ՄԱԳԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-38)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 23 հունիսի 2020թ. ՍԴԴԿՈ - 38 | ՄԱԳԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
___________________________________________________________________________
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 23 հունիսի 2020 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
դատական կազմը
Նախագահությամբ Ֆ. Թոխյանի
Անդամակցությամբ Ա. Պետրոսյանի
Ա. Թունյանի
Քննության առնելով Մագդա Եղիազարյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Մագդա Եղիազարյանը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2020 թվականի հունիսի 3-ին) խնդրելով. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3, 61 և 63, 75, 79, 80-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ «Վարչական դատավարության» օրենսգրքի 182-րդ հոդվածը, այնքանով, որքանով ենթաօրենսդրական նորմատիվ ակտերի օրինականության գործով դատական ակտի պատճառաբանական մասում վիճարկվող ակտի անօրինականության վերաբերյալ իրավական դիրքորոշումը չի դիտարկում որպես դատական ակտի վերանայման նոր հանգամանք: կամ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3, 61 և 63, 75, 79, 80-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ «Վարչական դատավարության» օրենսգրքի 181-րդ հոդվածը, այնքանով, որքանով ենթաօրենսդրական նորմատիվ ակտերի օրինականության գործով դատական ակտի պատճառաբանական մասում վիճարկվող ակտի անօրինականության վերաբերյալ իրավական դիրքորոշումը չի դիտարկում որպես դատական ակտի վերանայման նոր երևան եկած հանգամանք»:
2. Դիմողը նշում է, որ խնդրո առարկա դրույթներում իրավական բացի նկատմամբ կիրառելի են Սահմանադրական դատարանի իրավական որակումները. կոնկրետ գործով Վճռաբեկ դատարանի կողմից դատական ակտերով արձանագրված իրավական բացը խոչընդոտում է անձի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը նոր հանգամանքի կամ նոր երևան եկած հանգամանքի հիման վրա վերանայելու իրավունքն այն դեպքերում, երբ դատական գործով կիրառված նորմատիվ իրավական ակտի վիճարկման դատական ակտի եզրափակիչ մասում, թեև օրենքին հակասող ու անվավեր չի ճանաչվել կիրառված և վիճարկվող դրույթը, սակայն դրա օրինականության վերաբերյալ դատական ակտի պատճառաբանական մասում իրավական դիրքորոշում է հայտնել վարչական դատարանը: Դիմողի կարծիքով ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի անօրինականության վերաբերյալ վերաքննիչ դատարանի իրավական դիրքորոշումը պետք է իրավական հետևանք առաջացնի, առիթ դառնա օրինական ուժի մեջ մտած դատական ակտը վերանայելու համար այն գործով, որով կիրառվել է խնդրո առարկա ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը, որից հետո այդ ակտը դարձել է նորմատիվ վերահսկողության առարկա: Այլապես կխախտվի անձի Սահմանադրությամբ երաշխավորված արդար դատաքննության իրավունքը: Ըստ դիմողի ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը և սահմանադրաիրավական վեճի առարկա 181 կամ 182-րդ հոդվածները չեն սահմանում նորմատիվ վերահսկողության գործով դատարանների դատական ակտերի պատճառաբանական մասում արտահայտած իրավական դիրքորոշումը որպես նոր հանգամանքի կամ նոր երևան եկած հանգամանքի հիմքեր այն պարագայում, երբ թեև դատական ակտի եզրափակիչ մասում օրենքին հակասող և անվավեր չեն ճանաչվել կիրառված և վիճարկվող ենթաօրենսդրական ակտի դրույթները, սակայն դրանց օրինականության վերաբերյալ դատական ակտի պատճառաբանական մասում իրավական դիրքորոշում է հայտնել վարչական դատարանը, ուստի սահմանադրաիրավական վեճի առարկա դրույթները հակասում են Սահմանադրության 78, 79 և 80-րդ հոդվածներին:
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ վիճարկվող դրույթների մասով առկա չեն դիմումի քննությունը մերժելու հիմքերը, մասնավորապես
1. դիմումում առաջադրված հարցը ենթակա է Սահմանադրական դատարանին,
2. դիմողն իրավասու է դիմել Սահմանադրական դատարան, այն է
դիմողը հանդիսացել է ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից, դիմողի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է օրենքի դրույթ, դիմողի նկատմամբ վիճարկվող դրույթը կիրառվել է դատարանի վերջնական ակտով,
դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:
3. դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,
4. դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,
5. դիմումն ակնհայտ անհիմն չէ,
6. դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված 6-ամսյա ժամկետը:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով և 69-րդ հոդվածով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
1. «Մագդա Եղիազարյանի դիմումի հիման վրա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:
2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:
Նախագահող
Անդամներ
23 հունիսի 2020 թվականի
ՍԴԴԿՈ-38
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 23 հունիսի, 2020 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-38
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
