Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՆԱԻՐԱ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ (ԸՆԴՈՒՆՎԱԾ 17.06.1998Թ. (ՀՕ-247), ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ 09.04.2018Թ.) 144-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 142-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ, 14
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված
Ուժը կորցրած ակտ։ Վերնագիրն ասում է, որ այս խմբագրությունն այլևս ուժի մեջ չէ։ Վկայակոչելուց առաջ գտեք գործող տարբերակը։

«ՆԱԻՐԱ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ (ԸՆԴՈՒՆՎԱԾ 17.06.1998Թ. (ՀՕ-247), ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ 09.04.2018Թ.) 144-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 142-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ, 14

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-5430 մարտի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-54)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 30 մարտի 2021թ. ՍԴԱՈ - 54 | «ՆԱԻՐԱ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ (ԸՆԴՈՒՆՎԱԾ 17.06.1998Թ. (ՀՕ-247), ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ 09.04.2018Թ.) 144-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 142-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ, 146-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ, 147-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ, 149-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ, 155-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 156-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵ

Ամբողջ Տեքստ

«ՆԱԻՐԱ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ (ԸՆԴՈՒՆՎԱԾ 17.06.1998Թ. (ՀՕ-247), ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ 09.04.2018Թ.) 144-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 142-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ, 146-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ, 147-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ, 149-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ, 155-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 156-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱ-ՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Նաիրա Մխիթարյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (ընդունված 17.06.1998թ. (ՀՕ-247), ուժը կորցրած 09.04.2018թ.) 144-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետի, 146-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետի, 147-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետի, 149-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 155-րդ հոդվածի 7-րդ մասի և 156-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը ՊԱՐԶԵՑ.

1. Նաիրա Մխիթարյանը 2020 թվականի հոկտեմբերի 5-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումով խնդրել է. « ...

- Բարձրագույն դատական խորհրդի 02.04.2020թ. թիվ ԲԴԽ-6-Ո-Կ-3 որոշմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 17.06.1998թ. օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի, 144-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի, 145-րդ և 78-րդ հոդվածների մեկնաբանությունները, Դատական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 2-րդ մասի մեկնաբանությունները և դրույթները ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող,

- Բարձրագույն դատական խորհրդի 27.07.2020թ. թիվ ԲԴԽ-39-Ո-Կ-10 որոշմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 17.06.1998թ. օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի, 144-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի, 145-րդ և 78-րդ հոդվածների մեկնաբանությունները, Դատական օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետի, 146-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետի, 147-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետի, 149-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 149-րդ հոդվածի 2-րդ մասի, 156-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի մեկնաբանությունները և այդ դրույթները ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող,

- վերը նշված երկու որոշումների մասով Դատական օրենսգրքի 155-րդ հոդվածի 7-րդ մասը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61-րդ հոդվածին հակասող»: Սահմանադրական դատարանի դատական կազմի 26.10.2020թ. ՍԴԴԿՈ-56 որոշմամբ Նաիրա Մխիթարյանի անհատական դիմումով գործը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (ընդունված 17.06.1998թ. (ՀՕ-247), ուժը կորցրած 09.04.2018թ.) 144-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետի, 146-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետի, 147-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետի, 149-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 155-րդ հոդվածի 7-րդ մասի և 156-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասով, ընդունվել է քննության, իսկ մնացյալ մասով մերժվել է:

2. Դիմողի կողմից վիճարկվող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը (այսուհետ Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հունիսի 17-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել 1998 թվականի օգոստոսի 7-ին, ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ին և ուժը կորցրել է 2018 թվականի ապրիլի 9-ին: Օրենսգրքի «Որոշում կայացնելը և դրա բովանդակությունը» վերտառությամբ 144-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանվում է. «2. Առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն

(…)

4) շարժառիթները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ»: Օրենսգրքի վերոնշյալ դրույթը որևէ փոփոխության և լրացման չի ենթարկվել:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքն Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2018 թվականի փետրվարի 7-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել 2018 թվականի փետրվարի 10-ին և ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլի 9-ին: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը» վերտառությամբ 142-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով սահմանվում է. «6. Էական կարգապահական խախտում է

(…)

3) երկու նկատողություն կամ մեկ խիստ նկատողություն ունեցող դատավորի կողմից կարգապահական խախտում կատարելը»: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում վիճարկվող դրույթը վերոնշյալ խմբագրությամբ շարադրվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-197-Ն ՀՀ օրենքով, որն Ազգային ժողովի կողմից ընդունվել է 25.03.2020թ., Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել 19.04.2020թ. և ուժի մեջ է մտել 02.05.2020թ.: Վերջինիս «Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ» վերտառությամբ 58-րդ հոդվածի 15-րդ մասի համաձայն սույն օրենքի կարգապահական պատասխանատվության հիմքերի և վարույթի վերաբերյալ դրույթները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հարուցված կարգապահական վարույթների նկատմամբ։ Հարկ է նշել, որ Բարձրագույն դատական խորհրդի «Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերլյալ» 27.07.2020թ. թիվ ԲԴԽ-39-Ո-Կ-10 որոշմամբ Նաիրա Մխիթարյանի նկատմամբ կիրառվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետը մինչև 25.03.2020թ. ՀՕ-197-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ, որի համաձայն էական կարգապահական խախտում է

1) երկու նկատողություն կամ մեկ խիստ նկատողություն ունեցող դատավորի կողմից կարգապահական խախտում կատարելը: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի «Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթները» վերտառությամբ 146-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով սահմանվում է. «6. Կարգապահական վարույթ չի հարուցվում, եթե

(…)

3) նույն դատավորի նկատմամբ նույն արարքի համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ առկա է Բարձրագույն դատական խորհրդի որոշում»: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում վերոնշյալ դրույթը որևէ փոփոխության և լրացման չի ենթարկվել: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում «Դատավորի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի ընթացքը» վերտառությամբ 147-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետով սահմանվում է. «6. Վարույթ հարուցած մարմինը կարճում է կարգապահական վարույթը, եթե

(…)

4) առկա է նույն կարգապահական խախտման հիմքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշում»: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում վերոնշյալ դրույթը որևէ փոփոխության և լրացման չի ենթարկվել: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում «Դատավորների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը» վերտառությամբ 149-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանվում է. «1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննելու արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը կարող է դատավորի նկատմամբ կիրառել կարգապահական տույժերի հետևյալ տեսակներից մեկը. (…)

4) էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցում»:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում վերոնշյալ դրույթը որևէ փոփոխության և լրացման չի ենթարկվել: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշմանը ներկայացվող պահանջները և որոշման հրապարակումը» վերտառությամբ 155-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանվում է. «7. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումը ենթակա է բողոքարկման այն պահից սկսած մեկամսյա ժամկետում, երբ բողոք բերող անձն (մարմինը) իմացել է կամ կարող էր իմանալ սույն օրենսգրքի 156.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված ապացույցների կամ հանգամանքների մասին»: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում վիճարկվող դրույթը վերոնշյալ խմբագրությամբ շարադրվել է 25.03.20թ. ընդունված ՀՕ-197-Ն ՀՀ օրենքով: Նաիրա Մխիթարյանի նկատմամբ Բարձրագույն դատական խորհրդի կողմից ընդունված երկու որոշումներում 02.04.2020թ. թիվ ԲԴԽ-6-Ո-Կ-3 և 27.07.2020թ. թիվ ԲԴԽ-39-Ո-Կ-10, վերոնշյալ իրավական նորմը կիրառվել է մինչև 25.03.2020թ. ՀՕ-197-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ, որի 155-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում «Բարձրագույն դատական խորհրդի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը մերժելու հիմքերը» վերտառությամբ 156-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանվում է. «1. Բարձրագույն դատական խորհուրդը մերժում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը, եթե (…)

1) առկա է սույն օրենսգրքի 146-րդ հոդվածի 6-րդ մասով և 147-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված որևէ հիմք»: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում վերոնշյալ դրույթը որևէ փոփոխության և լրացման չի ենթարկվել:

3. Բարձրագույն դատական խորհրդի «Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ» 02.04.2020թ. թիվ ԲԴԽ-6-Ո-Կ-3 որոշմամբ և «Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ» 27.07.2020թ. թիվ ԲԴԽ-39-Ո-Կ-10 որոշմամբ դիմողի նկատմամբ կիրառված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը վիճարկելով դիմողը պնդում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում առկա չէ գործի քննությունը վերսկսելու որոշումը պատճառաբանելու իմպերատիվ պահանջ: Դիմողը պնդում է նաև, որ եթե նույնիսկ որոշման մեջ դրա կայացման շարժառիթները նշելու պարտականությունը տարածվի նաև գործի քննությունը վերսկսելու որոշումների նկատմամբ, միևնույն է գտնում է, որ կայացված որոշումները բավարարում են նշված պահանջին: Դիմողը պնդում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը Բարձրագույն դատական խորհրդի կողմից կիրառված մեկնաբանությամբ, հակասում է Սահմանադրության 79-րդ հոդվածին: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 7-րդ մասի առնչությամբ դիմողը գտնում է, որ Բարձրագույն դատական խորհրդի 02.04.2020թ. թիվ ԲԴԽ-6-Ո-Կ-3 և 27.07.2020թ. թիվ ԲԴԽ-39-Ո-Կ-10 որոշումները բողոքարկելու անհնարինության մասով խախտում է իր դատական ակտը բողոքարկելու իրավունքը և Սահմանադրության 61 և 63-րդ հոդ-վածներով նախատեսված դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը: Բարձրագույն դատական խորհրդի «Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ» 27.07.2020թ. թիվ ԲԴԽ-39-Ո-Կ-10 որոշմամբ դիմողի նկատմամբ կիրառված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետի և 149-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի առնչությամբ դիմողը պնդում է, որ Բարձրագույն դատական խորհուրդը կարգապահական տույժի տեսակն ընտրելիս պետք է հաշվի առնի կատարված խախտման բնույթը և դրա հետևանքները, դատավորի անձը, նրա նկատմամբ առկա տույժերը և այլ հանգամանքները: Ըստ դիմողի իր նկատմամբ ընտրված կարգապահական տույժի տեսակն ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի կողմից առանց պահպանելու կարգապահական սանկցիա կիրառելու համաչափության սկզբունքը, որի արդյունքում խախտվել են Սահմանադրության 78, 79 և 81-րդ հոդվածները: Բացի դրանից, դիմողը նշում է, որ իր նկատմամբ կիրառված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետի շրջանակներում իր արարքը չէր կարող որակվել որպես էական կարգապահական խախտում, քանի որ վկայակոչված իրավանորմի տրամաբանության համաձայն դատավորի կողմից թույլատրված կարգապահական խախտումն էական կարող է համարվել, եթե դատավորն այն կատարել է արդեն իսկ երկու անգամ նկատողության կամ մեկ անգամ խիստ նկատողության ձևով կարգապահական պատասխանատվության ենթարկվելուց հետո, մինչդեռ ԲԴԽ-ն խնդրո առարկա բառակապակցությունը մեկնաբանել է որպես կարգապահական տույժ նշանակելիս արդեն իսկ մեկ խիստ նկատողություն ունենալը: Որպես օրինակ դիմողն արձանագրում է, որ իր նկատմամբ խիստ նկատողություն հայտարարվել է 02.04.2020թ. ընդունված ԲԴԽ-6-Ո-Կ-3 որոշմամբ, մինչդեռ վերջին կարգապահական տույժի նշանակման համար կարգապահական վարույթ հարուցվել է քաղաքացու 01.04.2020թ. դիմումով, այսինքն վերջին հայտնի խախտումը կատարվել է առաջին հայտնի խախտման համար պատասխանատվության ենթարկվելուց առաջ: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետի, 147-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետի, 149-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 156-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի առնչությամբ դիմողը գտնում է, որ ԲԴԽ-ն ճիշտ չի մեկնաբանել «նույն արարքի համար» և «նույն կարգապահական խախտման համար» բառակապակցությունները: Ըստ դիմողի տարբեր գործերով նույնատեսակ, նույնատիպ արարքները նույն արարքներն են: Մինչդեռ ըստ դիմողի ԲԴԽ-ն գտել է, որ «նույնատիպ» և «նույն» հասկացությունները տարբեր հասկացություններ են, քանի որ ըստ ԲԴԽ-ի նույնատիպ արարքները կատարվել են տարբեր քաղաքացիական գործերով, տարբեր կողմերի մասնակցությամբ և տարբեր անձանց նկատմամբ:

4. Պատասխանող կողմը հղում կատարելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասին, համաձայն որի յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք, ինչպես նաև անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից արտահայտված դիրքորոշումներին, շեշտում է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով ամրագրված երաշխիքները ներառում են դատարանների իրենց որոշումների վերաբերյալ բավարար պատճառներ ներկայացնելու պարտականությունը։ Պատճառաբանված որոշումը կողմերին ցույց է տալիս, որ իրենց գործն իսկապես լսվել է։ Բացի դրանից, պատասխանողն արձանագրում է, որ դատական ակտի պատճառաբանվածության պահանջին բազմիցս անդրադարձել է նաև Սահմանադրական դատարանը։ Մասնավորապես քննարկելով գործի քննությունը վերսկսելը վարչական դատավարությունում Սահմանադրական դատարանն իր 05.02.2013թ. ՍԴՈ-1074 որոշմամբ նշել է. «Օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված` գործի քննությունը վերսկսելու հիմքերը պարտավորեցնում են դատարաններին գործի քննությունը վերսկսելու մասին դատական ակտ կայացնելիս դատական ակտում նշել այդ հիմքերը կամ համապատասխանաբար` դրանցից մեկը: Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ նման պարտականությունը միաժամանակ ապահովում է դատական ակտի պատճառաբանվածությունը, որի վերաբերյալ սահմանադրական դատարանն իր, մասնավորապես, ՍԴՈ-690, ՍԴՈ-691, ՍԴՈ-752, ՍԴՈ-754, ՍԴՈ-765, ՍԴՈ-818, ՍԴՈ-886, ՍԴՈ-919 որոշումներում բազմիցս արտահայտել է համապատասխան իրավական դիրքորոշումներ»: Ըստ պատասխանողի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածում օգտագործվող «շարժառիթները նշել» արտահայտությունը չպետք է հակադրել դատական ակտը պատճառաբանելու պահանջին և ներկայացնել այդ պահանջից տարբերվող մեկնաբանությամբ։ Միաժամանակ պատասխանողը վկայակոչում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածը, համաձայն որի նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից, և գտնում է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետում օրենսդրի կողմից օգտագործված «նույն արարք» արտահայտությունը մեկնաբանելիս պարզ է դառնում, որ խոսքը կոնկրետ գործի շրջանակներում կատարված արարքի մասին է։ Տարբեր փաստական հանգամանքներում, տարբեր գործերով և տարբեր իրավիճակներում արտաքուստ նմանատիպ խախտում թույլ տալը չի կարող դիտարկվել որպես նույն արարք վիճարկվող դրույթի իմաստով։ Նման մեկնաբանությունը բխում է նույն արարքի համար կրկին պատասխանատվության ենթարկվելու արգելքի սկզբունքից։ Պատասխանողն արձանագրում է, որ Սահմանադրության 175-րդ հոդվածի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման բացառիկ լիազորությունը պատկանում է Բարձրագույն դատական խորհրդին: Նման պայմաններում, եթե Հայաստանի Հանրապետությունում գործող որևէ ատյանի դատարան վերանայի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումը և դրա արդյունքում կայացնի նոր դատական ակտ, օրինակ, բեկանի և փոփոխի Բարձրագույն դատական խորհրդի` որպես դատարան կայացրած որոշումը, ապա վերջնարդյունքում կստացվի, որ հենց այդ ատյանի դատարանն էլ լուծեց դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը: Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 9-րդ մասի 1-ին կետը պատասխանողը խնդրում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետը, 146-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետը, 147-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետը, 149-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, 155-րդ հոդվածի 7-րդ մասը և 156-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը ճանաչել ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող:

5. Ուսումնասիրելով դիմումը, պատասխանողի գրավոր բացատրությունը, գործում առկա մյուս փաստաթղթերը, վիճարկվող իրավակարգավորումները Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթն ենթակա է կարճման հետևյալ հիմնավորմամբ. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի սահմանադրականության հարցի առնչությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերջինիս վերաբերյալ առկա է Վճռաբեկ դատարանի թիվ 3-1176 (ՎԴ) քաղաքացիական գործով 06.07.2007թ. նախադեպային որոշում, որը Բարձրագույն դատական խորհուրդը վկայակոչել է դիմողի գործով կայացրած որոշման մեջ, և որով Վճռաբեկ դատարանն ընդգծել է դատական ակտը պատճառաբանելու դատարանների պարտականությունը: Այսինքն Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի դրույթը, ներառյալ այդ կետում օգտագործված «շարժառիթները» արտահայտությունը մեկնաբանել է դատական ակտի պարտադիր պատճառաբանվածության տեսանկյունից, որպիսի մոտեցում ցուցաբերել է նաև Բարձրագույն դատական խորհուրդը: Վճռաբեկ դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի որոշումների ուսումնասիրությունից բխում է, որ վերջիններս ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի «շարժառիթները» արտահայտությանը տվել են այնպիսի մեկնաբանություն, համաձայն որի նշված արտահայտությունը ներառում է դատարանի ցանկացած դատական ակտ, այդ թվում գործի վարույթը վերսկսելու մասին որոշման պատճառաբանման դատարանի պարտականություն: Ընդ որում, դատական ակտի պարտադիր պատճառաբանվածության վերաբեր-յալ դիրքորոշումներ է արտահայտել նաև Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում: Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանը հիմնավոր չի համարում դիմողի այն փաստարկը, որ Օրենսգրքում առկա չէ գործի քննությունը վերսկսելու որոշումը պատճառաբանելու իմպերատիվ պահանջ: Բացի դրանից, դիմողը չի հիմնավորում, թե Օրենսգրքի վիճարկվող դրույթը Սահմանադրությամբ նախատեսված իր ո՞ր իրավունքն է խախտում հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սահմանադրության 169-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն անհատական դիմումներով անձը կարող է վիճարկել իր նկատմամբ կիրառված այն նորմատիվ իրավական ակտի դրույթների սահմանադրականությունը, որը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազա-տությունների խախտման: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետի և 146-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետի առնչությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողը բարձրացնում է կիրառման իրավաչափության հարց, քանզի պնդում է, որ Բարձրագույն դատական խորհրդի կողմից սանկցիան ընտրելիս չի պահպանվել համաչափության սկզբունքը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 78, 79 և 81-րդ հոդվածների խախտման: Դիմողը նաև պնդում է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետի և 146-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետի առնչությամբ Բարձրագույն դատական խորհրդի մեկնաբանությունը ևս խախտում է Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածները, սակայն դիմողը չի մատնանշում, թե կոնկրետ իր ո՞ր սահմանադրական իրավունքի սահմանափակման համաչափությունն ու իրավական որոշակիությունն է խախտվել: Դիմողը պնդում է նաև, որ նշված նորմերի Բարձրագույն դատական խորհրդի կողմից տրված մեկնաբանությունը խախտում է իր դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները, մինչդեռ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողի կողմից չի ներկայացվել վկայակոչված մեկնաբանության և իր իրավունքի ենթադրյալ խախտման որևէ պատճառահետևանքային կապ: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 149-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ դիմողի միակ հիմնավորումն այն է, որ ԲԴԽ-ն արձանագրելով, որ կարգապահական պատասխանատվության հարցի քննության պահին սույն գործով դիմողը չի ունեցել կարգապահական տույժ, առանց հաշվի առնելու ենթադրյալ խախտման հետևանքների բացակայությունը կամ դրանց ոչ էական լինելը, ինչպես նաև անտեսելով ուշադրության արժանի այլ հանգամանքներ, այնուամենայնիվ, իր 02.04.2020թ. թիվ ԲԴԽ-6-Ո-Կ-3 որոշմամբ վերջինիս հայտարարել է խիստ նկատո-ղություն: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 156-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի սահմանադրականության վերաբերյալ դիմողի միակ հիմնավորումն այն է, որ ԲԴԽ-ն պետք է մերժեր դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ արդարադատության նախարարի միջնորդությունը: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրական դատարանի` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշման մեջ անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումն առ այն, որ «... բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»: Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 7-րդ մասի սահմանադրականության վերաբերյալ դիմողի միակ հիմնավորումն այն է, որ դիտարկվող դրույթն անհնարին է դարձնում Բարձրագույն դատական խորհրդի 02.04.2020թ. թիվ ԲԴԽ-6-Ո-Կ-3 և 27.07.2020թ. թիվ ԲԴԽ-39-Ո-Կ-10 որոշումները բողոքարկելը: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ այս հարցի առնչությամբ առկա է Սահմանադրական դատարանի «Արայիկ Մելքումյանի դիմումի հիման վրա «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի և 155-րդ հոդվածի 7-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով 15.11.2019թ. ՍԴՈ-1488 որոշումը: Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 69-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ մասերի պահանջները Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Նաիրա Մխիթարյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (ընդունված 17.06.1998թ. (ՀՕ-247), ուժը կորցրած 09.04.2018թ.) 144-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետի, 146-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետի, 147-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետի, 149-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 155-րդ հոդվածի 7-րդ մասի և 156-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

30 մարտի 2021 թվականի

ՍԴԱՈ-54

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
30 մարտի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-54
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել