ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 240.1 — Երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման սահմանված կարգի խախտումը 1.
Ամփոփում
Հոդված 240.1. Երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման սահմանված կարգի խախտումը 1. Առանց լիազոր մարմնի թույլտվության երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցումը կամ լիազոր մարմնի թույլտվությամբ նախատեսված պայմանների խախտմամբ դիտավորությամբ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցումը` պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժ
Ամբողջ Տեքստ
Հոդված
240.1.
Երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման սահմանված կարգի խախտումը
1. Առանց լիազոր մարմնի թույլտվության երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցումը կամ լիազոր մարմնի թույլտվությամբ նախատեսված պայմանների խախտմամբ դիտավորությամբ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցումը` պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված արարքը, որը`
1) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) կատարվել է պաշտոնական դիրքը չարաշահելով,
3) առաջացրել է ծանր հետեւանքներ`
պատժվում է ազատազրկմամբ` հինգից յոթ տարի ժամկետով:
(240.1-ին հոդվածը լրաց. 08.04.10 ՀՕ-43-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — repealed code article (2003–2022)
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
