Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 5 — Օրենսգրքում այլ հասկացությունների կիրառության կանոնները 1.
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 5AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 5 — Օրենսգրքում այլ հասկացությունների կիրառության կանոնները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 5. Օրենսգրքում այլ հասկացությունների կիրառության կանոնները 1. Բացի Օրենսգրքի 4-րդ հոդվածով սահմանված հասկացություններից, Օրենսգրքում կիրառվում են նաև այլ հասկացություններ, որոնց իմաստն ու նշանակությունը մեկնաբանվում են Օրենսգրքի՝ այդ հասկացություններին վերաբերող համապատասխան բաժիններում կամ գլուխներում: 2. «Հարկման օբյեկտ», «վճարի օբյեկտ», «հարկման բազա», «վճարի բազա», «հաշվետու ժամանակաշրջան» հասկացությունները հարկային հարաբերությունները

Ամբողջ Տեքստ

Հոդված 5. Օրենսգրքում այլ հասկացությունների կիրառության կանոնները 1. Բացի Օրենսգրքի 4-րդ հոդվածով սահմանված հասկացություններից, Օրենսգրքում կիրառվում են նաև այլ հասկացություններ, որոնց իմաստն ու նշանակությունը մեկնաբանվում են Օրենսգրքի՝ այդ հասկացություններին վերաբերող համապատասխան բաժիններում կամ գլուխներում:

2. «Հարկման օբյեկտ», «վճարի օբյեկտ», «հարկման բազա», «վճարի բազա», «հաշվետու ժամանակաշրջան» հասկացությունները հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերում կիրառվում են Օրենսգրքի՝ այդ հասկացություններին վերաբերող համապատասխան հոդվածներում նշված իմաստով ու նշանակությամբ:

3. Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵՏՄ) մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման մասով հարկերի և վճարների հաշվարկման ու վճարման հետ կապված հարաբերությունների կարգավորման նպատակով Օրենսգրքում կիրառվող այն հասկացությունները, որոնք սահմանված չեն Օրենսգրքով, կիրառվում են ԵՏՄ մաքսային օրենսդրությամբ կամ մաքսային հարաբերություններ կարգավորող՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված իմաստներով:

4. Հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող իրավական ակտերում կիրառվող հասկացությունները Օրենսգրքում կիրառվում են այդ իրավական ակտերում կիրառվող իմաստով ու նշանակությամբ, եթե Օրենսգրքով այլ բան սահմանված չէ:

5. Քաղաքացիական, վարչական, քրեական, աշխատանքային, ընտանեկան, հողային, բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի պահպանության, լիցենզավորման, ծանուցման, թույլտվության և այլ հատուկ ոլորտների իրավական ակտերում կիրառվող հասկացությունները Օրենսգրքում կիրառվում են համապատասխան ոլորտի իրավական ակտերում կիրառվող իմաստով ու նշանակությամբ, եթե Օրենսգրքով այլ բան սահմանված չէ:

6. Եթե Օրենսգրքում կիրառվող՝ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (այսուհետ՝ ԱՏԳ ԱԱ) ծածկագրի՝ ԵՏՄ մաքսային օրենսդրությամբ սահմանված մեկնաբանությունը տարբերվում է համապատասխան ԱՏԳ ԱԱ ծածկագրի մասով Օրենսգրքով սահմանված մեկնաբանությունից, ապա կիրառվում է Օրենսգրքով սահմանված մեկնաբանությունը: (5-րդ հոդվածը լրաց.

21.12.17 ՀՕ-266-Ն) Գ Լ ՈՒ Խ 3 ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել