ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 39 — ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ և ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ 1.
Ամփոփում
Հոդված 39. Ա ԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ և ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ 1. Ադմինիստրացիայի ղեկավարը պետք է ունենա համապատասխան որակավորման վկայական (արտոնագիր), որը տրվում է Կենտրոնական բանկի կողմից: 2. Բանկի լուծարային կառավարիչը պետք է ունենա մրցութային կառավարչի լիցենզիա, որը տրվում է պետական լիազորված մարմնի կողմից, ինչպես նաև պետք է համապատասխանի Կենտրոնական բանկի սահմանած որակավորման պահանջներին: 3. Ադմինիստրացիայի ղեկավարի
Ամբողջ Տեքստ
Հոդված 39. Ա ԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ և ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ 1. Ադմինիստրացիայի ղեկավարը պետք է ունենա համապատասխան որակավորման վկայական (արտոնագիր), որը տրվում է Կենտրոնական բանկի կողմից:
2. Բանկի լուծարային կառավարիչը պետք է ունենա մրցութային կառավարչի լիցենզիա, որը տրվում է պետական լիազորված մարմնի կողմից, ինչպես նաև պետք է համապատասխանի Կենտրոնական բանկի սահմանած որակավորման պահանջներին:
3. Ադմինիստրացիայի ղեկավարի և լուծարային կառավարչի որակավորման կարգը, նրանց թեկնածուներին ներկայացվող պահանջները, սահմանափակումները, վկայականների տրման և դրանց գործողության դադարման կարգն ու պայմանները սահմանում է Կենտրոնական բանկը: (39-րդ հոդվածը խմբ. 27.04.04 ՀՕ-64-Ն) ( հոդվածը 03.07.26 ՀՕ-364-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
