Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 24 — Օրենսդրությամբ սահմանված ենթակայությանը համաձայն համապատասխան մարմնի լիազորությունները Պրոբացիայի ծառայության կազմակերպման գործում 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 24AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 24 — Օրենսդրությամբ սահմանված ենթակայությանը համաձայն համապատասխան մարմնի լիազորությունները Պրոբացիայի ծառայության կազմակերպման գործում 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 24. Օրենսդրությամբ սահմանված ենթակայությանը համաձայն համապատասխան մարմնի լիազորությունները Պրոբացիայի ծառայության կազմակերպման գործում 1. Օրենսդրությամբ սահմանված ենթակայությանը համաձայն համապատասխան մարմինը կազմակերպում, վերահսկում և մեթոդական ղեկավարում է իրականացնում Պրոբացիայի ծառայության գործունեության նկատմամբ: 2. Նախարարը` 1) կազմակերպում և ընդհանուր վերահսկողություն է իրականացնում Պրոբացիայի ծառայության գործունեության նկատմամբ. 2)

Ամբողջ Տեքստ

Հոդված 24. Օրենսդրությամբ սահմանված ենթակայությանը համաձայն համապատասխան մարմնի լիազորությունները Պրոբացիայի ծառայության կազմակերպման գործում 1. Օրենսդրությամբ սահմանված ենթակայությանը համաձայն համապատասխան մարմինը կազմակերպում, վերահսկում և մեթոդական ղեկավարում է իրականացնում Պրոբացիայի ծառայության գործունեության նկատմամբ:

2. Նախարարը` 1) կազմակերպում և ընդհանուր վերահսկողություն է իրականացնում Պրոբացիայի ծառայության գործունեության նկատմամբ. 2) արձակում է Պրոբացիայի ծառայության գործունեության կազմակերպմանն ուղղված հրամաններ և տալիս է պարտադիր կատարման ցուցումներ.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարում է նշանակումներ, կիրառում է կարգապահական և խրախուսանքի միջոցներ. 4) հաստատում է Պրոբացիայի ծառայության կանոնադրությունը, Կառավարության հաստատմանն է ներկայացնում Պրոբացիայի ծառայության ներքին կանոնակարգը. 5) հաստատում է Պրոբացիայի ծառայության հաստիքացուցակը. 6) քննում է պրոբացիայի ծառայողների որոշումների, գործողությունների կամ անգործության դեմ բերված բողոքները, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով և իր լիազորությունների սահմաններում կասեցնում, փոփոխում, անվավեր, ուժը կորցրած կամ չեղյալ է ճանաչում Պրոբացիայի ծառայության պաշտոնատար անձանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող, այլոց իրավունքները խախտող կամ սահմանափակող հրամանները, որոշումներն ու ցուցումները. 7) սահմանում է Պրոբացիայի ծառայության կողմից հաշվետվություններ ներկայացվելու կարգը և ժամկետները. 8) սահմանում է Պրոբացիայի ծառայության չափահաս և անչափահաս շահառուների ռիսկերի և կարիքների գնահատման էլեկտրոնային գործիքները կիրառելու կարգը. 9) հաստատում է պրոբացիայի ծառայողի այցելության ժամանակ պրոբացիայի ծառայողի՝ իրավասու մարմնի որոշմամբ սահմանված վայր մուտքն ու ելքն արգելելու, պրոբացիայի ծառայողի պարտականությունների կատարումը ցանկացած ձևով խոչընդոտելու դեպքում կազմվող արձանագրությունների ձևերը. 10) սահմանում է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու զեկույցը կազմելու, տրամադրելու կարգը և զեկույցի ձևը. 11) հաստատում է կամավորի հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձևը և պայմանները. 12) իրականացնում է սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել