Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԱՅԴԻ ԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԱՅԴԻ ԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-1811 ապրիլի, 2019 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-18)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 11 ապրիլի 2019թ. ՍԴԴԿՈ - 18 | «ԱՅԴԻ ԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

11 ապրիլի 2019թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

դատական կազմը`

Նախագահությամբ Ֆ. Թոխյանի

Անդամակցությամբ Ա. Պետրոսյանի

Ա. Թունյանի

Քննության առնելով ԱյԴԻ Բանկ» ՓԲԸ-ի

անհատական դիմումի ընդունելիության հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

1. ԱյԴԻ Բանկ» ՓԲԸ-ն 2019 թվականի մարտի 25-ին դիմել է Սահմանադրական դատարան խնդրելով. Որոշել Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի գ կետի ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին համապատասխանության հարցը:

2. Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթը հակասում է Սահմանադրությանը, մասնավորապես 63-րդ հոդվածի 1-ին մասին և 61-րդ հոդվածի 1-ին մասին այնքանով, որքանով պետական տուրքի գծով արտոնություն նախատեսելիս հաշվի է առնում միայն արտոնություն հայցող կողմի գույքային դրությունը և հաշվի չի առնում այն կողմի գույքային դրությունը, որի վրա կարող է դրվել պետական տուրքի հատուցման պարտականությունը արդյունքում սահմանափակելով արդարադատության հասանելիությունն ու մատչելիությունը»:

Դիմողի պնդմամբ վիճարկվող դրույթում առկա է սահմանադրականության հարց իրավակիրառական պրակտիկայի լույսի ներքո, այլ ոչ թե դրույթի կիրառման իրավաչափության հարց 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշման իմաստով, քանի որ դատարանների կիրառման պրակտիկայում այն կրում է համատարած բնույթ:

Վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումները դիմողը նշում է, որ թեև պետական տուրքեր վճարելու պարտականությունն ինքնին չի կարող դիտարկվել որպես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում, սակայն նախատեսված պետական տուրքի չափը կոնկրետ գործի հանգամանքների լույսի ներքո…., ինչպես նաև վարույթի փուլը, որի ժամանակ նախատեսվում է սահմանափակումը, հանգամանքներ են, որոնք էական են որոշելու համար, թե արդյոք անձն ունեցել է դատարանի մատչելիության իրավունք, թե ոչ»:

3. Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ դիմողը բաց է թողել Սահմանադրական դատարան դիմելու համար «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված 6-ամսյա ժամկետը: Այսպես, Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքն անձն իրացնում է Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ելնելով նաև Սահմանադրական դատարանում գործերի քննության, ինչպես նաև լուծման առանձնահատկություններից:

Գործի դատավարական նախապատմությունը ցույց է տալիս, որ Վճռաբեկ դատարանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը կայացվել է 2018 թվականի սեպտեմբերի 5-ին: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին Վճռաբեկ դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Վճռաբեկ դատարանի նշյալ ակտը կայացվել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքն ուժի մեջ մտնելուց հետո: Հետևաբար դիմողի համար Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված ժամկետի հաշվարկը պետք է կատարվի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3- րդ մասի տրամաբանության շրջանակներում, ըստ որի անհատական դիմումները կարող է Սահմանադրական դատարան ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելուց վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 6 ամիս հետո: Այսինքն խնդրո առարկա գործի շրջանակներում դիմողի համար Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված ժամկետն ավարտվել է 2019 թվականի մարտի 6-ին, մինչդեռ դիմողի դիմումը Սահմանադրական դատարանում մուտքագրվել է 2019 թվականի մարտի 25-ին: Հետևաբար, դիմողը բաց է թողել Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված ժամկետը: Ելնելով վերոնշյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5- րդ մասի պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

ԱյԴԻ Բանկ» ՓԲԸ-ի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել: Նախագահող

Անդամներ

11 ապրիլի 2019 թվականի

ՍԴԴԿՈ-18

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
11 ապրիլի, 2019 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-18
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել