ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 935 — Ընդհանուր դրույթներ ակրեդիտիվով հաշվարկների մասին 1.
Ամփոփում
Հոդված 935. Ընդհանուր դրույթներ ակրեդիտիվով հաշվարկների մասին 1. Ակրեդիտիվով հաշվարկներ կատարելիս ակրեդիտիվ բացելու մասին` վճարողի հանձնարարությամբ գործող բանկը (էմիտենտ բանկը) պարտավորվում է միջոցներ վճարել ստացողին կամ վճարել, ակցեպտավորել կամ հաշվառել նրա փոխանցելի մուրհակը (վճարագիրը) կամ լիազորել այլ բանկի (կատարող բանկին) միջոցներ վճարելու ստացողին կամ վճարելու, ակցեպտավորելու կամ հաշվառելու փոխանցելի մուրհակը (վճարագիրը): Ստացողին վճարող կ
Ամբողջ Տեքստ
Հոդված 935. Ընդհանուր դրույթներ ակրեդիտիվով հաշվարկների մասին 1. Ակրեդիտիվով հաշվարկներ կատարելիս ակրեդիտիվ բացելու մասին` վճարողի հանձնարարությամբ գործող բանկը (էմիտենտ բանկը) պարտավորվում է միջոցներ վճարել ստացողին կամ վճարել, ակցեպտավորել կամ հաշվառել նրա փոխանցելի մուրհակը (վճարագիրը) կամ լիազորել այլ բանկի (կատարող բանկին) միջոցներ վճարելու ստացողին կամ վճարելու, ակցեպտավորելու կամ հաշվառելու փոխանցելի մուրհակը (վճարագիրը): Ստացողին վճարող կամ նրան փոխանցելի մուրհակը (վճարագիրը) վճարող, ակցեպտավորող կամ հաշվառող էմիտենտ բանկի նկատմամբ կիրառվում են կատարող բանկի մասին կանոնները:
2. Ակրեդիտիվով հաշվարկների իրականացումը կարգավորվում է օրենքով, ինչպես նաև դրան համապատասխան սահմանված բանկային կանոններով և բանկային գործունեության մեջ կիրառվող գործարար շրջանառության սովորույթներով:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
