ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 946 — Չեկի ռեկվիզիտները 1.
Ամփոփում
Հոդված 946. Չեկի ռեկվիզիտները 1. Չեկը պետք է պարունակի` 1) «չեկ» անվանումը. 2) հանձնարարություն վճարողին` որոշակի դրամական գումար վճարելու մասին. 3) վճարողի անվանումը և այն հաշվի նշումը, որից պետք է կատարվի վճարումը. 4) վճարման արժույթի նշումը. 5) չեկը կազմելու տարվա, ամսվա, ամսաթվի և տեղի նշումը. 6) չեկը դուրս գրող անձի` չեկը տվողի ստորագրությունը: Փաստաթուղթը, որում բացակայում է նշված վավերապայմաններից որևէ մեկը, չեկ չէ: Չեկը, որը չի պարունակու
Ամբողջ Տեքստ
Հոդված 946. Չեկի ռեկվիզիտները 1. Չեկը պետք է պարունակի` 1) «չեկ» անվանումը. 2) հանձնարարություն վճարողին` որոշակի դրամական գումար վճարելու մասին. 3) վճարողի անվանումը և այն հաշվի նշումը, որից պետք է կատարվի վճարումը. 4) վճարման արժույթի նշումը. 5) չեկը կազմելու տարվա, ամսվա, ամսաթվի և տեղի նշումը. 6) չեկը դուրս գրող անձի` չեկը տվողի ստորագրությունը: Փաստաթուղթը, որում բացակայում է նշված վավերապայմաններից որևէ մեկը, չեկ չէ: Չեկը, որը չի պարունակում նշում այն կազմելու տեղի մասին, համարվում է ստորագրված չեկ տվողի գտնվելու վայրում: Տոկոսների մասին ցուցումը համարվում է չգրված:
2. Չեկի ձևը և դրա լրացման կարգը որոշվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով և դրանց համապատասխան սահմանված բանկային կանոններով: (946-րդ հոդվածը փոփ.
24.11.04 ՀՕ-153-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
