«ԳԵՎՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 135-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 202-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 259-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 394-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 308-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 75-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-232)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 7 դեկտեմբերի 2020թ. ՍԴԱՈ - 232 | «ԳԵՎՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 135-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 202-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 259-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 394-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 308-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 75-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԸ ՄԱՍԱՄԲ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ԳԵՎՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ
135-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 202-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 259-ՐԴ
ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 394-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 308-ՐԴ
ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 75-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԸ ՄԱՍԱՄԲ ՔՆՆՈՒԹՅԱՆ
ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Գևորգ Կոստանյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 202-րդ հոդվածի 1-ին մասի, 259-րդ հոդվածի 2-րդ մասի, 394-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 75-րդ հոդվածի 3-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը մասամբ քննության ընդունելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ .
1. Գևորգ Կոստանյանը (ներկայացուցիչ Գևորգ Գևորգյան) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2020 թվականի հոկտեմբերի 22-ին)` խնդրելով.
«1. Թիվ 62202608 քրեական գործով ՀՀ հատուկ քննչական ծառայության ու դատարանների կողմից Գևորգ Կոստանյանի նկատմամբ կիրառված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի, 202-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներն ամբողջությամբ ճանաչել ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 66-րդ հոդվածին և 79-րդ հոդվածին հակասող և անվավեր հաշվի առնելով նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը:
2. Թիվ 62202608 քրեական գործով ՀՀ հատուկ քննչական ծառայության ու դատարանների կողմից Գևորգ Կոստանյանի նկատմամբ կիրառված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի, 259-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներն ամբողջությամբ ճանաչել ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասին և 79-րդ հոդվածին հակասող և անվավեր հաշվի առնելով նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը:
3. Թիվ 62202608 քրեական գործով ՀՀ հատուկ քննչական ծառայության ու դատարանների կողմից Գևորգ Կոստանյանի նկատմամբ կիրառված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի, 202-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներն ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի կիրառմամբ ժանաչել ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 63-րդ հոդվածի 1-ին կետի, 66-րդ և 79-րդ հոդվածի դրույթներին հակասող և անվավեր հաշվի առնելով նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը:
4. Թիվ 62202608 քրեական գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից Գևորգ Կոստանյանի նկատմամբ կիրառված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394- րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներն ամբողջությամբ ճանաչել ՀՀ Սահմանադրության 79- րդ հոդվածին հակասող և անվավեր հաշվի առնելով նաև իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը:
5. Թիվ 62202608 քրեական գործով ՀՀ հատուկ քննչական ծառայության ու դատարանների կողմից Գևորգ Կոստանյանի նկատմամբ կիրառված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներն ամբողջությամբ ճանաչել ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածին հակասող և անվավեր հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը:
6. Թիվ 62202608 քրեական գործով ՀՀ հատուկ քննչական ծառայության ու դատարանների կողմից Գևորգ Կոստանյանի նկատմամբ կիրառված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներն ամբողջությամբ ճանաչել ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածին հակասող և անվավեր հաշվի առնելով նաև իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը:
7. Թիվ 62202608 քրեական գործով ՀՀ հատուկ քննչական ծառայության ու դատարանների կողմից Գևորգ Կոստանյանի նկատմամբ կիրառված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներն ամբողջությամբ ճանաչել ՀՀ Սահմանադրության 66-րդ, 68-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր հաշվի առնելով նաև իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը»:
2. Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 259-րդ հոդվածի 2-րդ մասի, Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի վերաբերյալ դիմողի փաստարկներն ու հիմնավորումներն են դիտարկվող դրույթները չեն համապատասխանում իրավական որոշակիության պահանջներին, ինչի արդյունքում ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ դատարանների իրավակիրառ պրակտիկայում նշյալ դրույթներին տրվել է սխալ մեկնաբանություն: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ դիմողի փաստարկներն ու հիմնավորումներն են դիտարկվող դրույթը չի համապատասխանում իրավական որոշակիության պահանջներին, ինչի արդյունքում ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ դատարանների իրավակիրառ պրակտիկայում նշյալ դրույթին տրվել է սխալ մեկնաբանություն: Դիմողի կարծիքով իրավական անորոշության պատճառով դիտարկվող դրույթին տրված մեկնաբանության սխալն այն է, որ վերաքննիչ դատարանն իրեն վերապահել է առաջին ատյանի դատարանի գործն ըստ էության չլուծող դատական ակտը պատճառաբանելու իրավասություն (վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ պատճառաբանել է անփոփոխ թողնված դատական ակտը արձանագրելով, որ առաջին ատյանի դատարանը թեև սխալ է պատճառաբանել դատական ակտը, այնուամենայնիվ, կայացրել է գործը ճիշտ լուծող դատական ակտ):
3. Ելնելով դիմումի ու կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանը գտնում է, որ.
Ա. Գևորգ Կոստանյանի անհատական դիմումով գործի քննությունը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասով Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման, քանի որ առկա է Սահմանադրական դատարանի 04.09.2019թ. ՍԴՈ-1476 որոշումը:
Բ. Մնացած դրույթների մասով առկա չեն գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը: Մասնավորապես
1. դիմումում առաջադրված հարցերը ենթակա են Սահմանադրական դատարանին,
2. դիմողն իրավասու է դիմել Սահմանադրական դատարան, այն է
ա) դիմողը հանդիսացել է ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից,
բ) դիմողի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է օրենքի դրույթ,
գ) դիմողի նկատմամբ վիճարկվող դրույթը կիրառվել է դատարանի վերջնական ակտով,
դ) դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները.
3. դիմումում առաջադրված հարցերի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,
4. դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,
5. դիմումն ակնհայտ անհիմն չէ,
6. դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված 6- ամսյա ժամկետը:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին, 28-րդ հոդվածի 3-րդ, 68 և 69-րդ հոդվածների 7-րդ մասերով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. «Գևորգ Կոստանյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի, 202-րդ հոդվածի 1-ին մասի, 259-րդ հոդվածի 2-րդ մասի, 394-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 75-րդ հոդվածի 3-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:
2. Գևորգ Կոստանյանի անհատական դիմումով գործի քննությունը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասով, մերժել:
3. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի սույն գործի դատաքննությունն սկսել 2021 թվականի հունվարի 19-ին ժամը 11.00-ին:
4. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի` գործով զեկուցող նշանակել Սահմանադրական դատարանի դատավոր Ա. Խաչատրյանին:
5. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 3- րդ մասի և 68-րդ հոդվածի 7-րդ մասի հիման վրա գործի դատաքննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով:
6. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի և 69-րդ հոդվածի 7-րդ մասի սույն գործով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավել վիճարկվող ակտերն ընդունած մարմնին ՀՀ Ազգային ժողովին:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
7 դեկտեմբերի 2020 թվականի
ՍԴԱՈ-232
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 7 դեկտեմբերի, 2020 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-232
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
