Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 64.7 — Դատական ծանուցումների հետ կապված առանձնահատկությունները 1.
ARLISՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 64.7AI Ինդեքսավորված

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 64.7 — Դատական ծանուցումների հետ կապված առանձնահատկությունները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 64.7. Դատական ծանուցումների հետ կապված առանձնահատկությունները 1. Դատական ծանուցագիրը համարվում է Համակարգն օգտագործող անձին ուղարկված, եթե այն կազմվել է Համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին և առաջադրվող պահանջներին համապատասխան, պարունակում է սույն օրենսգրքով սահմանված տեղեկատվությունը և Համակարգի միջոցով հասանելի է դարձել Համակարգն օգտագործող անձին։ 2. Դատական ծանուցագիրը համարվում է Համակարգն օգտագործող անձի կողմից ստացված այն իրեն

Ամբողջ Տեքստ

Հոդված 64.7. Դատական ծանուցումների հետ կապված առանձնահատկությունները 1. Դատական ծանուցագիրը համարվում է Համակարգն օգտագործող անձին ուղարկված, եթե այն կազմվել է Համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին և առաջադրվող պահանջներին համապատասխան, պարունակում է սույն օրենսգրքով սահմանված տեղեկատվությունը և Համակարգի միջոցով հասանելի է դարձել Համակարգն օգտագործող անձին։

2. Դատական ծանուցագիրը համարվում է Համակարգն օգտագործող անձի կողմից ստացված այն իրեն հասանելի դառնալու պահից երեք աշխատանքային օր հետո, իսկ սույն օրենսգրքով գործի քննության հատուկ ժամկետներ նախատեսված լինելու դեպքում՝ Համակարգն օգտագործող անձին հասանելի դառնալու հաջորդ օրը։

3. Սույն հոդվածով նախատեսված կարգով կատարված ծանուցումը համարվում է պատշաճ ծանուցում, և Համակարգն օգտագործող անձը կրում է իրեն հասանելի դարձած ծանուցագիրը չկարդալու անբարենպաստ հետևանքները։

4. Դատական ակտի հրապարակման օրվա, ժամանակի և վայրի մասին ծանուցումների, ինչպես նաև դատարանի կողմից ուղարկվող այլ ծանուցումների նկատմամբ կիրառվում են սույն հոդվածի կանոնները։ (64.7 -րդ հոդվածը լրաց. 04.03.26 ՀՕ-57-Ն ) ( 04.03.26 ՀՕ-57-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել