-րդ հոդվածներով Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Արմեն Մենտորի Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով և 266րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի ապրիլի 6-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 8-ի որոշումը ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով բեկանել, այդ մասով գործի վարույթը կարճել ու քրեական հետապնդումը դադարեցնել` կատարված հանցագործությանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ:

2. Արմեն Մենտորի Գրիգորյանի նկատմամբ ստորադաս դատարանների կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նշանակված 10 տարի ժամկետով ազատազրկումը, ինչպես նաև դատական ակտերի մնացած մասերը թողնել օրինական ուժի մեջ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող

Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դատավորներ`

Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

10

Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

Ս.ՕՀԱՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
18 դեկտեմբերի, 2009 թ.
Գործի #:
ԵՔՐԴ/0502/01/08
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել