Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՍԱՄՎԵԼ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՍԱՄՎԵԼ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-119 մարտի, 2015 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-11)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 9 մարտի 2015թ. ՍԴԴԿՈ/1 - 11 | ՍԱՄՎԵԼ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

9 մարտի 2015թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 1 դատական կազմը`

Նախագահությամբ Ա. Պետրոսյանի

Անդամակցությամբ Վ. Հովհաննիսյանի

Հ. Նազարյանի

Ուսումնասիրելով քաղաքացի Սամվել Ալավերդյանի

անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` քաղաքացի Սամվել Ալավերդյանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան (դիմումը ՀՀ սահմանադրական դատարան է մուտքագրվել 2015 թվականի փետրվարի 23-ին)` խնդրելով. §Հայաստանի Հանրապետության Վարչական դատավարության օրենսգրքի 181 հոդվածը այնքանով, որքանով որպես նոր երևան եկած հանգամանք չի նախատեսում հանգամանքների ի հայտ գալը, որոնք հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն, ճանաչել ՀՀ Սահմանադրության 1, 3, 6, 18, 19 հոդվածների պահանջներին հակասող և անվավեր»: Ըստ դիմողի` վիճարկվող դրույթը, ի տարբերություն քրեական և քաղաքացիական դատավարությունները կարգավորող համանման դրույթների, սահմանափակում է արդարադատության մատչելիության իրավունքը և վիճարկվող դրույթին իրավակիրառական պրակտիկայում տրված մեկնաբանությունը հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Դիմողը վիճարկվող դրույթի հակասահմանադրականությունը հիմնավորում է նաև օրենսդրական բացը մատնանշելով:

ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմն արձանագրում է, որ սահմանադրական դատարանն իր մի շարք, մասնավորապես, 05.02.2010թ. ՍԴՈ-864 և 14.09.2010թ. ՍԴՈ-914 որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումների միջոցով ձևավորել է այն չափանիշները, որոնք հիմք են հանդիսանում օրենքի բացի խնդիրը սահմանադրական դատարանի քննության առարկա համարելու համար: Մասնավորապես, ՍԴՈ-864 որոշմամբ ամրագրված է. §... Սահմանադրական դատարանը գործի քննության շրջանակներում անդրադառնում է օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությանը, եթե վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որը խախտում է կամ կարող է խախտել կոնկրետ սահմանադրական իրավունք»: Զարգացնելով հիշյալ իրավական դիրքորոշումը` ՍԴՈ-914 որոշմամբ ամրագրված է. §…օրենսդրական բացը կարող է հանդիսանալ սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն դեպքում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, կամ երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը»: Հիմք ընդունելով վերոգրյալը և ելնելով քննության առարկա անհատական դիմումի նախնական ուսումնասիրության արդյունքներից, գտնում ենք, որ դիմողը պահպանել է ՀՀ սահմանադրական դատարան դիմելու` §Սահմանադրական դատարանի մասին¦ ՀՀ օրենքի պահանջները, այն է`

• դիմումում առաջադրված հարցը ենթակա է սահմանադրական դատարանին.

• դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան.

• դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում.

• դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում.

• դիմողն սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով §Սահմանադրական դատարանի մասին¦ ՀՀ օրենքի 31 և 69-րդ հոդվածներով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

1. §Քաղաքացի Սամվել Ալավերդյանի դիմումի հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ¦ գործն ընդունել քննության:

2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:

Նախագահող

Անդամներ

9 մարտի 2015 թվականի

ՍԴԴԿՈ/1-11

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
9 մարտի, 2015 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-11
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել