ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 66 — Դատապարտյալին տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներ կատարելու համար բարձր անվտանգային գոտի տեղափոխելը կամ կալանավորվածներին պահելու վայրում թողնելը 1.
Ամփոփում
Հոդված 66. Դատապարտյալին տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներ կատարելու համար բարձր անվտանգային գոտի տեղափոխելը կամ կալանավորվածներին պահելու վայրում թողնելը 1. Դատապարտյալը, որը պատիժը պետք է կրի կամ կրում է միջին անվտանգային գոտում, կարող է տեղափոխվել բարձր անվտանգային գոտի կամ թողնվել կալանավորվածներին պահելու վայրում` տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներ կատարելու նպատակով: 2. Դատապարտյալը տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքների համար
Ամբողջ Տեքստ
Հոդված 66. Դատապարտյալին տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներ կատարելու համար բարձր անվտանգային գոտի տեղափոխելը կամ կալանավորվածներին պահելու վայրում թողնելը 1. Դատապարտյալը, որը պատիժը պետք է կրի կամ կրում է միջին անվտանգային գոտում, կարող է տեղափոխվել բարձր անվտանգային գոտի կամ թողնվել կալանավորվածներին պահելու վայրում` տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներ կատարելու նպատակով:
2. Դատապարտյալը տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքների համար բարձր անվտանգային գոտի է տեղափոխվում կամ կալանավորվածներին պահելու վայրում է թողնվում Տեղաբաշխման հանձնաժողովի որոշմամբ, դատապարտյալի գրավոր համաձայնությամբ` հաշվի առնելով նրա դրական վարքագիծը։
3. Տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքների համար բարձր անվտանգային գոտի տեղափոխված կամ կալանավորվածներին պահելու վայրում թողնված դատապարտյալը պահվում է միջին անվտանգային գոտու համար` սույն օրենսգրքով և քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով նախատեսված պայմաններում՝ մյուս դատապարտյալներից մեկուսացված և անջատ, չփակվող ընդհանուր խցում և օգտվում է ամենօրյա երկժամյա զբոսանքի իրավունքից։
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
