ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2017 թվականի հոկտեմբերի 25-ին «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-120-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 10. Ծանուցման ձևերը, ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գրանցամատյանների և հաշվառված անձանց տվյալների հրապարակման կարգերը Ծանուցման ձևերը, ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման էլեկտրոնային գրանցամատյանների վարման և հաշվառված անձանց տվյալների հրապարակման, էլեկտրոնային գրանցամատյաններից տեղեկատվության տրամադրման կարգը և անվճար օգտվող պետական մարմինների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»: Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը վարում է ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման էլեկտրոնային միասնական գրանցամատյան (այսուհետ՝ էլեկտրոնային գրանցամատյան), որը բաղկացած է լիազոր մարմինների կողմից վարվող՝ ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման էլեկտրոնային գրանցամատյաններից:».
2) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածում՝ 1) 1-4-րդ մասերը «հաշվառման» բառից հետո լրացնել «էլեկտրոնային» բառով.
2) 3-րդ մասը «այլ անձանց վերաբերյալ» բառերից հետո լրացնել «թղթային տարբերակով» բառերով. 3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով. «3.1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած վճարի դիմաց այլ անձանց վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյաններում պահվող տեղեկությունները ֆիզիկական և իրավաբանական անձանց կարող են տրամադրվել առցանց: Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած վճարը չի կարող գերազանցել բազային տուրքի չափը:».
4) 4-րդ մասը «իրենց վերաբերյալ» բառերից հետո լրացնել «թղթային տարբերակով» բառերով. 5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով. «4.1. Ֆիզիկական և իրավաբանական անձանց վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյաններում պահվող տեղեկություններն անվճար նրանց կարող են տրամադրվել առցանց:».
6) 5-րդ մասը «Գրանցամատյանին» բառից առաջ լրացնել «Էլեկտրոնային» բառով.
7) 6-րդ մասը «պաշտոնական կայքում» բառերից հետո լրացնել «և համապատասխան գրառում կատարում էլեկտրոնային գրանցամատյանում» բառերով: Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածը «հաշվառման» բառից հետո լրացնել «էլեկտրոնային» բառով: Հոդված 5. Անցումային և եզրափակիչ դրույթներ 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, լիազոր մարմինները պարտավորվում են մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գրանցամատյանների տեղեկատվությունը գրանցել ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման էլեկտրոնային միասնական գրանցամատյանում: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2017 թ. նոյեմբերի 9 Երևան ՀՕ-162-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-162-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (15.05.2018-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2017.11.15/67(1342) Հոդ.1107 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 25.10.2017 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 09.11.2017 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 15.05.2018 Հիմնական ակտ 25.10.2017, ՀՕ-162-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 13.11.2015, ՀՕ-120-Ն 13.11.2015, ՀՕ-120-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 11.01.2018, N 6-Ա ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 25 հոկտեմբերի, 2017 թ.
- Գործի #:
- ՀՕ-162-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
