Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-10124 հոկտեմբերի, 2000 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2000 թվականի հոկտեմբերի 24-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում կատարել հետևյալ լրացումները.

1. Օրենսգրքի 8 հոդվածի` ա) 4-րդ կետի «թարգմանիչները» բառից հետո լրացնել «, որոնցից վերցվում է ստորագրություն` բացահայտված գաղտնի տեղեկությունները չհրապարակելու և չօգտագործելու մասին» բառերը. բ) 5-րդ կետի «պահպանմամբ» բառից առաջ լրացնել «, պետական, ծառայողական, առևտրային, բանկային և այլ գաղտնիքների մասին օրենսդրության պահանջների» բառերը:

2. Օրենսգրքի 28 հոդվածի 1-ին կետի 1-ին և 3-րդ ենթակետերում համապատասխանաբար` «պատճենները» և «հետազոտմանը» բառերից հետո լրացնել «` հաշվի առնելով սույն օրենսգրքի 8 հոդվածի և այլ օրենքների պահանջները» բառերը:

3. Օրենսգրքի 49 հոդվածի 4-րդ կետի «կարգով» բառից հետո լրացնել «` պետական, ծառայողական, առևտրային, բանկային և այլ գաղտնիքների մասին օրենսդրության պահանջների պահպանմամբ» բառերը:

4. Օրենսգրքի` ա) 65 հոդվածի 4-րդ կետի «կարգով» բառից հետո լրացնել «` պետական, ծառայողական, առևտրային, բանկային և այլ գաղտնիքների մասին օրենսդրության պահանջների պահպանմամբ» բառերը. բ) 65 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով. «5. Ապացույցի ապահովման մասին որոշումը կատարելուց հետո դատարանն այդ մասին անհապաղ տեղեկացնում է դատավարության այն մասնակցին, որին պատկանող ապացույցի նկատմամբ որոշում է ընդունվել, եթե վերջինս նախապես տեղյակ չի եղել այդ որոշմանը:»:

5. Օրենսգրքի 93 հոդվածի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` երկրորդ պարբերությամբ. «Այն դեպքում, երբ հայցադիմումը ներկայացնելու հետ միաժամանակ հայցվորը միջնորդություն է ներկայացնում հայցի կամ ապացույցների ապահովման պահանջով, և դատարանը բավարարում է այդ միջնորդությունը, ապա հայցադիմումը և դրան կից փաստաթղթերի պատճենները դատարանի որոշումը կատարելուց հետո անհապաղ ուղարկվում են պատասխանողին:»:

6. Օրենսգրքի 97 հոդվածի 1-ին կետի «անձի միջնորդությամբ» բառերից հետո հանել ստորակետը և լրացնել «կամ իր նախաձեռնությամբ» բառերը:

7. Օրենսգրքի 100 հոդվածի` ա) 1-ին կետի «այլ միջոցով» բառերից հետո լրացնել «կամ ձևափոխելու» բառերը. բ) 2-րդ կետի «այլ միջոցով փոխարինելու» բառերից հետո լրացնել «կամ ձևափոխելու» բառերը:

8. Օրենսգրքի 101 հոդվածի 2-րդ կետի «լուծվում է» բառերից հետո լրացնել «միջնորդությունն ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում,» բառերը:

9. Օրենսգրքի 102 հոդվածի` ա) 1-ին կետի «պահանջել» բառից հետո լրացնել «եռօրյա ժամկետում» բառերը. բ) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Այդ պահանջը չկատարելու դեպքում հայցի ապահովման մասին որոշումը ենթակա է վերացման:»: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան Երևան 15 նոյեմբերի 2000 թ. ՀՕ-101 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-101 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (10.12.2000-09.04.2018) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2000.11.30/28(126) Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 24.10.2000 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 15.11.2000 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 10.12.2000 Ուժը կորցրել է 09.04.2018 Հիմնական ակտ 24.10.2000, ՀՕ-101 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 17.06.1998, ՀՕ-247 17.06.1998, ՀՕ-247 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
24 հոկտեմբերի, 2000 թ.
Գործի #:
ՀՕ-101
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել