Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 148 — Կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհուրդ դիմելը 1.
ARLISՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 148AI Ինդեքսավորված

ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 148 — Կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհուրդ դիմելը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 148. Կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհուրդ դիմելը 1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության դեպքում վարույթ հարուցող մարմինը որոշում է կայացնում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդ միջնորդություն ներկայացնելու մասին: 2. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու

Ամբողջ Տեքստ

Հոդված 148. Կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհուրդ դիմելը 1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության դեպքում վարույթ հարուցող մարմինը որոշում է կայացնում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդ միջնորդություն ներկայացնելու մասին:

2. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշումը բաղկացած է ներածական, նկարագրական-պատճառաբանական և եզրափակիչ մասերից:

3. Ներածական մասը բովանդակում է կարգապահական վարույթ հարուցող մարմնի անվանումը, դատավորի և նրա ներկայացուցչի անունը, ազգանունը:

4. Նկարագրական-պատճառաբանական մասում վարույթ հարուցող մարմինը շարադրում է դատավորի կողմից կատարված կարգապահական խախտում հանդիսացող յուրաքանչյուր արարքը, այդ արարքը կատարված լինելը հիմնավորող տեղեկությունները և արարքը կարգապահական խախտում որակելու հիմնավորումները:

5. Եզրափակիչ մասը բովանդակում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդություն, Բարձրագույն դատական խորհուրդ միջնորդությունը ներկայացնողի անունը, որոշումը կազմելու ամիսը, ամսաթիվը և տարեթիվը, ինչպես նաև վարույթ հարուցող մարմնի ստորագրությունը և առկայության դեպքում՝ կնիքը:

6. Կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշումը կայացման պահից եռօրյա ժամկետում ուղարկվում է Բարձրագույն դատական խորհուրդ, դատավորին և վարույթ հարուցող մյուս մարմին: Որոշման հետ Բարձրագույն դատական խորհուրդ և դատավորին են ուղարկվում կարգապահական վարույթի բոլոր նյութերի պատճենները:

7. Կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշումը Բարձրագույն դատական խորհուրդ ուղարկելու պահից կարգապահական վարույթ հարուցող մարմինը այն չի կարող հետ վերցնել:

8. Կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշումը և կարգապահական վարույթի նյութերն ստանալու պահից երկու շաբաթվա ընթացքում դատավորն իրավունք ունի Բարձրագույն դատական խորհուրդ և վարույթ հարուցող մարմին ուղարկելու պատասխան՝ կցելով էլեկտրոնային կրիչը: Բարձրագույն դատական խորհրդի կողմից հարգելի ճանաչված պատճառների առկայության դեպքում դատավորի միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհուրդը մինչև մեկշաբաթյա ժամկետով կարող է երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը: Դատավորի պատասխան չուղարկելը չի խոչընդոտում Բարձրագույն դատական խորհրդում նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությանը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել