Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 415 — Անապրանք հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելը և (կամ) ստանալը 1.
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 415AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 415 — Անապրանք հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելը և (կամ) ստանալը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 415. Անապրանք հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելը և (կամ) ստանալը 1. Անապրանք փաստաթղթեր դուրս գրած և (կամ) ստացած կազմակերպությունից, անհատ ձեռնարկատիրոջից կամ նոտարից համալիր հարկային ստուգման արդյունքներով գանձվում է տուգանք` գործարքի (մատակարարված ապրանքի, մատուցված ծառայության կամ կատարված աշխատանքի) փաստացի կատարումը հավաստող փաստաթղթում նշված` այն անապրանք համարվելու համար Օրենսգրքով սահմանված շեղման (դրամական արտահայտությամբ), իսկ կ

Ամբողջ Տեքստ

Հոդված 415. Անապրանք հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելը և (կամ) ստանալը 1. Անապրանք փաստաթղթեր դուրս գրած և (կամ) ստացած կազմակերպությունից, անհատ ձեռնարկատիրոջից կամ նոտարից համալիր հարկային ստուգման արդյունքներով գանձվում է տուգանք` գործարքի (մատակարարված ապրանքի, մատուցված ծառայության կամ կատարված աշխատանքի) փաստացի կատարումը հավաստող փաստաթղթում նշված` այն անապրանք համարվելու համար Օրենսգրքով սահմանված շեղման (դրամական արտահայտությամբ), իսկ կողմերի միջև փաստացի գործարք կատարված չլինելու դեպքում` անապրանք փաստաթղթում նշված գումարի չափով: Սույն մասին համապատասխան հաշվարկված տուգանքի գումարը մեկ միլիոն դրամից պակաս լինելու դեպքում տուգանքը կիրառվում է մեկ միլիոն դրամի չափով:

2. Հարկային մարմնի կողմից սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումն արձանագրվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, խախտումը կրկնելու դեպքում անապրանք փաստաթղթեր դուրս գրած և (կամ) ստացած կազմակերպությունից, անհատ ձեռնարկատիրոջից կամ նոտարից համալիր հարկային ստուգման արդյունքներով գանձվում է տուգանք` գործարքի (մատակարարված ապրանքի, մատուցված ծառայության կամ կատարված աշխատանքի) փաստացի կատարումը հավաստող փաստաթղթում նշված` այն անապրանք համարվելու համար Օրենսգրքով սահմանված շեղման (դրամական արտահայտությամբ) կրկնապատիկի, իսկ կողմերի միջև փաստացի գործարք կատարված չլինելու դեպքում` անապրանք փաստաթղթում նշված գումարի կրկնապատիկի չափով: Սույն մասին համապատասխան հաշվարկված տուգանքի գումարը 2 միլիոն դրամից պակաս լինելու դեպքում տուգանքը կիրառվում է 2 միլիոն դրամի չափով:

3. Սույն հոդվածի կիրառության իմաստով՝ խախտումը կրկին կատարել է համարվում համալիր հարկային ստուգման ակտի ամսաթվից հետո՝ մեկ տարվա ընթացքում՝ մինչև հաջորդ համալիր հարկային ստուգման ակտի նախագծի ամսաթիվը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումը կատարելը:

4. Սույն հոդվածով սահմանված տուգանքը անապրանք փաստաթուղթ ստացած կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի նկատմամբ կիրառվում է միայն այն դեպքում, եթե փաստաթուղթը ստացողի կողմից վավերացվել է և հիմք է հանդիսացել հարկերի և (կամ) վճարների հաշվարկման և (կամ) վճարման համար:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել