«ՌՈՒԶԱՆՆԱ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1087.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-68)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 8 ապրիլի 2021թ. ՍԴԱՈ - 68 | «ՌՈՒԶԱՆՆԱ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1087.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ՌՈՒԶԱՆՆԱ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1087.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը քննության առնելով «Ռուզաննա Տեր-Վարդանյանի դիմումի հիման վրա` Քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ. Ռուզաննա Տեր-Վարդանյանը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի մարտի 15-ին) խնդրել է. «…. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 5-րդ մասի 1-ին ենթակետը համարել ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերին, 23-րդ և 31-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներին հակասող հաշվի առնելով համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունները, քանի որ դիմում ներկայացնողը սպառել է ՀՀ դատական պաշտպանության բոլոր միջոցները»: Ըստ դիմողի թիվ ԵԱԴԴ/3927/02/16 քաղաքացիական գործով դատական բոլոր ատյանները, կատարելով Քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի դրույթների կամայական, տարածական և սխալ մեկնաբանություն, խախտել են Սահմանադրության 3-րդ, 23-րդ հոդվածների և 31-րդ հոդվածի 1-ին մասի իմպերատիվ դրույթները: Դիմողը նշում է, որ դատարանների կողմից վիճարկվող նորմին տրված մեկնաբանության արդյունքում ստացվում է, որ մինչդատական կամ դատական վարույթների ընթացքում անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող արտահայտություններ կատարող վարույթի մասնակիցն իրավունք ունի չկրել պատասխանատվություն իր կողմից կատարված զրպարտող արտահայտությունների համար: Դիմողի կարծիքով նման տրամաբանությունը հակասում է նաև Քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածով նախատեսված դրույթներին, որի համաձայն վերը նշված մարմիններում սուտ ցուցմունք տվող, այսինքն զրպարտություն կատարող անձինք, ենթակա են քրեական պատասխանատվության: Հետևաբար դիմողը գտնում է, որ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի դրույթները դատարանների կողմից սխալ մեկնաբանվելու արդյունքում մինչդատական կամ դատական վարույթների ընթացքում սուտ ցուցմունք տվող, այսինքն զրպարտություն կատարող անձանց իրավունք է վերապահվում առանց ապացույցներ ներկայացնելու զրպարտել ցանկացած անձի արատավորելով նրանց պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը, և մնալ անպատիժ: Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով և ելնելով խնդրո առարկա անհատական դիմումի և կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքներից` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրական դատարանն իր 2011 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴՈ-997 որոշմամբ, անդրադառնալով Քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի սահմանադրականության հարցին, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերում սահմանված են այդ հոդվածի իրավակարգավորման շրջանակներում քաղաքացիաիրավական պատասխանատվությունը բացառող հանգամանքները: Դրանց իրավական բովանդակության վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը «զրպարտություն» կամ «վիրավորանք» չի համարում այն փաստացի տվյալները, որոնք.
- տեղ են գտել մինչդատական կամ դատական վարույթի ընթացքում վարույթի մասնակցի կողմից քննվող գործի հանգամանքների վերաբերյալ կատարված արտահայտություններում կամ ապացույցներում, (…)
Վերոհիշյալ իրավապայմանների բովանդակային վերլուծությունը վկայում է, որ անձին զրպարտելու և (կամ) վիրավորելու հիմքով պատասխանատվությունը բացառվում է ելնելով տվյալ գործի և փաստերի ներկայացման հանգամանքներից: Դրանք իրենց բնույթով սահմանադրականության խնդիր չեն հարուցում, սակայն իրավակիրառական պրակտիկայում ենթակա են հանգամանալի ուսումնասիրման և որպես այդպիսիք` գնահատման»: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողը, ձևականորեն վիճարկելով վերոհիշյալ նորմի սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց։ Վերոգրյալով պայմանավորված Սահմանադրական դատարանը գտնում է, որ ներկայացված դիմումն ակնհայտ անհիմն է: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Ռուզաննա Տեր-Վարդանյանի դիմումի հիման վրա Քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
8 ապրիլի 2021 թվականի
ՍԴԱՈ-68
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 8 ապրիլի, 2021 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-68
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
