ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 259 — Շրջանառության մեջ գտնվող ապրանքների գրավ 1.
Ամփոփում
Հոդված 259. Շրջանառության մեջ գտնվող ապրանքների գրավ 1. Շրջանառության մեջ գտնվող ապրանքների գրավ է համարվում գրավատուի մոտ թողնված ապրանքների գրավը` գրավատուին իրավունք վերապահելով փոխել գրավ դրված գույքի (ապրանքային պաշարների, հումքի, նյութերի, կիսաֆաբրիկատների, պատրաստի արտադրանքի և այլն) կազմը և բնական ձևը, պայմանով, որ դրանց ընդհանուր արժեքը չնվազի գրավի մասին պայմանագրում նշվածից: Շրջանառության մեջ գտնվող գրավ դրված ապրանքների արժեքի նվազեցո
Ամբողջ Տեքստ
Հոդված 259. Շրջանառության մեջ գտնվող ապրանքների գրավ 1. Շրջանառության մեջ գտնվող ապրանքների գրավ է համարվում գրավատուի մոտ թողնված ապրանքների գրավը` գրավատուին իրավունք վերապահելով փոխել գրավ դրված գույքի (ապրանքային պաշարների, հումքի, նյութերի, կիսաֆաբրիկատների, պատրաստի արտադրանքի և այլն) կազմը և բնական ձևը, պայմանով, որ դրանց ընդհանուր արժեքը չնվազի գրավի մասին պայմանագրում նշվածից: Շրջանառության մեջ գտնվող գրավ դրված ապրանքների արժեքի նվազեցումը թույլատրվում է գրավով ապահովված պարտավորության կատարված մասին համաչափ, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
2. Գրավատուի կողմից օտարված` շրջանառության մեջ գտնվող ապրանքները ձեռք բերողի սեփականությանն անցնելու պահից դադարում են գրավի առարկա լինել, իսկ գրավի պայմանագրում նշված գրավատուի ձեռք բերված ապրանքները դառնում են գրավի առարկա` գրավատուի մոտ դրանց նկատմամբ սեփականության իրավունքի ծագման պահից:
3. Շրջանառության մեջ գտնվող ապրանքների գրավատուն պարտավոր է վարել գրավների գրառման գիրք, որի մեջ գրառումներ են կատարվում վերջին գործառնության օրվա դրությամբ ապրանքների գրավի պայմանների և գրավ դրված ապրանքների կազմը կամ բնական ձևը փոփոխող բոլոր գործառնությունների մասին` ներառյալ դրանց վերամշակումը, եթե գրավատուի գործունեության նկատմամբ հսկողության այլ պայմաններ նախատեսված չեն պայմանագրով:
4. Գրավատուի կողմից շրջանառության մեջ գտնվող ապրանքների գրավի պայմանները խախտելիս գրավառուն իրավունք ունի գրավ դրված ապրանքների վրա իր նշանները դնելու միջոցով կասեցնել դրանց հետ կատարվող գործառնությունները մինչև խախտման վերացումը: § 2. ՀԻՓՈԹԵՔ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՀԻՓՈԹԵՔԻ ՄԱՍԻՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
