Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 796 — Կոմիտենտի ցուցումներից շեղվելը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 796AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 796 — Կոմիտենտի ցուցումներից շեղվելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 796. Կոմիտենտի ցուցումներից շեղվելը 1. Կոմիսիոներն իրավունք ունի շեղվել կոմիտենտի ցուցումներից, եթե գործի հանգամանքներով դա անհրաժեշտ է ի շահ կոմիտենտի, և կոմիսիոները չի կարողացել նախապես հարցում անել կոմիտենտին կամ ողջամիտ ժամկետում ստանալ իր հարցման պատասխանը: Կոմիսիոները պարտավոր է կոմիտենտին ծանուցել թույլ տրված շեղումների մասին, երբ ծանուցումը դառնում է հնարավոր: 2. Կոմիտենտը կարող է որպես ձեռնարկատեր գործող կոմիսիոներին իրավունք վերա

Ամբողջ Տեքստ

Հոդված 796. Կոմիտենտի ցուցումներից շեղվելը 1. Կոմիսիոներն իրավունք ունի շեղվել կոմիտենտի ցուցումներից, եթե գործի հանգամանքներով դա անհրաժեշտ է ի շահ կոմիտենտի, և կոմիսիոները չի կարողացել նախապես հարցում անել կոմիտենտին կամ ողջամիտ ժամկետում ստանալ իր հարցման պատասխանը: Կոմիսիոները պարտավոր է կոմիտենտին ծանուցել թույլ տրված շեղումների մասին, երբ ծանուցումը դառնում է հնարավոր:

2. Կոմիտենտը կարող է որպես ձեռնարկատեր գործող կոմիսիոներին իրավունք վերապահել առանց նախնական հարցման շեղվել իր ցուցումներից: Այդ դեպքում կոմիսիոները պարտավոր է ողջամիտ ժամկետում կոմիտենտին ծանուցել թույլ տրված շեղումների մասին, եթե այլ բան նախատեսված չէ կոմիսիայի պայմանագրով:

3. Կոմիսիոները, որը գույքը վաճառել է կոմիտենտի հետ համաձայնեցված գնից ցածր գնով, պարտավոր է վերջինիս հատուցել գների տարբերությունը, եթե չի ապացուցում, որ ինքը հնարավորություն չի ունեցել գույքը վաճառել համաձայնեցված գնով և, որ այն ավելի ցածր գնով վաճառելը կանխել է կոմիտենտին պատճառվելիք ավելի մեծ վնասները: Այն դեպքում, երբ կոմիսիոները պարտավոր էր նախապես հարցում անել կոմիտենտին, նա պետք է նաև ապացուցի, որ հնարավորություն չի ունեցել նախնական համաձայնություն ստանալ կոմիտենտի ցուցումներից շեղվելու մասին:

4. Եթե կոմիսիոները գույքը գնել է կոմիտենտի հետ համաձայնեցված գնից բարձր գնով, ապա նման գույքն ընդունել չցանկացող կոմիտենտը պարտավոր է կոմիսիոներից երրորդ անձի հետ գործարք կնքելու մասին ծանուցում ստանալուց հետո` ողջամիտ ժամկետում, այդ մասին հայտնել կոմիսիոներին: Հակառակ դեպքում` գնված գույքը համարվում է կոմիտենտի կողմից ընդունված:

5. Եթե կոմիսիոները հաղորդում է, որ իր վրա է վերցնում գնի տարբերությունը, կոմիտենտն իրավունք չունի հրաժարվել իր համար կնքված գործարքից:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել