Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-20-Ն18 հունվարի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2022 թվականի հունվարի 18 - ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 343-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4․1-ին կետով․ «4․1) «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում ու կարգով վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքներ չունենալու կամ այդ գործիքների միջոցով վճարումներ չընդունելու դեպքում.»։ Հոդված 2. Օրենսգրքի 345-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասը «դրոշմավորման,» բառից հետո լրացնել ««Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում ու կարգով վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների առկայության կամ այդ գործիքների միջոցով վճարումներ ընդունելու,» բառերով.

2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով․ «7) հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության ճշտության թեմատիկ ստուգումը, որի դեպքում հսկիչ գնման առանձին հանձնարարագիր չի պահանջվում:».

3) 8-րդ մասի «5-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով սահմանված դեպքերում» բառերը փոխարինել «5-րդ մասի 3-րդ, 4-րդ և 4․1-ին կետերով սահմանված դեպքերում» բառերով։ Հոդված 3. Օրենսգրքի 379-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով. «3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթները կիրառվում են, եթե «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով այլ բան նախատեսված չէ։»: Հոդված 4. Օրենսգրքի 386-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով․ «5․ Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակումները կիրառվում են, եթե «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակումներից ցածր չափով սահմանափակումներ սահմանված չեն։ «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակումներից ցածր չափով սահմանափակումները Օրենսգրքի 419-րդ հոդվածի կիրառության իմաստով համարվում են կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սահմանափակումներ։ Սույն հոդվածի 2-4-րդ մասերով սահմանված կարգավորումները կիրառվում են, եթե «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով այլ բան նախատեսված չէ։»։ Հոդված 5. Օրենսգրքի 419-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-11-րդ մասերով․ «8․ «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կանխիկ դրամով գումարի վճարման կամ ընդունման սահմանափակումները չպահպանելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք՝ կանխիկ դրամով գումարի վճարման թույլատրված չափը գերազանցող գումարների (խախտման գումարների) հանրագումարի հինգ տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 500 հազար դրամը, և ոչ ավելի, քան երկու միլիոն դրամը:

9. Սույն հոդվածի 8-րդ մասում նշված խախտումը դրա արձանագրմանը հաջորդող մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք` խախտման գումարների հանրագումարի տասը տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան մեկ միլիոն դրամը, և ոչ ավելի, քան չորս միլիոն դրամը: Սույն մասի կիրառության իմաստով՝ խախտումը կրկին կատարել է համարվում համալիր հարկային ստուգման ակտի ամսաթվից հետո՝ մեկ տարվա ընթացքում, մինչև հաջորդ համալիր հարկային ստուգման ակտի նախագծի ամսաթիվը սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված խախտումը կատարելը:

10. «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում ու կարգով վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքներ չունենալու կամ այդ գործիքների միջոցով վճարումներ չընդունելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք՝ 300 հազար դրամի չափով:

11. Սույն հոդվածի 10-րդ մասում նշված խախտումը դրա արձանագրմանը հաջորդող մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք` 400 հազար դրամի չափով:»։ Հոդված 6 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից և տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած իրավահարաբերությունների վրա, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ա. Ս ԻՄՈՆՅԱՆ 2022 թ. փետրվարի 8 Երևան ՀՕ-20-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 փետրվարի 2022 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-20-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (18.02.2022-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2022.02.07-2022.02.20 Պաշտոնական հրապարակման օրը 08.02.2022 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 18.01.2022 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահի լիազորությունները կատարող Ստորագրման ամսաթիվ 08.02.2022 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 18.02.2022 Հիմնական ակտ 18.01.2022, ՀՕ-20-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 04.10.2016, ՀՕ-165-Ն 04.10.2016, ՀՕ-165-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
18 հունվարի, 2022 թ.
Գործի #:
ՀՕ-20-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել