ՍՎԵՏԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-20)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 17 հոկտեմբերի 2012թ. ՍԴԴԿՈ/2 - 20 | ՍՎԵՏԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
17 հոկտեմբերի 2012թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 2 դատական կազմը
Նախագահությամբ Վ. Պողոսյանի
Անդամակցությամբ Կ. Բալայանի
Ֆ. Թոխյանի
Ուսումնասիրելով քաղաքացի Սվետա Հարությունյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Սվետա Հարությունյանը 28.09.2012թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով քննության առնել և որոշել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.8-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 134-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակիրառական պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ հանդերձ, և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի
համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 1-ին, 18 և 19-րդ հոդվածների պահանջներին, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասի 2-րդ պարբերության իրավակիրառական պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ հանդերձ, համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 1- ին և 101-րդ հոդվածների պահանջներին, և ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի այնքանով, որքանով չի նախատեսում ընդհանուր իրավասության դատարանների կողմից դատական ակտ կայացնելիս ՀՀ սահմանադրական դատարանի որոշման պատճառաբանական մասում արտահայտած իրավական դիրքորոշումների պարտադիր լինելու պայման այդպիսով շրջանցելով Սահմանադրության նորմերի անմիջական գործողության սկզբունքը, համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 1-ին, 3, 14.1, 18, 19 և 101-րդ հոդվածների պահանջներին։ Անհատական դիմումի նախնական ուսումնասիրության արդյունքներից պարզվեց, որ դիմումի քննության ընդունումը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
1. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.8-րդ հոդվածի 1-ին մասի 4- րդ կետի վերաբերյալ առկա է ՀՀ սահմանադրական դատարանի
13.04.2010թ. ՍԴՈ-873 որոշումը։ Այս հանգամանքը գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված հիմք է։ Այսպես ՍԴՈ-873 որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «առկա է» և «հանգեցրել է» բառակապակցությունները
իրավակիրառական պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությամբ հանդերձ, ճանաչվել են ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր։ Նշյալ դրույթները ՀՕ-135-Ն օրենքով վերաձևակերպվել են 118.8-րդ հոդվածի նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համապատասխան
փոփոխություններով։ Վիճարկվող դրույթի վերաբերյալ ՍԴՈ-873 որոշմամբ որևէ վերապահում չի կատարվել, և այն նույն խմբագրությամբ պահպանվել է 118.8-րդ հոդվածում։
2. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ դատական կազմը գտնում է, որ դիմումն ակնհայտ անհիմն է։ Անհատական դիմումի նախնական ուսումնասիրության արդյունքներով պարզվեց, որ դիմումում բերված չեն անհրաժեշտ և բավարար իրավական փաստարկներ վիճարկվող իրավադրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը հիմնավորելու համար, իսկ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է, որ անհատական դիմումը պետք է պարունակի ՀՀ Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ։ ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասի վերաբերյալ ամրագրելով, որ վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով։
Հարկ է նշել նաև, որ դիմողը պատշաճ չի հիմնավորել իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և սահմանադրաիրավական վեճի առարկա հանդիսացող դրույթի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը, ինչն ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-839 որոշման անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է։
Միաժամանակ, դատական կազմը գտնում է, որ դիմողը, ձևականորեն վիճարկելով վերոհիշյալ նորմի սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց։ Փաստորեն, դիմողը փորձել է դատական ակտերի իրավական հետևանքները վերագրել խնդրո առարկա իրավադրույթի սահմանադրականության խնդրին։ ՀՀ սահմանադրական դատարանն իր 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ։
3. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի վերաբերյալ առկա է ՀՀ սահմանադրական դատարանի 09.04.2007թ. ՍԴՈ- 690 որոշումը։ Այս հանգամանքը գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված հիմք է։ Այսպես ՍԴՈ-690 որոշմամբ ՀՀ
քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.2-րդ հոդվածը ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող։ Հետագայում այդ հոդվածը ՀՕ- 277-Ն օրենքով վերաձևակերպվել է 234-րդ հոդվածի առանց
բովանդակային էական փոփոխությունների։
4. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասի 2-րդ պարբերության վերաբերյալ առկա է ՀՀ սահմանադրական դատարանի 11.05.2007թ. ՍԴՈ-701 որոշումը։ Այս հանգամանքը գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված հիմք է։ Այսպես ՀՀ
սահմանադրական դատարանն իր 11.05.2007թ. ՍԴՈ-701 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել վիճարկվող իրավադրույթի վերաբերյալ առ այն, որ վիճարկվող դրույթի իրավական
բովանդակությունն անհրաժեշտաբար բխում է Սահմանադրության 102-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասի 1-ին պարբերության դրույթներից, և որոշել, որ վիճարկվող իրավադրույթը համապատասխանում է ՀՀ
Սահմանադրության պահանջներին սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում։ Սահմանադրական դատարանն արձանագրել է նաև, որ «Ինչ վերաբերում է նոր հանգամանքներով քաղաքացու իրավունքների դատական պաշտպանության հնարավորությանը, ապա այն առաջ է գալիս սահմանադրական դատարանի որոշմամբ իրավական ակտի կամ դրա որևէ դրույթի իրավական ուժը կորցնելու, այսինքն հետաձգման ժամկետը լրանալու պահից օրենքով սահմանված կարգով»։ Վերոհիշյալ որոշման կայացումից հետո իրավակիրառական պրակտիկան զարգացել է որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներին հակառակ տրամաբանությամբ։ Այդ խնդրին անդրադարձել է ՀՀ սահմանադրական դատարանն իր 15.07.2011թ. ՍԴՈ-984 որոշմամբ, որով ևս մեկ անգամ վերահաստատել է ՍԴՈ-701 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները և արձանագրել է, որ իրավակիրառական պրակտիկայում առկա են դեպքեր, երբ ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմի կիրառմամբ ընդունված դատական ակտի վերանայման պահանջի առնչությամբ մերժվում է անգամ վերանայման վարույթ հարուցելու պահանջը, ի թիվս այլնի, այն պատճառաբանությամբ, որ ՀՀ սահմանադրական դատարանը տարաժամկետել է հակասահմանադրական նորմի ուժը կորցնելը, և բողոք բերող անձը նման պայմաններում չի ապացուցել և հիմնավորել նոր հանգամանքի առկայությունը, իսկ եթե բողոք ներկայացվում է տարաժամկետման ավարտից հետո, ապա բողոքը վերադարձվում է այն պատճառաբանությամբ, որ բաց է թողնված բողոք բերելու համար սահմանված եռամսյա ժամկետը։
Դատական կազմը գտնում է, որ իրավակիրառական պրակտիկայում դեռևս խնդիրն առկա է, սակայն այն պայմանավորված չէ վիճարկվող «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասի 2-րդ պարբերության դրույթով, քանի որ վերջինիս վերաբերյալ առկա է սահմանադրական դատարանի հստակ ձևակերպված իրավական դիրքորոշում։
5. ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի առնչությամբ դատական կազմը գտնում է, որ դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից պարզվում է, որ այն կիրառված չէ դիմողի նկատմամբ։ Մինչդեռ անհատական դիմումին ներկայացվող պահանջներից մեկն էլ դիմողի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից վիճարկվող դրույթի կիրառումն է։ Այս հանգամանքը, ի թիվս այլնի, գործի քննության ընդունումը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմք է։
ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴԱՈ-21 որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չի հանդիսանում։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31, 32 և 69-րդ հոդվածների պահանջներով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Քաղաքացի Սվետա Հարությունյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։
Նախագահող
Անդամներ
17 հոկտեմբերի 2012 թվականի
ՍԴԴԿՈ/2-20
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 17 հոկտեմբերի, 2012 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-20
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
