ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2024 թվականի հու լիս ի 12 - ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. 2022 թվականի հունիսի 15-ի Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 19-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Դատապարտյալի ռիսկերի և կարիքների գնահատման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը։»։ Հոդված 2. Օրենսգրքի 57-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով. «4. Հիվանդանոցային պայմաններում երկարատև բժշկական օգնության, սպասարկման և խնամքի կարիք ունեցող դատապարտյալները տեղափոխվում են բուժական քրեակատարողական հիմնարկ: Բուժական քրեակատարողական հիմնարկում դատապարտյալը պահվում է սույն օրենսգրքով և իրավական այլ ակտերով միջին անվտանգային գոտու խիստ պայմանների համար նախատեսված պայմաններում: Բուժական քրեակատարողական հիմնարկում դատապարտյալին պահելու պայմանների առանձնահատկությունները սահմանվում են քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով:»: Հոդված 3. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 4-րդ մասը «բժշկական ստորաբաժանում» բառերից հետո լրացնել «, իսկ երկարատև բժշկական օգնության, սպասարկման և խնամքի կարիք ունեցող դատապարտյալները՝ բուժական քրեակատարողական հիմնարկ» բառերով: Հոդված 4. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասը «բժշկական ստորաբաժանումներում» բառերից հետո լրացնել «և բուժական քրեակատարողական հիմնարկում» բառերով: Հոդված 5. Օրենսգրքի 91-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով. «3.1. Հիվանդանոցային պայմաններում երկարատև բժշկական օգնության, սպասարկման և խնամքի կարիք ունեցող դատապարտյալների բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացնում է բուժական քրեակատարողական հիմնարկը:»: Հոդված 6. Օրենսգրքի 106-րդ հոդվածի 7-րդ մասը «քրեակատարողական հիմնարկի բժշկական ստորաբաժանում» բառերից հետո լրացնել «կամ բուժական քրեակատարողական հիմնարկ» բառերով, իսկ «քրեակատարողական հիմնարկի բժշկական ստորաբաժանումում» բառերից հետո՝ «կամ բուժական քրեակատարողական հիմնարկում» բառերով: Հոդված 7.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2024 թ. հուլիսի 18 Երևան ՀՕ-305-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հուլիսի 2024 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-305-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (20.07.2024-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2024.07.08-2024.07.21 Պաշտոնական հրապարակման օրը 19.07.2024 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 12.07.2024 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 18.07.2024 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 20.07.2024 Հիմնական ակտ 12.07.2024, ՀՕ-305-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 15.06.2022, ՀՕ-246-Ն 15.06.2022, ՀՕ-246-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 12 հուլիսի, 2024 թ.
- Գործի #:
- ՀՕ-305-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
