ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 117 — Սույն օրենսգրքի պահանջների խախտման մասին ծանուցումը և համապատասխան միջոցների կիրառումը 1.
Ամփոփում
Հոդված 117. Սույն օրենսգրքի պահանջների խախտման մասին ծանուցումը և համապատասխան միջոցների կիրառումը 1. Եթե սույն օրենսգրքով ջրային հարաբերությունների բնագավառում գործառույթներ իրականացնելու լիազորություններ ունեցող ցանկացած մարմին տեղեկանում է որևէ անձի կողմից սույն օրենսգրքի պահանջների խախտման մասին, ապա մարմնի ղեկավարը այդ մասին անհապաղ, բայց ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է այդ անձին և տեղեկացնում Ջրային ռեսուրսների կառա
Ամբողջ Տեքստ
Հոդված 117. Սույն օրենսգրքի պահանջների խախտման մասին ծանուցումը և համապատասխան միջոցների կիրառումը 1. Եթե սույն օրենսգրքով ջրային հարաբերությունների բնագավառում գործառույթներ իրականացնելու լիազորություններ ունեցող ցանկացած մարմին տեղեկանում է որևէ անձի կողմից սույն օրենսգրքի պահանջների խախտման մասին, ապա մարմնի ղեկավարը այդ մասին անհապաղ, բայց ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է այդ անձին և տեղեկացնում Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնին։
2. Ծանուցագրում սահմանվում են խախտումները վերացնելուն ուղղված միջոցառումները և խախտումները վերացնելու ու այդ մասին համապատասխան լիազոր մարմնին տեղեկացնելու ժամկետները։
3. Ծանուցագրով պահանջվում է սույն օրենսգրքի պահանջների խախտմամբ գործունեության անհապաղ դադարեցում մինչև ծանուցագիրը տալու հիմք հանդիսացած խախտումների վերացումը՝ նշելով գործունեությունը չդադարեցնելու դեպքում տուժանքների մասին:
4. Ծանուցագիր ստացած անձը դրանում նշված պահանջները չկատարելու դեպքում ենթարկվում է պատասխանատվության՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
5. Եթե սույն օրենսգրքի պահանջները խախտող անձը ծանուցագրում նշված ժամկետներում չի իրականացնում համապատասխան լիազոր մարմնի ծանուցագրում նշված միջոցառումները, ապա համապատասխան լիազոր մարմինն ապահովում է ծանուցագրում նշված միջոցառումների իրականացումը, որոնք անհրաժեշտ են սույն օրենսգրքի պահանջների խախտումը վերացնելու, այդ թվում` ջրային ռեսուրսներին հասցված վնասը նվազեցնելու, ազգային ջրային պաշարի մեծությունը կամ ջրերի որակի ստանդարտները, այդ թվում՝ ջրի որակի նորմերը պահպանելու համար: Այդ դեպքում համապատասխան լիազոր մարմինն օրենսդրությամբ սահմանված կարգով հայց է ներկայացնում դատարան՝ իր կատարած ծախսերը փոխհատուցելու համար այն անձանցից՝ 1) որոնք նախկինում եղել կամ ներկայումս պատասխանատու են սույն օրենսգրքի պահանջների խախտման համար. 2) հողի սեփականատիրոջից, որն օգտագործելու ժամանակ տեղի է ունեցել սույն օրենսգրքի պահանջների խախտումը. 3) որոնք իրավունք են ունեցել օգտագործելու հողն այն պահին, երբ տեղի է ունեցել խախտումը. 4) որոնց անփութության հետևանքով չի կանխվել սույն օրենսգրքի պահանջների խախտումը: (117-րդ հոդվածը խմբ.
20.03.24 ՀՕ-129-Ն )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
