Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 24 — Ներկայացուցչի լիազորությունների ձևակերպումը 1.
ARLISՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 24AI Ինդեքսավորված

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 24 — Ներկայացուցչի լիազորությունների ձևակերպումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 24. Ներկայացուցչի լիազորությունների ձևակերպումը 1. Ֆիզիկական անձին տրված լիազորագիրը վավերացնում է նոտարը կամ հաստատում է օրենքով նման իրավասություն ունեցող պաշտոնատար անձը։ Փաստաբանին լիազորագիրը տրվում է հասարակ գրավոր ձևով և այն վավերացման կամ հաստատման ենթակա չէ։ 2. Իրավաբանական անձի անունից լիազորագիրը տալիս է նրա գործադիր մարմնի ղեկավարը կամ կանոնադրությամբ այդ իրավաբանական անձին առանց լիազորագրի ներկայացնելու իրավասություն ունեցող ա

Ամբողջ Տեքստ

Հոդված 24. Ներկայացուցչի լիազորությունների ձևակերպումը 1. Ֆիզիկական անձին տրված լիազորագիրը վավերացնում է նոտարը կամ հաստատում է օրենքով նման իրավասություն ունեցող պաշտոնատար անձը։ Փաստաբանին լիազորագիրը տրվում է հասարակ գրավոր ձևով և այն վավերացման կամ հաստատման ենթակա չէ։

2. Իրավաբանական անձի անունից լիազորագիրը տալիս է նրա գործադիր մարմնի ղեկավարը կամ կանոնադրությամբ այդ իրավաբանական անձին առանց լիազորագրի ներկայացնելու իրավասություն ունեցող անձը` նրա ստորագրությամբ:

3. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի անունից լիազորագիրը տալիս է նրա ի պաշտոնե ներկայացուցիչը` վերջինիս ստորագրությամբ և այդ մարմնի կնիքի դրոշմմամբ։

4. Պաշտոնատար անձի անունից լիազորագիրը տրվում է նրա ստորագրությամբ և համապատասխան մարմնի կնիքով։

5. Սույն հոդվածի 1-4-րդ մասերում նշված անձանց կողմից այդ մասերով սահմանված կարգով տրված լիազորագրով ներկայացուցիչները ստանձնում են լիազորագիրը տված անձի` որպես դատավարության մասնակցի բոլոր իրավունքները՝ անկախ դրանց վերաբերյալ լիազորագրում հատուկ նշում կատարված լինելու հանգամանքից, բացառությամբ այն դեպքի, երբ առկա է լիազորագիրը տվող անձի անհամաձայնությունը սույն օրենսգրքով դատավարության մասնակիցներին վերապահված իրավունքներից որևէ մեկով կամ մի քանիսով ներկայացուցչին օժտելու վերաբերյալ: Այդ մասին հատուկ նշվում է ներկայացուցչի լիազորագրում:

6. Դատական նիստին ներկայացուցչի հետ մասնակցող կողմն իրավունք ունի իր ներկայացուցչի լիազորությունները հաստատելու դատարանի առջև` բանավոր սահմանելով վերջինիս լիազորությունների ծավալը։

7. Օրինական կամ ի պաշտոնե ներկայացուցչի լիազորությունները հաստատվում են նրա կարգավիճակը հավաստող փաստաթղթով։ (24-րդ հոդվածը փոփ.

24.10.18 ՀՕ-399-Ն) Գ Լ ՈՒ Խ 7 ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ &#9878

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել