Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 276.6 — Առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու վերաբերյալ դատարանի վճիռը վերացնելը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 276.6AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 276.6 — Առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու վերաբերյալ դատարանի վճիռը վերացնելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 276.6. Առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու վերաբերյալ դատարանի վճիռը վերացնելը 1. Առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու վերաբերյալ դատարանի վճռով սահմանված ժամկետից շուտ դեպքի և (կամ) օջախի համաճարակաբանական հետազոտություն (հետախուզություն) և (կամ) կանխարգելիչ ու հակահամաճարակային միջոցառումներ իրականացվելու դեպքում գործին մասնակցող անձի կամ նրա ներկայացուցչի դիմումով և առողջապահության ոլորտում Կ

Ամբողջ Տեքստ

Հոդված 276.6. Առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու վերաբերյալ դատարանի վճիռը վերացնելը 1. Առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու վերաբերյալ դատարանի վճռով սահմանված ժամկետից շուտ դեպքի և (կամ) օջախի համաճարակաբանական հետազոտություն (հետախուզություն) և (կամ) կանխարգելիչ ու հակահամաճարակային միջոցառումներ իրականացվելու դեպքում գործին մասնակցող անձի կամ նրա ներկայացուցչի դիմումով և առողջապահության ոլորտում Կառավարության լիազորած մարմնի տրամադրած՝ դատարանի վճռով սահմանված ժամկետից շուտ դեպքի և (կամ) օջախի համաճարակաբանական հետազոտություն (հետախուզություն) և (կամ) կանխարգելիչ ու հակահամաճարակային միջոցառումների իրականացված լինելու մասին եզրակացության հիման վրա դատարանը վճիռ է կայացնում առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու վերաբերյալ նախկինում կայացված վճիռը վերացնելու մասին: Դատարանի վճռի հիման վրա վերացվում են դեպքի և կանխարգելիչ ու հակահամաճարակային միջոցառումներին ուղղված գործողությունները:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումը բավարարելու մասին դատարանի վճիռը հրապարակման պահից մտնում է օրինական ուժի մեջ:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումը ներկայացվում է այն դատարան, որը նախկինում վճիռ է կայացրել առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու վերաբերյալ: ԳԼՈՒԽ 37 ԸՍՏ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂԻ ԵՎ ՕՐԴԵՐԱՅԻՆ ԿՈՐՑՐԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐՈՎ ՀԱՎԱՍՏՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ (ԿՈՉԻ ՎԱՐՈՒՅԹԸ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել