ԼԵՎՈՆ ԶԱՔՈՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-6)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 26 փետրվարի 2018թ. ՍԴԴԿՈ/1 - 6 | ԼԵՎՈՆ ԶԱՔՈՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
26 փետրվարի 2018թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 1
դատական կազմը
Նախագահությամբ Ա. Թունյանի
Անդամակցությամբ Ա. Գյուլումյանի
Ա. Պետրոսյանի
Քննության առնելով Լևոն Զաքոյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Լևոն Զաքոյանը 2018 թվականի փետրվարի 6-ին դիմել է ՀՀ
սահմանադրական դատարան խնդրելով. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 4-րդ մասի «բե կետը, իրավակիրառական պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ, ճանաչել ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավերե։ Դիմողը միջնորդություն է ներկայացրել առ այն, որ «...«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության «Իրավունքի այլ սուբյեկտներից հատուցում ստանալու հնարավորության դեպքումե բառակապակցությունը դիտարկել նույն օրենքի 63-րդ հոդվածի 4-րդ մասի «բե կետի հետ համակարգային առումով փոխկապակցվածության մեջ և դրան տալ այնպիսի մեկնաբանություն, համաձայն որի «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության «Իրավունքի այլ սուբյեկտներից հատուցում ստանալու հնարավորության դեպքումե բառակապակցությունը նշանակում է իրավունքի այլ սուբյեկտներից հատուցում ստանալու փաստացի հնարավորությունե։
2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. Նշան Համբարձումյանի ներկայացուցիչը 13.01.2016 թվականին
հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Կադաստրի պահանջելով, ի թիվս այլնի, անվավեր ճանաչել և վերացնել ք. Երևան, Կենտրոն, Թումանյան փողոց 11 շենք, 44 ոչ բնակելի տարածք հասցեով անշարժ գույքի նկատմամբ 04.09.2015թ. Արա Թադևոսյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը, 15.09.2015թ. Լևոն Զաքոյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը։
ՀՀ վարչական դատարանն իր 23.02.2017 թվականի վճռով բավարարել է վերը նշված պահանջները։
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանն իր 25.10.2017 թվականի որոշմամբ դիմողի ներկայացուցչի բերած վերաքննիչ բողոքը մերժել է ՀՀ վարչական դատարանի 23.02.2017 թվականի վճիռը թողնելով անփոփոխ։
ՀՀ վճռաբեկ դատարանն իր 20.12.2017 թվականի որոշմամբ մերժել է դիմողի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը։
3. Դիմողը մատնանշում է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 4-րդ մասի «բե կետի և 64-րդ հոդվածի 1-ին մասի ուսումնասիրությունից բխում է, որ ոչ իրավաչափ վարչական ակտն իրավաբանական ուժը կորցնում է ոչ թե դրա անվավեր ճանաչելու մասին որոշում ընդունելու պահից, այլ վարչական ակտն ընդունելու պահից, եթե վարչական ակտի հասցեատերը վարչական ակտի ընդունման համար ներկայացրել է, ի թիվս այլնի, կեղծ փաստաթուղթ, որը կեղծվել է իր մասնակցությամբ կամ իր գիտությամբ։ Այստեղից էլ բխում է, որ եթե վարչական ակտի հասցեատերը վարչական ակտի ընդունման համար ներկայացրել է, ի թիվս այլնի, կեղծ փաստաթուղթ, որի կեղծման հետ որևէ առնչություն չունի, ապա այդ ոչ իրավաչափ վարչական ակտն իրավաբանական ուժը կորցնում է ոչ թե վարչական ակտն ընդունելու պահից, այլ այն անվավեր ճանաչելու մասին որոշում ընդունելու պահից։ Մինչդեռ, ըստ դիմողի, խնդրո առարկա գործով ՀՀ վարչական և ՀՀ վարչական վերաքննիչ դատարանները «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 4-րդ մասի «բե կետին հաղորդել են այնպիսի բովանդակություն, համաձայն որի ոչ իրավաչափ վարչական ակտն իրավաբանական ուժը կորցնում է վարչական ակտն ընդունելու պահից, եթե վարչական ակտը, վարչական ակտի հասցեատիրոջ կամքից անկախ, հիմնվում է, թիվս այլոց, կեղծ փաստաթղթի վրա։ Այսինքն, դիմողի պնդմամբ, իրավակիրառական պրակտիկայում վիճարկվող դրույթին հաղորդված բովանդակությունը հաշվի չի առնում վարչական ակտի հասցեատիրոջ մեղավորությունը խախտելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված արդար դատաքննության իրավունքը։
4. Լևոն Զաքոյանի անհատական դիմումի և դրան կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ առկա չեն դիմումի քննության ընդունումը մերժելու հիմքեր, քանի որ
դիմումում առաջադրված հարցը ենթակա է սահմանադրական դատարանին, դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,
դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,
դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,
դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
1. «Լևոն Զաքոյանի դիմումի հիման վրա «Վարչարարության
հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 4-րդ մասի «բե կետի իրավակիրառական պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ, ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալե գործն ընդունել քննության։
2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին։
Նախագահող
Անդամներ
26 փետրվարի 2018 թվականի
ՍԴԴԿՈ/1-6
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 փետրվարի, 2018 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-6
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
