Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 516 — Հրամանը չկատարելը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 516AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 516 — Հրամանը չկատարելը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 516. Հրամանը չկատարելը 1. Հրամանատարի (պետի) օրինական և սահմանված կարգով տրված հրամանը չկատարելը, որի հետևանքով անզգուշությամբ մարդու առողջությանը միջին ծանրության վնաս է պատճառվել, կամ որն անզգուշությամբ հանգեցրել է ռազմական գույքի, տեխնիկայի կամ այլ գույքի խոշոր չափերի ոչնչացման կամ վնասման կամ այլ էական վնաս է պատճառել ծառայության շահերին՝ պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակ

Ամբողջ Տեքստ

Հոդված 516. Հրամանը չկատարելը 1. Հրամանատարի (պետի) օրինական և սահմանված կարգով տրված հրամանը չկատարելը, որի հետևանքով անզգուշությամբ մարդու առողջությանը միջին ծանրության վնաս է պատճառվել, կամ որն անզգուշությամբ հանգեցրել է ռազմական գույքի, տեխնիկայի կամ այլ գույքի խոշոր չափերի ոչնչացման կամ վնասման կամ այլ էական վնաս է պատճառել ծառայության շահերին՝ պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝ 1) կատարվել է մի խումբ անձանց կողմից, 2) կատարվել է սպայական կամ ավագ ենթասպայական կազմի զինծառայողի կողմից, 3) անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում կամ 4) անզգուշությամբ առաջացրել է ռազմական գույքի, տեխնիկայի կամ այլ գույքի առանձնապես խոշոր չափերի ոչնչացում կամ վնասում՝ պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում կամ անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ մարտական առաջադրանքի կամ զորավարժության կամ այլ ռազմական միջոցառման խափանում կամ այլ ծանր հետևանք՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

4. Սույն բաժնով նախատեսված՝ զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի իմաստով զինծառայող համարվող անձն է կամ «Պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը կամավոր հիմունքներով ընդգրկված անձը՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու ընթացքում (այսուհետ՝ զինծառայող)։

5. Սույն բաժնում հրամանատար (պետ) է համարվում այն անձը, որը տվյալ իրավահարաբերության շրջանակում եղել է տվյալ զինծառայողի վերադասը, այսինքն` ունեցել է իր լիազորություններից բխող հրամաններ կամ կարգադրություններ տալու կամ դրանց կատարումն ապահովելու իրավասություն:

6. Եթե զինծառայողն այլ անձի ապօրինի արարքի հետևանքով է ոչ իրավաչափորեն ձեռք բերել զինծառայողի կարգավիճակ, ապա նա ենթակա չէ քրեական պատասխանատվության սույն բաժնով նախատեսված հանցանքների կատարման համար: (516-րդ հոդվածը խմբ., փոփ. 29 .02.24 ՀՕ-91-Ն )

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել