Հարությունյան — ԵԱՆԴ/0011/01/14
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը 1. 2013 թվականի մարտի 23-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է թիվ 17117813 քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: 2013 թվականի մարտի 24-ին Հ.Հարությունյանը մարմնի 2013 և Բ.Հովհաննիսյանը ձերբակալվել են: Նախաքննության թվականի մարտի 26-ի որոշմամբ Հ.Հարությունյանը և Բ.Հովհաննիսյանը ներգրավվել են որպես մեղադրյալ, և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության մարմնի 2014
Ամբողջ Տեքստ
ԵԱՆԴ/0011/01/14
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Քրեական գործ թիվ ԵԱՆԴ/0011/01/14
Նախագահող դատավոր Մ.Պապոյան
Դատավորներ Կ.Ղազարյան
Մ.Արղամանյան
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
մասնակցությամբ դատավորներ
քարտուղարությամբ
մասնակցությամբ
մեղադրող
2015 թվականի դեկտեմբերի 18-ին
դռնբաց
դատական
նիստում,
նախագահությամբ
Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
Հ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
Ա.ԲԱՐՍԵՂՅԱՆԻ
ք.Երևանում
քննության
առնելով
Հրանտ
Յուրիկի
Հարությունյանի և Բեգլար Գարեգինի Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2015 թվականի ապրիլի 29-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հր.Բադալյանի վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը
1. 2013 թվականի մարտի 23-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է թիվ 17117813 քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: 2013
թվականի
մարտի
24-ին
Հ.Հարությունյանը
մարմնի
2013
և
Բ.Հովհաննիսյանը
ձերբակալվել են:
Նախաքննության
թվականի
մարտի
26-ի
որոշմամբ
Հ.Հարությունյանը և Բ.Հովհաննիսյանը ներգրավվել են որպես մեղադրյալ, և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության
մարմնի
2014
փետրվարի
24-ի
որոշումներով
Հ.Հարությունյանին և Բ.Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքները փոփոխվել են, և նրանց նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: 2014 թվականի մարտի 11-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանը 2014 թվականի դեկտեմբերի 22-ի դատավճռով Հ.Հարությունյանին և Բ.Հովհաննիսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի
258-րդ
հոդվածի
4-րդ
մասով
նախատեսված
հանցագործության
կատարման մեջ և նրանց նկատմամբ պատիժ նշանակել` ազատազրկում` 6 (վեց) տարի ժամկետով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ճանաչել է անպարտ և արդարացրել` արարքում հանցակազմի բացակայության հիմքով, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1ին
մասով
քրեական
հետապնդումը
դադարեցրել
է
և
նրանց
քրեական
պատասխանատվությունից ազատել` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հիմքով:
3.
Մեղադրող
Ա.Բարսեղյանի,
ամբաստանյալներ
Հ.Հարությունյանի
և
Բ.Հովհաննիսյանի պաշտպան Ե.Սարգսյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2015 թվականի ապրիլի 29-ի որոշմամբ մեղադրող Ա.Բարսեղյանի
3
բողոքը մերժել է, իսկ պաշտպան Ե.Սարգսյանի բողոքը բավարարել, Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 22-ի դատավճիռը պատժի մասով փոփոխել է` ամբաստանյալներ Հ.Հարությունյանի և Բ.Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-ր հոդվածի 4-րդ մասով պատիժ նշանակելով ազատազրկում` 5 (հինգ) տարի ժամկետով: Դատավճիռը մնացած մասով թողնվել է օրինական ուժի մեջ:
4. Վերաքննիչ դատարանի 2015 թվականի ապրիլի 29-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք
են
բերել
ՀՀ
գլխավոր
դատախազի
տեղակալ
Հր.Բադալյանը,
ամբաստանյալներ Հ.Հարությունյանի և Բ.Հովհաննիսյանի պաշտպան Ե.Սարգսյանը: Վճռաբեկ դատարանի 2015 թվականի հուլիսի 16-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հր.Բադալյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ, իսկ 2015 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ` ամբաստանյալներ Հ.Հարությունյանի և Բ.Հովհաննիսյանի պաշտպան Ե.Սարգսյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել:
Դատավարության
մասնակիցները
վճռաբեկ
բողոքի
պատասխան
չեն
ներկայացրել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Հ.Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ՛[Ն]ա ապօրինի ձեռք բերած և իր մոտ պահվող,
հրազեն հանդիսացող ՛Մարգոլին ՄՑՄ տեսակի ՛M 0280 համարի ատրճանակի գործադրմամբ
կատարել
է
խուլիգանություն
և
2
կրակոցներ
արձակելով,
առողջության միջին ծանրության վնաս պատճառելով Երևան քաղաքի բնակիչ Արմեն Սիմոնյանին` ժամը 20:00-ի սահմաններում, Հ.Հարությունյանն իր ընկեր Արթուր Բորյանցից
տեղեկանալով,
որ
նույն
օրը
Բերդ-Երևան
ավտոճանապարհին
Անուշավան Մանուչարյանն իրենց թաղամասի բնակիչներ Արման Հարությունյանի և Արայիկ
Խաչատրյանի
հասցեին
կատարել
է
հայհոյանք,
ընկերների`
Բ.Հովհաննիսյանի, Ա.Բորյանի ու Մ.Մկոյանի հետ գնացել է տուժող Ա.Մանուչարյանի` Երևան քաղաքի Ավանի 1-ին միկրոշրջանի 4/2 շենքի բակ` վերջինից հայհոյանք տալու համար պարզաբանում պահանջելու, սակայն Ա.Մանուչարյանը, նկատելով նրանց,
կրկին
հայհոյելով,
իր
՛Տոյոտա
պրադո
մակնիշի
550
ԼՏ
05
պետահամարանիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի: Հաջորդ օրը` մարտի 23ին ժամը 13:30-ի սահմաններում, Հ.Հարությունյանը եղբոր` Հրայր Հարությունյանի հետ ՛Վազ 21214 մակնիշի 11 ՏՏ 109 պետհամարանիշի ավտոմեքենայով,
4
Մ.Մկոյանն ու Բ.Հովհաննիսյանը, վերջինի` ՛Վազ 2106 մակնիշի 63 ԼՏ 219 պետհամարանիշի
ավտոմեքենայով,
Ա.Հարությունյանը,
Ա.Խաչատրյանն
ու
Ա.Բորյանը` վերջինիս ՛Օպել Աստրա մակնիշի 04 QQ 505 պետհամարանիշի ավտոմեքենայով, մեկնել են Անուշավան Մանուչարյանի բնակության վայր` նրան հանդիպելու և հայհոյանքների համար պարզաբանում պահանջելու նպատակով: Ժամը
15:00-ի
սահմաններում
Հ.Հարությունյանը
նկատելով
Ա.Մանուչարյանի
ավտոմեքենային մոտեցող նրա ազգական Արմեն Սիմոնյանին, ենթադրելով, որ իրենց հասցեին հայհոյանք կատարողն է, մոտեցել է Արմեն Սիմոնյանին, փորձել նրան հրելով գետնին գցել, սակայն հանդիպելով վերջինի դիմադրությանը` ապօրինի ձեռք բերած և իր մոտ պահվող հրազեն հանդիսացող ՛Մարգոլին ՄՑՄ տեսակի ՛M 0280 համարի ատրճանակից 1 կրակոց է արձակել գետնին, իսկ երբ Արմեն Սիմոնյանը շրջվելով փորձել է փախչել, նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ 2 կրակոց է արձակել Արմեն Սիմոնյանի ուղղությամբ, որոնք դիպել են վերջինի ձախ հետույքին և ձախ գոտկային շրջաններին, պատճառել առողջության միջին ծանրության վնաս, սակայն Արմեն Սիմոնյանի մահը վրա չի հասել Հրանտ Հարությունյանի
կամքից
անկախ
հանգամանքներում:
Այնուհետև,
Հրանտ
Հարությունյանը որպես զենք օգտագործվող առարկայի` նույն ՛Մարգոլին ՄՑՄ տեսակի ՛M 0280 համարի ատրճանակի գործադրմամբ (…) մոտեցել է գետնին ընկած Արմեն Սիմոնյանին և անպարկեշտ վարքագիծ դրսևորելով` ատրճանակը պահել է նրա վրա և բացականչել. ՛Տեսար, թե մի քֆուրի համար ինչ եղավ ու քիչ անց
շարունակելով
իր
խուլիգանական
գործողությունները`
դեպքի
վայրից
հեռանալիս ՛Վազ 2106 մակնիշի 63 ԼՏ 219 պետհամարանիշի ավտոմեքենայի հետևի աջ պատուհանից ձեռքը դուրս պարզած` ատրճանակը կրկին պահել է Արմեն Սիմոնյանի ուղղությամբ (տես քրեական գործ, հատոր 4, թերթեր 196-197): 5.1 Բ.Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ՛[Ն]ա ապօրինի ձեռք բերած և իր մոտ պահվող,
հրազեն հանդիսացող ՛Մակարով տեսակի ՛HC 1577 համարի ատրճանակից 2 կրակոցներ արձակելով, Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ Անուշավան Մանուչարյանի ուղղությամբ, կատարել է սպանության փորձ և զենքի գործադրմամբ խուլիգանություն, այն է` նույն ատրճանակից 5 կրակոցներ արձակելով` վնասել է Անուշավան Մանուչարյանի` Երևան քաղաքի Ավանի 1-ին միկրոշրջանի 4/2 շենքի 38րդ բնակարանի դուռը: Այսպես 2013 թվականի մարտի 22-ին` ժամը 20:00-ի սահմաններում, Բեգլար Հովհաննիսյանը, իր ընկեր Արթուր Բորյանից տեղեկանալով, որ նույն օրը Բերդ-Երևան ավտոճանապարհին Անուշավան Մանուչարյանն իրենց
5
թաղամասի բնակիչներ Արման Հարությունյանի և Արայիկ Խաչատրյանի հասցեին կատարել է հայհոյանք, ընկերների` Հ.Հարությունյանի, Ա.Բորյանի ու Մ.Մկոյանի հետ գնացել է տուժող Ա.Մանուչարյանի` Երևան քաղաքի Ավանի 1-ին միկրոշրջանի 4/2 շենքի բակ` վերջինից հայհոյանք տալու համար պարզաբանում պահանջելու, սակայն Ա.Մանուչարյանը, նկատելով նրանց, կրկին հայհոյելով, իր ՛Տոյոտա պրադո մակնիշի 550 ԼՏ 05 պետհամարանիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի: Հաջորդ օրը` մարտի 23-ին ժամը 13:30-ի սահմաններում, Բ.Հովհաննիսյանն ընկերոջ`
Մարատ
պետհամարանիշի
Մկոյանի
հետ
իր
ավտոմեքենայով,
՛Վազ
2106
մակնիշի
Ա.Հարությունյանը,
63
ԼՏ
219
Ա.Խաչատրյանն
ու
Ա.Բորյանը` վերջինիս ՛Օպել Աստրա մակնիշի 04 QQ 505 պետհամարանիշի ավտոմեքենայով, Հրանտ և Հրայր Հարությունյանները` ՛Վազ 21214 մակնիշի 11 ՏՏ 109
պետհամարանիշի
ավտոմեքենայով,
կրկին
մեկնել
են
Անուշավան
Մանուչարյանի բնակության վայր` նրան հանդիպելու և հայհոյանքների համար պազաբանում
պահանջելու
Բ.Հովհաննիսյանը,
տեսնելով
նպատակով:
շենքի
Ժամը
շքամուտքից
15:00-ի
դուրս
սահմաներում
եկած
Անուշավան
Մանուչարյանին, իսկ վերջինն էլ, նկատելով հավաքված անձանց, ետ է վազել և մտել շենքի շքամուտք, իսկ Բեգլար Հովհաննիսյանը, հետապնդելով նրան, ապօրինի ձեռք բերած և իր մոտ պահվող, հրազեն հանդիսացող ՛Մակարով տեսակի ՛HC 1577 համարի ատրճանակից Անուշավան Մանուչարյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ 2 կրակոց է արձակել նրա ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ
հանգամանքներում
հանցագործությունն
ավարտին
չի
հասցրել,
Ա.Մանուչարյանը, իր ուղղությամբ արձակված կրակոցներից խուսափելով, շենքի միջանցիկ մուտքով փախել է: Դրանից հետո Բ.Հովհաննիսյանը վերադարձել է և որպես զենք օգտագործվող առարկայի` նույն ՛Մակարով տեսակի ՛HC 1577 համարի ատրճանակի գործադրմամբ, (...) մոտեցել է Անուշավան Մանուչարյանի բնակարանի մուտքի դռանը, նույն ատրճանակից 5 կրակոցներ արձակելով` վնասել է նրա` Երևան քաղաքի Ավանի 1-ին միկրոշրջանի 4/2 շենքի 38-րդ բնակարանի մուտքի դուռը, որի հետևանքով վերջինիս պատճառել է զգալի չափի` 43.000 ՀՀ դրամի նյութական վնաս ու դեպքի վայրից հեռացել է (տես քրեական գործ, հատոր 4, թերթեր 197-198):
6. Դատաքննության ընթացքում Հ.Հարությունյանը հրաժարվել է ցուցմունք տալուց, իսկ նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքներում հայտնել է, որ 2013 թվականի մարտի 22-ին իր մանկության ընկեր Արթուր Բրոյանից տեղեկացել է, որ ոմն մեկը, ով վարել է ՛Պրադո մակնիշի ավտոմեքենա, Բերդ-Երևան մայրուղու վրա առանց որևէ պատճառի կոպիտ հայհոյանքներ է հնչեցրել վերջինիս ընկերներ
6
Արման Հարությունյանի ու Արայիկ Խաչատրյանի ծնողների հասցեին: Ճշտելով ՛Պրադո
մակնիշի
ավտոմեքենայի
տվյալները
Ա.Բրոյանի
խնդրանքով
Հ.Հարությունյանը հետևել ու պարզել է ՛Պրադո մակնիշի ավտոմեքենայի տիրոջ բնակության վայրը: Նույն օրը Ա.Բրոյանի, Բ.Հովհաննիսյանի և նրա եղբոր Մարատ Հովհաննիսյանի հետ միասին գնացել են ՛Պրադո մակնիշի ավտոմեքենայի տիրոջ բնակության վայր Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի 4/2 շենքի բակ վերջինիս հանդիպելու և մի երկու ապտակ հասցնելու համար, որ վերջինս հասկանա, որ առանց հիմնավոր պատճառների ոչ մեկի ծնողի հասցեին նման հայհոյանքներ չեն հնչեցնում: Սակայն երբ հասել են շենքի բակ, ՛Պրադո մակնիշի ավտոմեքենան այնտեղ չի եղել: Երբ հիշյալ ավտոմեքենան ժամանել է բակ, վարորդը դուրս է եկել ավտոմեքենայից և մտել շենք առաջին հարկում գտնվող բնակարան: Դրանից հետո Մ.Հովհաննիսյանը
մտել
է
շքամուտք
և
մեքենայի
տիրոջը
դուրս
կանչելու
պատրվակով հայտնել, որ իբր շենքի վերևի հարկում պատուհան են տեղադրում, և որ պետք է մեքենան հեռացնի պատուհանի տակից` այն չվնասվելու նկատառումից ելնելով: ՛Պրադո ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել շենքից և արագ նստելով մեքենան կրկին իրենց բոլորի հասցեին հայհոյանքներ հնչեցնելով հեռացել է: Հաջորդ օրը ժամը մոտավորապես 14:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում, երբ նորից գնացել են հիշյալ շենքի բակ, ՛Պրադո մակնիշի մեքենան արդեն իսկ կանգնած է եղել այնտեղ: Որոշել են շենքի մոտ սպասել մինչև վարորդը դուրս գա և հենց մեքենայի մոտ էլ ծեծեն նրան ու հեռանան: Որոշ ժամանակ սպասելուց հետո շենքի մուտքից մի տղամարդ է դուրս եկել և մոտեցել ավտոմեքենային, որպեսզի բացի վարորդի կողմի դուռը: Հ.Հարությունյանի ցուցմունքների համաձայն քանի որ ինքը նախորդ օրն այդ տղային այդպես էլ նորմալ չէր կարողացել դեմքով տեսնել, մտածելով, թե նա նույն անձնավորությունն է, ով իրենց հայհոյել է, արագ մոտեցել է վերջինիս և ասել ՛Ախպերս մի րոպե սպասի: Երբ վերջինս իր խոսքի վրա շրջվել է, աջ ոտքը դրել է նրա ոտքերի հետևը և երկու ձեռքերով փորձել կիսահրելով վայր գցել գետնին միաժամանակ ասելով, թե այդ ում էր հայհոյում: Սակայն վերջինս վայր չի ընկել, փոխարենը վրա է եկել և հայհոյել է: Վրա գալով ձեռքը մի փոքր վերև է բարձրացրել, ինչից հետո իրեն թվացել է, թե ցանկանում է իրեն հարվածել, դրա համար էլ գոտկատեղից հանել է ՛Մարգոլին տեսակի ատրճանակը, լիցքավորել և մեկ անգամ կրակել է գետնին մտածելով, որ կվախենա, կկանգնի, սակայն վախից կամ շփոթմունքից վերջինս վրա է եկել, ուժեղ հրել իրեն ու շրջվել է, որ փախնի: Հրելուց հետ-հետ է գնացել և մեխանիկորեն ևս երկու անգամ կրակել է, ու այդ պահին հիշյալ անձնավորությունը վայր է ընկել և ասել ՛Խի խբիր արա, ես քեզ ինչ էի արել: Կատարվածից զայրացած զենքը ձեռքին մոտեցել է հիշյալ տղային ու ասել ՛Էս էիր
7
ուզում, տեսար քֆուրիտ համար ինչ եղավ, այնուհետև խղճացել է, առաջարկել հիվանդանոց տանել, սակայն վերջինս հրաժարվել է: Ըստ Հ.Հարությունյանի ցուցմունքի նա մինչև վերջ էլ կարծել է, թե այդ տղան է իրենց հասցեին հայհոյանքներ տվողը: (տես դատական նիստի արձանագրություն, քրեական գործ, հատոր 3, թերթեր 45-49):
7. Դատաքննության ընթացքում ամբաստանյալ Բ.Հովհաննիսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ դեպքի նախորդ օրը 2013 թվականի մարտի 22-ին, Հ.Հարությունյանի, Ա.Բրոյանի և եղբոր Մարատ Հովհաննիսյանի հետ այցելել են Ա.Մանուչարյանի բնակության վայր Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի 4/2 շենք հանդիպելու համար վերջինիս իր վատ պահվածքի, մասնավորապես, իրենց ընկերներ Արայիկի և Արմանի հասցեին հայհոյանքներ հնչեցնելու համար: 2013 թվականի մարտի 22-ին տեղի ունեցածի մասին Բ.Հովհաննիսյանը տվել է նույնաբովանդակ ցուցմունքներ, ինչ Հ.Հարությունյանը:
Բ.Հովհաննիսյանի ցուցմունքների համաձայն, երբ հաջորդ օրն ընկերներով կրկին այցելել են հիշյալ շենքի բակ, ՛Պրադո ավտոմեքենայի վարորդը շքամուտքի աստիճանների վրա կանգնած կրկին հայհոյանքներ է հնչեցրել իրենց բոլորի հասցեին, ինքն էլ, նյարդայնանալով վերջինիս լկտի պահվածքից, վազել է նրա ուղղությամբ: Այդ ժամանակ հիշյալ անձնավորությունն արագ վազքով մտել է շքամուտք, իսկ ինքն էլ աստիճանների ներքևի հատվածում կանգնած լիցքավորել է ատրճանակն ու կրակել: Շենքի մուտք մտնելուց հետո տեսել է, թե ինչպես է վերջինս փախչում ու հենց այդ պահին վերջինիս կինը դուրս է եկել իրեն դեմ-դիմաց ու խնդրել, որ չվնասի ամուսնուն, ինչին ինքը պատասխանել է, որ ոչ ոքի վնասելու մտադրություն չունի: Բ.Հովհաննիսյանի ցուցմունքների համաձայն այդ պահին տուժողը գտնվել է իրենից մոտավորապես 20 մետր հեռավորության վրա: Դրանից հետո ներս է մտել շքամուտք և, քանի որ գտնվել է նյարդային վիճակում, ևս հինգ անգամ կրակել է հիշյալ անձնավորության բնակարանի դռան ներքևի հատվածին ու դուրս եկել այդտեղից։ Դատարանի հարցերին պատասխանելիս Բ.Հովհաննիսյանը ցուցմունքներ է տվել այն մասին, որ նախկինում ատրճանակից երբևէ չի կրակել։ (տես դատական նիստի արձանագրություն):
8.Գործի քննության ժամանակ տուժող Ա.Մանուչարյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2013 թվականի մարտի 23-ին ժամը 15-ի սահմաններում, մյուս տուժողի Ա.Սիմոնյանի հետ դուրս են եկել Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի 4/2 շենքում գտնվող իր բնակարանից: Տուժողի ցուցմունքների համաձայն Ա.Սիմոնյանն իրենից առաջ է քայլել, և երբ նա հասել է շենքի բակում կայանված իր ավտոմեքենայի դռանը, շենքի մուտքի
աստիճանների
ձախ
հատվածում
կայանված
՛ՎԱԶ-2106
մակնիշի
8
ավտոմեքենայից իջել է մոտ 20-22 տարեկան, 165 սմ հասակով մի երիտասարդ, մոտենալով Արմենին ասել է ՛Սպասի մի րոպե: Ինքն այդ ժամանակ գտնվել է շենքի մուտքի աստիճաններին, ուշադրությունը սևեռել է ձայնի ուղղությամբ և այդ պահին նկատել է, որ 2-րդ ավտոմեքենայից իջած անձանցից մեկի աջ ձեռքը ծալված է դեպի վերև, բազկի հատվածում շոր գցած, և նա գալիս է դեպի իրեն: Մոտավորապես 5 մետր հեռավորությունից նկատել է, որ նա ձախ ձեռքով աջ ձեռքին գցած շորը մի կողմ է քաշել և ձեռքում եղած սև ատրճանակը լիցքավորելով շարունակել է գալ իր կողմը: Ինքն անմիջապես շրջվել է և վազելով բարձրացել աստիճանները, ցանկացել է մտնել շենք: Առաջին կրակոցի ձայնը լսել է( երբ մտել է շքամուտք և գնացել իր բնակարանի մոտ: Գնալով իրենց բնակարանի ուղղությամբ
տեսել
է,
որ
կինը,
բնակարանի դուռը փակելով, գալիս է իր ուղղությամբ, ինքը բռնել է կնոջ ձեռքը, և վազել են դեպի շենքի հետնամասի մուտքը: Դեռևս շենքի հետնամասի մուտքից դուրս չեկած լսել է երկրորդ կրակոցը: Կնոջ հետ դուրս գալով շենքի հետնամասի մուտքից ինքը փախել է դեպի ձախ կնոջն ասելով, որ նա փախչի դեպի աջ: Երբ հասել է հարևան շենքի անկյուն, այդ պահին լսել է ևս 4-5 կրակոց (տես դատական նիստի արձանագրություն):
9. Դեպքի վայրի զննության 2013 թվականի մարտի 23-ի արձանագրության համաձայն` ՛Երևանի Ավան Առինջ 1-ին միկրոշրջանի 4/2 շենքի (…) բակից սկսվել է
դեպի շենքի մուտք զննությունը, որի ընթացքում պարզվել է, որ մուտքն ունի 15 քարե աստիճաններ, որոնցից հետո գտնվում է մուտքի դուռը` 2 X 0,90 չափսերի, շենքի մուտքից մինչև վերելակը կազմում է 10 մետր հեռավորություն: Վերելակի մուտքի աջ դռան ներքին հատվածում` հատակից 35 սմ և ձախից 30 սմ հատման կետում, առկա է անցք (…):
Թիվ 38 բնակարանի մուտքի դռան ձախ հատվածում գտնվող մուտքի պատին ՛1,5 մմ բարձրության վրա հերթական համարակալված ՛18 համարի ներքո առկա է կույր վնասվածք ՛18X11մմ: Թիվ 38 բնակարանի մուտքի դռան զննությամբ պարզվել է, որ այն երեսպատված է փայտով, ունի երկու ներքին փական և դռան ներքևի հատվածում 32 սմ բարձրության և աջից ձախ 38 սմ բարձրությամբ առկա է վնասված հատված: Նշված վնասված անցքն ունի 9 X 6,5 մմ կողային չափսեր, դռան ստորին եզրից 84 սմ դեպի աջ բացվող շրջանակից 16,5 սմ հեռավորության վրա առկա է կույր վնասվածք` 6 X 9 մմ կողային չափսերով, դռան ստորին եզրից 88 սմ բարձրության բացվող շրջանակից 9 սմ հեռավորության վրա առկա է կույր վնասվածք, որն ունի 6 X 8 մմ կողային չափսեր, դռան ստորին եզրից 91 սմ բարձրության աջ բացվող հատվածից 7 սմ հեռավորության վրա առկա է կույր վնասվածք, որն ունի 9 X 9 մմ կողային չափսեր, դռան ստորին եզրից 93 սմ
9
բարձրության բացվող հատվածից 8 սմ հեռավորության վրա առկա է կույր վնասվածք, որն ունի 9 X 8 մմ կողային չափսեր:
Դեպքի վայրից հայտնաբերված թվով 7 պարկուճները և թվով երկու գնդակները առգրավվել, փաթեթավորվել և կնիքվել են փորձագետի համար նախատեսված թիվ 30 կնիքով (տես քրեական գործ, հատոր 1, թերթեր 9-30):
10. 2013 թվականի մայիսի 18-ի` դատաբժշկական, դատահետքաբանական և դատաձգաբանական
համալիր
փորձաքննության
թիվ
628
եզրակացության
հետևությունների համաձայն` ՛(…) դեպքի վայր հանդիսացող Ավան Առինջ 1-ին
միկրոշրջանի 4/2 շենքի առաջին հարկում գտնվող վերելակի վրա հայտնաբերված վնասվածքը մուտքի միջանցիկ հրազենային-գնդակային բնույթի վնասվածք է: Նույն եզրակացության
համաձայն
դեպքի
վայր
հանդիսացող
Ավան
Առինջ
1-ին
միկրոշրջանի 4/2 շենքի առաջին հարկի միջանցքի պատի վրա հայտնաբերված վնասվածքն հետազոտության պահին գտնվում էր ամբողջությամբ վերանորոգված և արտաքինից վերաներկված վիճակում, ինչի պատճառով կոնկրետ պարզել, թե տվյալ վերանորոգված վնասվածքը հրազենային է, թե ոչ, հնարավոր չէ նշված վնասվածքը վերանորոգված
լինելու
և
նախկինում
վերջինիս
ունեցած
ձևաչափային
առանձնահատկությունները և բնույթը պահպանված չլինելու պատճառներով: Նշված վնասվածքի ներսում կրակված գնդակի հնարավոր առկայությունը հայտնաբերելու նպատակով տվյալ վնասվածքը համապատասխան մասնագետի օգնությամբ արտաքինից տեղային քանդվեց, ինչի արդյունքում տվյալ վնասվածքի ներսում որևէ գնդակ չհայտնաբերվեց: Դեպքի վայր հանդիսացող Ավան Առինջ 1-ին միկրոշրջանի 4/2 շենքի թիվ 38 բնակարանի մուտքի դռան արտաքին (դրսային) մակերեսի վրա հայտնաբերված N3, N4, N5 N6 և N7 վնասվածքները, առանձին-առանձին, հանդիսանում են մուտքի կույր հրազենային-գնդակային բնույթի վնասվածքներ պատճառված լիցքի լրացուցիչ գործոնների ազդեցության սահմաններից դուրս տարածությունից 9մմ տրամաչափի գնդակներով հինգ առանձին կրակոցների ներգործության հետևանքով: Տվյալ բնակարանի մուտքի դռան հակառակ (ներսային) մակերեսի վրա արտահայտված N6 և N7 ոչ միջանցիկ բնույթի վնասվածքները հանդիսանում են բնակարանի մուտքի դռան արտաքին (դրսային) մակերեսի վրա արտահայտված
մուտքի
կույր
N6
և
N7
հրազենային-գնդակային
բնույթի
վնասվածքների շարունակական արտահայտվածությունները ներսային կողմից ոչ միջանցիկ վնասվածքների տեսքով արտահայտված: Բնակարանի մուտքի դռան վրա արտահայտված վնասվածքները կարող էին պատճառվել ինչպես դուռը փակված, այնպես էլ բացված վիճակում (դռան բացվածքի չափը կոնկրետ պարզել հնարավոր չէ համապատասխան ելակետային տվյալների բացակայության պատճառով)
10
առջևից հետ ուղղությամբ արձակված հինգ առանձին կրակոցների ներգործության արդյունքում:
Արմեն Սիմոնյանի հագուստների և մարմնի վրա առկա վնասվածքները կույր հրազենային-գնդակային են, թվով 2-ն են, տեղակայված են ձախ գոտկային և ձախ հետույքային
շրջաններում
համապատասխանում
են
և
իրենց
միմյանց:
տեղակայմամբ
Դրանք
մարմնի
հիմնականում
երկայնական
առանցքի
նկատմամբ ունեն հետևից առաջ, քիչ ձախից աջ ուղղություն, սակայն ավելի ստույգ որոշել նրանց ուղղությունները (վերևից ներքև կամ ներքևից վերև)( ինչպես նաև խորությունները,
հնարավոր
չէ`
փորձագիտական
բավարար
չափանիշների
բացակայության պատճառով (տես քրեական գործ հատոր 2, թերթեր 200-217):
11. Ինքնակամ ներկայանալու և ատրճանակ ներկայացնելու մասին 2013 թվականի մարտի 24-ի արձանագրության համաձայն ՛(…) [2013 թվականի մարտի
24-ին] ժամը 02.30-ին, ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին է ինքնակամ ներկայացել քաղաքացի Հրանտ Յուրիկի Հարությունյանը( ով ներկայացրել է (Մարգոլին տեսակի M 0280 համարի ատրճանակ, (…) և հայտարարել, որ նույն թվականի
մարտի
միկրոշրջանի
4/2
23-ին
ժամը
13.00-ի
շենքի
բակում
իրեն
սահմաններում,
Ավան-Առինջ
2-րդ
անծանոթ
երիտասարդի
հետ
մի
վիճաբանության ժամանակ 2-3 անգամ կրակել է, որից հետո դիմել է փախուստի: Ներկայացված ատրճանակի փամփշտակալը լիցքավորված է եղել 1 (մեկ) փամփուշտով (…) (տես քրեական գործ, հատոր 1, թերթ 52):
12. Ինքնակամ ներկայանալու և ատրճանակ ներկայացնելու մասին 2013 թվականի մարտի 24-ի արձանագրության համաձայն ՛(…) [2013 թվականի մարտի
24-ին] ժամը 02.30-ին, ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին է ինքնակամ ներկայացել քաղաքացի Բեգլար Գարեգինի Հովհաննիսյանը, ով ներկայացրել է ՛Մակարով տեսակի ատրճանակ, (…) փամփշտատուփ` ՛7174 գրառմամբ` առանց փամփուշտների և հայտարարել, որ նույն թվականի մարտի 23-ին ժամը 13.00-ի սահմաններում Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջանի 4/2 շենքի բակում իրեն անծանոթ մի երիտասարդի հետ վիճաբանության ժամանակ հիշյալ ատրճանակից 8 (ութ) անգամ կրակել է, որից հետո դիմել է փախուստի (տես քրեական գործ, հատոր 1, թերթ 61):
13. 2013 թվականի ապրիլի 9-ի դատաբժշկական փորձագետի թիվ 543/հ եզրակացության համաձայն` տուժող Արմեն Սիմոնյանի ձախ գոտկային, ձախ
հետույքային
շրջանների`
վնասվածքները
հացվել
հրազենային,
են
գնդակով
գնդակային,
լիցքավորված
կույր
վերքերի
հրազենից
ձևով
արձակված
կրակոցներով, հնարավոր է որոշման մեջ նշված ժամկետին, առաջացրել են
11
առողջությանը միջին ծանրության վնաս (տես քրեական գործ հատոր 2, թերթեր 6768):
14. Անդրադառնալով Բ.Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքին Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում հաստատված է համարել, որ ՛Այն պայմաններում, երբ
հակառակն ապացուցված չէ ու հաստատված է, որ ամբաստանյալ Բեգլար Հովհաննիսյանը տուժող Անուշավան Մանուչարյանին մինչև դեպքը չի ճանաչել, նրանց միջև թշնամական հարաբերություն, կոնֆլիկտ, վրեժի շարժառիթ չի եղել, տուժողի բնակարանի դռան վրա, նրա տանը չգտնվելու պայմաններում 5 անգամ կրակելուն նախորդող ժամանակահատվածում տուժողին տեսնելուց հետո 2 (երկու) կրակոցներից մեկի գնդակը դիպել է վերելակի դռանը հատակից 35 սմ բարձրության վրա վերևից ներքև արձակված մեկ առանձին կրակոցի ներգործության հետևանքով, նշված երկու կրակոցները տուժողի կենսական կարևոր օրգանների շրջանում կամ այդպիսի նշանառությամբ չեն եղել, ոչ դիպուկ կրակելու կամ տուժողի խույս տալու արդյունքում չէ, որ կրակոցները չեն դիպել տուժողի կենսական կարևոր օրգանների շրջանում,
ապա
կանխավարկածի
հնարավոր
սկզբունքի
չէ
տվյալ
առկայության
գործի
նյութերով
անմեղության
դեպքում
արձանագրել,
որ
կան
ամբաստանյալի մեղավորությունը տվյալ հոդվածով հիմնավորող ապացույցների համակցություն,
ապացուցողական
որի
բավարարության
չափանիշից
բարձր
շեմը
է,
՛հիմնավոր
այսինքն
Բեգլար
կասկածից
վեր
Հովհաննիսյանի
մեղավորությունը ողջամիտ (հիմնավոր) կասկածից վեր ապացուցված համարելու, այլ ոչ թե անձի մեղավորության մասին ենթադրություններ անելու համար հիմքեր չկան հակառակի մասին ողջամիտ դատողություններ անելու հավանականությունը ցածր է:
Միևնույն ժամանակ Դատարանը գտնում է, որ ողջամիտ են պաշտպանության կողմի այն դատողությունները, թե Բեգլար Հովհաննիսյանի մոտ տուժող Անուշավան Մանուչարյանին կյանքից զրկելու դիտավորության առկայության դեպքում, նա կարող էր դա իրագործել, մասնավորապես (…) դեռևս դեպքին նախորդող օրը [կամ] դեպքի օրը 2013 թվականի մարտի 23-ին, երբ շենքի հակառակ մուտքից երկուսով դուրս են եկել և տուժողը գտնվել է նրա տեսադաշտում, փամփշտակալում ունենալով առնվազն 5 (հինգ) փամփուշտ, այդ պահին չի կրակել նրա վրա, հետ է եկել և 5 (հինգ) կրակոց է արձակել Անուշավան Մանուչարյանի դռան վրա, որից հետո հեռացել է դեպքի վայրից:
(…) Վերոգրյալի հիման վրա Դատարանն արձանագրում է, որ Բեգլար Հովհաննիսյանը տուժողին կյանքից զրկելու ուղղակի դիտավորություն չի ունեցել:
12
Դատարանը չի կարող հերքել և համաձայն է պաշտպանության կողմի այն դիրքորոշման
հետ,
ըստ
որի,
եթե
նույնիսկ
հիմք
ընդունվի,
թե
Բեգլար
Հովհաննիսյանը տուժողի ուղղությամբ 2 կրակոց արձակելու պահին ունեցել է նրան սպանելու դիտավորություն, ապա հետագայում վերջինս կամովին հրաժարվել է իր այդ ՛ենթադրյալ հանցանքի իրականացումից, քանի որ ունեցել է այն իրագործելու ռեալ հնարավորություններ: Այսինքն` տվյալ դեպքում ևս ամբաստանյալը ՀՀ քրեական
օրենսգրքի
34-104-րդ
հոդվածի
1-ին
մասով
քրեական
պատասխանատվության ենթակա չէր լինի:
14.1. Անդրադառնալով Հ.Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքին Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել, որ. ՛Այն պայմաններում, երբ հակառակն ապացուցված չէ
ու հաստատված է, որ ամբաստանյալ Հրանտ Հարությունյանը տուժող Արմեն Սիմոնյանին մինչև դեպքը չի ճանաչել, նրանց միջև թշնամական հարաբերություն, կոնֆլիկտ, վրեժի շարժառիթ չի եղել, գտնվելով առանց պատնեշներով մոտ տարածության վրա տուժողի հետ, սկզբում կրակել է գետնին, 3 (երեք) կրակոցներից որևէ մեկը տուժողի կենսական կարևոր օրգանների շրջանում կամ այդպիսի նշանառությամբ չեն եղել, կրակոցներից մեկի գնդակը դիպել է նրան հետացատկի (՛ռիկոշետի) արդյունքում, ոչ դիպուկ կրակելու կամ տուժողի խույս տալու կամ ակտիվ դիմադրության արդյունքում չէ, որ կրակոցները չեն դիպել տուժողի կենսական կարևոր օրգանների շրջանում, տուժողի առողջությանը պատճառված միջին ծանրության վնասը նրա կյանքի համար վտանգավոր չի եղել, վնասվածք պատճառելուց հետո նրան առաջարկել է հիվանդանոց տանել, ապա հնարավոր չէ տվյալ գործի նյութերով անմեղության կանխավարկածի սկզբունքի առկայության դեպքում արձանագրել, որ կան ամբաստանյալի մեղավորությունը տվյալ հոդվածով հիմնավորող ապացույցների համակցություն, որի բավարարության շեմը ՛հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշից բարձր է, այսինքն` Հրանտ Հարությունյանի
մեղավորությունը
ողջամիտ
(հիմնավոր)
կասկածից
վեր
ապացուցված համարելու, այլ ոչ թե անձի մեղավորության մասին ենթադրություններ անելու համար հիմքեր չկան հակառակի մասին ողջամիտ դատողություններ անելու հավանականությունը ցածր է:
Միևնույն ժամանակ Դատարանը գտնում է, որ ողջամիտ են պաշտպանության կողմի այն դատողությունները, թե Հրանտ Հարությունյանի մոտ տուժող Արմեն Սիմոնյանին կյանքից զրկելու դիտավորության առկայության դեպքում, նա կարող էր դա իրագործել, մասնավորապես
13
ա) Դեպքի օրը մինչև Արմեն Սիմոնյանին մոտենալն ու գետնին գցելու նպատակով հրելը,
բ) տուժողի մարմնական վնասվածք ստացած վիճակում գետնին ընկած ժամանակ,
երբ
դեպքի
վայրից
հեռանալիս
առնվազն
մեկ
փամփուշտով
լիցքավորված ատրճանակը ձեռքին մոտ տարածության վրա և ակնհայտ տեսնելով, որ տուժողը կենդանի է, ատրճանակն ուղղել է վրան ու համապատասխան խոսքերն ասել:
(…)
Վերոգրյալի հիման վրա Դատարանն արձանագրում է նաև, որ Հրանտ Հարությունյանը տուժողին կյանքից զրկելու դիտավորություն չի ունեցել: Տվյալ դեպքում ամբաստանյալ Հրանտ Հարությունյանը, կրակոցներ արձակելու եղանակով տուժողի նկատմամբ ոտնձգություն կատարելու արդյունքում նրա առողջությանը պատճառել է միջին ծանրության վնաս, սակայն տուժողին կյանքից զրկելու դիտավորություն չի ունեցել, իսկ անձը ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատվության ենթակա է միայն ուղղակի դիտավորությամբ կատարված արարքի համար:
Բացի այդ, հարկ է նշել, որ Դատարանը չի կարող հերքել և համաձայն է պաշտպանության կողմի այն դիրքորոշման հետ, ըստ որի, եթե նույնիսկ հիմք ընդունվի, թե Հրանտ Հարությունյանը տուժողի ուղղությամբ կրակոցներ արձակելու պահին ունեցել է նրան սպանելու դիտավորություն, ապա հետագայում վերջինս կամովին հրաժարվել է իր այդ ՛ենթադրյալ հանցանքի իրականացումից, քանի որ ունեցել է այն իրագործելու ռեալ հնարավորություններ: Այսինքն` տվյալ դեպքում ևս ամբաստանյալը ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատվության ենթակա չէր լինի (տես քրեական գործ, հատոր 9, թերթեր 71-134):
15. Անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով ամբաստանյալներին պատասխանատվության ենթարկելու հարցին Առաջին ատյանի դատարանը գտել է, որ. ՛(…) այն պայմաններում( երբ արձանագր[վ]ել է( որ
մասնավորապես
ա) Հրանտ Հարությունյանն ու Բեգլար Հովհաննիսյանը 2013 թվականի մարտի 24-ին ժամը 02.30-ին( ինքնակամ ներկայացել են ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին(
բ) Կամովին հանձնել են ապօրինի ձեռք բերած և պահվող առաջինը ՛Մարգոլին ՄՑՄ տեսակի, (M 0280 համարի ատրճանակը 1 փամփուշտով( իսկ վերջինը (Մակարով տեսակի( (HC 1577 համարի ատրճանակը(
14
գ) Ինքնակամ ներկայանալով հայտարարել են, որ, մասնավորապես, մարտի 23-ին ժամը 13.00-ի սահմաններում, Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջանի 4/2 շենքի բակում իրենք են կրակել ու դիմել փախուստի,
դ) Մինչև Հրանտ Հարությունյանի ու Բեգլար Հովհաննիսյանի ինքնակամ ներկայանալը քրեական գործի նյութերում նրանց վերաբերյալ որևէ տվյալ առկա չէ, այդ պահին բացահայտվելու, նրանց մոտ նշված հրազենները հայտնաբերելու իրական վտանգ առկա չի եղել,
ե) Հրանտ Հարությունյանն ու Բեգլար Հովհաննիսյանը ապօրինի ձեռք բերած և իրենց մոտ պահվող համապատասխան հրազենները ոստիկանությանը հանձնել են կամովին հանձնումը չի եղել այն հայտնաբերելու և առգրավելու հետ կապված որևէ դատավարական( քննչական գործողություն կատարելու ընթացքում, ինչպես նաև հակառակի մասին հետևություններ անել հնարավոր չէ (չկա նաև դրա մասին վկայող պատշաճ որևէ ապացույց)(
ապա վերջիններս ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով ենթակա չեն քրեական պատասխանատվության նույն հոդվածի 5-րդ մասի կիրառմամբ պետք է քրեական պատասխանատվությունից ազատվեն (տես քրեական գործ, հատոր 9, թերթեր 71-134):
16. Վերաքննիչ դատարանը, վերանայելով ստորադաս դատարանի դատական ակտը, հիմնավոր է համարել Առաջին ատյանի դատարանի եզրահանգումները ամբաստանյալներ
Հ.Հարությունյանին
և
Բ.Հովհաննիսյանին
ՀՀ
քրեական
օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքներներով արդարացնելու, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին (տես քրեական գործ, հատոր 10, թերթեր 69-96):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
17. Բողոքաբերի պնդմամբ ստորադաս դատարանները, քրեական գործում առկա Հ.Հարությունյանի և Բ.Հովհաննիսյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 34104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների կատարումը հիմնավորող ապացույցներին պատշաճ իրավական գնահատական չտալով, թույլ են տվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա:
15
Մասնավորապես, վերլուծելով սպանության հանցակազմի, սպանության փորձի, ինչպես նաև զենքը կամովին հանձնելու վերաբերյալ
Վճռաբեկ դատարանի
արտահայտած իրավական դիրքորոշումները, Հ.Հարությունյանի և Բ.Հովհաննիսյանի վերաբերյալ
գործով
ձեռք
բերված
ապացույցները
և
գործի
փաստական
հանգամանքները` բողոքաբերը փաստարկել է, որ ստորադաս դատարանները ճիշտ իրավական գնահատականներ չեն տվել ամբաստանյալների կողմից կատարված արարքներին:
18. Ըստ բողոքաբերի սույն գործով ձեռք են բերվել բավարար ապացույցներ, որոնցով
հիմնավորվել
է,
որ
ամբաստանյալներ
Հ.Հարությունյանը
և
Բ.Հովհաննիսյանը, իմանալով 2013 թվականի մարտի 22-ին Բերդ-Երևան մայրուղու վրա տեղի ունեցած միջադեպի մասին, որի ընթացքում տուժող Ա.Մանուչարյանը հայհոյանքներ է տվել վերջիններիս ընկերների հասցեին, հաջորդ օրն ընկերների հետ գնացել են տուժողի շենքի բակ նրանից վրեժխնդիր լինելու նպատակով: Այսինքն հիմնավոր չեն դատարանների այն փաստարկները, թե Բ.Հովհաննիսյանը և Հ.Հարությունյանը նախքան դեպքը տուժողներին չեն ճանաչել, և նրանց միջև թշնամական հարաբերություն, կոնֆլիկտ, վրեժի շարժառիթ չի եղել:
19. Բողոքաբերի պնդմամբ ստորադաս դատարանները ոչ մի հիմք չեն ունեցել եզրակացնելու, որ Բ.Հարությունյանի կողմից արձակված երկու կրակոցները տուժողի կենսական կարևոր օրգանների շրջանում կամ այդպիսի նշանառությամբ չեն եղել, և ոչ դիպուկ կրակելու կամ տուժողի խույս տալու արդյունք չէ, որ կրակոցները չեն դիպել տուժող Անուշավան Մանուչարյանի կենսական կարևոր օրգաններին:
Ավելին`
ինչպես
նախաքննությամբ
ձեռք
բերված,
այնպես
էլ
դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցներով, մասնավորապես, տուժող
Ա.Մանուչարյանի
ցուցմունքներով
հիմնավորվել
է,
որ
երբ
տուժող
Ա.Մանուչարյանը, նկատելով զենքը ձեռքին իր ուղղությամբ քայլող Բեգլար Հովհաննիսյանին, շքամուտքով դիմել է փախուստի, վերջինս էլ, հետապնդելով Անուշավան Մանուչարյանին, կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ: Բացի
այդ,
դատաքննության
ընթացքում
ցուցմունք
տալու
ժամանակ
Բ.Հովհաննիսյանը հայտնել է, որ մինչև դեպքը ատրճանակից երբևէ չի կրակել, նույնիսկ չի իմացել, թե կրակոցի պահին այն ինչ ձայն է արտահանում: Հաշվի առնելով, որ երբևէ ատրճանակ չկիրառած անձի կողմից կրակոցներն արձակվել են վազքի մեջ գտնվող անձի ուղղությամբ, բողոքաբերի պնդմամբ միանշանակ կարելի է եզրահանգել, որ ամբաստանյալ Բ.Հովհաննիսյանը ոչ թե չի ցանկացել սպանել Անուշավան Մանուչարյանին, այլ պարզապես վրիպել է ոչ դիպուկ կրակելու
հետևանքով:
Այլ
խոսքով`
գործով
ձեռք
բերված
ապացույցների
16
վերլուծությունից ակնհայտ է, որ տվյալ դեպքում Բեգլար Հովհաննիսյանին չի հաջողվել իր հանցավոր մտադրությունն ավարտին հասցնել տուժողի փախուստի և իր կողմից ոչ դիպուկ կրակոցներ արձակելու հետևանքով:
20. Բողոքաբերը հիմնազուրկ է համարել նաև սպանության փորձ կատարելու մասով Հ.Հարությունյանի մեղավորությունը ապացուցված չլինելու վերաբերյալ դատարանների հետևությունները:
Այսպես ստորադաս դատարաններն արձանագրել են, որ տուժող Արմեն Սիմոնյանը հրազենային վնասվածքներից մեկը ստացել է գնդակի հետացատկի (՛ռիկոշետի)
արդյունքում:
Մինչդեռ
բողոքաբերի
պնդմամբ
ապացույցների
վերլուծությունը թույլ է տալիս հանգելու հիմնավոր եզրակացության, որ տուժող Արմեն Սիմոնյանը հրազենային վնասվածքներից ոչ մեկը չի ստացել ռիկոշետի արդյունքում, այլ դրանք ստացել է ուղիղ կրակոցների հետևանքով մեջքի կողմից: Բողոքաբերը հիմնավոր չի համարել նաև դատարանների կողմից արված այն եզրահանգումները, որ Հ.Հարությունյանի կողմից արձակված կրակոցները չեն եղել տուժող Ա.Սիմոնյանի կենսական կարևոր օրգանների շրջանում: Բողոքի հեղինակը, մասնավորապես, նշել է, որ տուժողը հրազենային վնասվածքները ստացել է ողնաշարին հարակից և կոնքի շրջանում, որտեղ գտնվում են ինչպես ողնուղեղը, այնպես էլ մարդու կյանքի համար կենսական նշանակություն ունեցող ներքին օրգաններ, որոնց վնասումը կարող է հանգեցնել ծանր հետևանքների ընդհուպ մահվան: Հետևաբար, տուժող Արմեն Սիմոնյանը վնասվածքները ստացել է կենսական
կարևոր
պատահականություն
օրգանների
է:
Քրեական
շրջանում
և
գործով
ձեռք
դրանց
չվնասվելը
բերված
զուտ
ապացույցների
վերլուծությունից ակնհայտ է, որ տվյալ դեպքում մահացու հետևանքը վրա չի հասել Հրանտ Հարությունյանի կամքից անկախ պատճառներով տուժող Արմեն Սիմոնյանի ակտիվ դիմադրության, ժամանակին փախուստի դիմելու, տուժողին ժամանակին բժշկական օգնություն ցույց տալու և մի շարք այլ հանգամանքների հետևանքով:
21. Անդրադառնալով ստորադաս դատարանների այն եզրահանգումներին, որ տուժողներին
կյանքից
զրկելու
դիտավորության
առկայության
դեպքում
Հ.Հարությունյանը և Բ.Հովհաննիսյանը կարող էին դա իրագործել դեռևս դեպքի նախորդ օրը, երբ ունեցել են նման հնարավորություն բողոքաբերը նշել է, որ ցանկացած անձ որևէ հանցագործություն կատարելու իր հանցավոր մտադրությունն իրագործելիս ինքնուրույն է որոշում, թե կոնկրետ երբ, որտեղ և ինչ եղանակով իրագործի
այն:
Սպանելու
դիտավորությամբ
կրակոցներ
արձակելն
ինքնին
սպանության փորձի հանցակազմ է պարունակում, որպիսի պայմաններում շենքի հակառակ մուտքից դուրս գալուց հետո Անուշավան Մանուչարյանի ուղղությամբ
17
Բեգլար Հովհաննիսյանի կողմից կրկին կրակոցներ չարձակելը, կամ Արմեն Սիմոնյանին մեջքի կողմից հրազենային երկու վնասվածքներ պատճառելուց հետո Հրանտ Հարությունյանի կողմից կրկին չկրակելը որևէ նշանակություն չի կարող ունենալ ամբաստանյալների արարքները սպանության փորձ որակելու հարցում: Վերջիններիս դիտավորության մասին են վկայում նաև կրակոցների քանակը( ուղղությու
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 դեկտեմբերի, 2015 թ.
- Գործի #:
- ԵԱՆԴ/0011/01/14
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
