Օհանյան — ԼԴ2/0069/01/16
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2016 թվականի դեկտեմբերի 19-ի դատավճռով Նարեկ Սամվելի Օհանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 2 268-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման՝ 3 (երեք) ամիս ժամկետով: 2. Ամբաստանյալ Ն.Օհանյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2017 թվականի փետրվարի 24-ի որոշմամբ բողոքը բավարարել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի դեկտեմբերի 19-ի դատավճիռը պատժի կրման մասով փոփոխել և
Ամբողջ Տեքստ
ԼԴ2/0069/01/16
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝
մասնակցությամբ դատավորներ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
քարտուղարությամբ՝
Ն.ԹՈՒՄԱՆՅԱՆԻ
2019 թվականի նոյեմբերի 7-ին
դռնբաց
դատական
նիստում,
ք. Երևանում
քննության
առնելով
նոր
հանգամանքի
հիմքով
դատապարտյալ Նարեկ Սամվելի Օհանյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Լոռու
մարզի
ընդհանուր
իրավասության
առաջին
ատյանի
դատարանի
(այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2016 թվականի դեկտեմբերի 19-ի դատավճռով Նարեկ Սամվելի Օհանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի
2
268-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման՝ 3 (երեք) ամիս ժամկետով:
2. Ամբաստանյալ Ն.Օհանյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2017 թվականի փետրվարի 24-ի որոշմամբ բողոքը բավարարել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի դեկտեմբերի 19-ի դատավճիռը պատժի կրման մասով փոփոխել և նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով փորձաշրջան՝ 1 (մեկ) տարի ժամկետով:
3. Դատապարտյալ Ն.Օհանյանի` նոր հանգամանքի հիմքով բերված վճռաբեկ բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանը 2019 թվականի ապրիլի 29-ի որոշմամբ հարուցել է նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վարույթ, և վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
4. Դատապարտյալ Ն.Օհանյանը ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել է այն բանի համար, որ ((…) նա (…) 2016 թվականի սեպտեմբերի
սկզբներին Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի 76 հասցեի մոտակայքում վայրի աճած կանեփ տեսակի բույսից քաղելով տերևներ ու այլ հատվածներ, դրանք չորացնելով և մանրացնելով, առանց իրացնելու նպատակի, ծխելու միջոցով գործածելու համար տնայնագործական եղանակով ապօրինի պատրաստել ու նախ ավտոտնակում, ապա իր մոտ ապօրինի պահել է զգալի չափերով՝ 0.82 գրամ հաստատուն չոր քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց (…)ե1:
1 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 119-122
3
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոշարադրյալ հիմնավորումներով.
5.
Բողոք
բերած
անձը,
հղում
կատարելով
թմրամիջոցների
և
հոգեմետ
(հոգեներգործուն) նյութերի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին, փաստարկել է, որ նշված փոփոխություններով բարելավվել է իր վիճակը, հետևաբար դրանք ենթակա են կիրառման:
6. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է իր վերաբերյալ կայացված դատական ակտերով հաստատված արարքը համապատասխանեցնել (ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասինե 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքին, և փոփոխել իր նկատմամբ նշանակված վերջնական պատիժը կամ իրեն ազատել հետագա պատիժը կրելուց՝ արարքի ապաքրեականացման հիմքով:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
7. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով (ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասինե 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է
դատապարտյալ Նարեկ Օհանյանի վերաբերյալ Վերաքննիչ
դատարանի՝ 2017 թվականի փետրվարի 24-ի որոշումը վերանայելու համար: 8.
ՀՀ
Սահմանադրության
72-րդ
հոդվածի
համաձայն`
((…)
Արարքի
պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժե: ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` (Արարքի
հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածությունե:
4
9. Քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ (չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքովե (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացառիկ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար նշված սկզբունքից շեղումը բացարձակապես անթույլատրելի է: Դրա հետ մեկտեղ ժամանակի ընթացքում քրեական
օրենքի
գործողության
ընդհանուր
կանոնն
ունի
նաև
բացառություն:
Մասնավորապես, քրեական օրենքի հետադարձության կանոնը սկսում է գործել այն դեպքերում,
երբ
նոր
օրենքը
կա'մ
վերացնում
է
արարքի
հանցավորությունը
(ապաքրեականացում), կա'մ մեղմացնում է պատիժը, կա'մ այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը: Թվարկված պայմաններն ունեն իմպերատիվ բնույթ, և նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դրանցից առնվազն մեկի առկայության պարագայում նոր օրենքի գործողությունը տարածվում է մինչև այն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն, սակայն ունեն դատվածություն2: 10.
ՀՀ
սահմանադրական
դատարանը
(այսուհետ`
նաև
Սահմանադրական
դատարան), 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման շրջանակներում անդրադառնալով արարքի պատժելիությունը վերացնող օրենքը հետադարձությամբ կիրառելու կառուցակարգին, արձանագրել է. ((...) [Ե]լնելով ՀՀ Սահմանադրության
72-
րդ
մեջ
հոդվածի
անմիջական
գործողությունից
և
վերջինիս`
սույն
որոշման
բացահայտված բովանդակությամբ կիրառումն ապահովելու համար իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում արարքի պատժելիությունը վերացնող օրենքի հետադարձ կիրառումը պատիժ կրող անձանց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել նոր հանգամանքի
հիմքով
իրավակարգավորումների
դատական
շրջանակներում`
ակտի
վերանայման
արարքի
պատժելիությունը
վերաբերյալ
վերացնող
2 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գասպար Պողոսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ1/0013/01/11 որոշման 1617-րդ կետերը։
5
օրենքի ուժի մեջ մտնելը դիտարկելով որպես դատական ակտը վերանայելու համար նոր հանգամանք (…)ե3:
Արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրել է. ((...) ՀՀ քրեական
դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցվածության մեջ գտնվող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական
Սահմանադրության
բովանդակությամբ,
72-րդ
հոդվածի
համաձայն
անմիջական
որի`
ելնելով
գործողությունից`
ՀՀ
արարքի
պատժելիությունը վերացնող օրենքն ուժի մեջ մտնելն իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում պետք է ընկալվի որպես նոր հանգամանք, և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով (...)ե4:
11. Նախորդ կետում մեջբերված Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքի ընդունմամբ նախկինում կայացված և օրինական ուժի
մեջ
մտած
դատական
ակտերը
ենթակա
են
վերանայման
ՀՀ
քրեական
դատավարության օրենսգրքի 49.1-րդ գլխով սահմանված` նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման կանոններով: Այլ կերպ` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը նոր հանգամանք է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու համար։
12. ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` (Առանց
իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը՝
պատժվում
է
կալանքով`
առավելագույնը
երկու
ամիս
ժամկետով,
ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով (…)ե։
3 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման 7-րդ կետը: 4 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման եզրափակիչ մասը:
կամ
6
Մինչև (ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասինե 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հավելվածում (մարիխուանաե տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանված եղել 0.5 գրամից մինչև 5.0 գրամը ներառյալ։
Վերոնշյալ օրենքի 4-րդ հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքի 1-5-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչելուց հետո ՀՀ կառավարության` 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման 1-ին հավելվածով (մարիխուանաե տեսակի թմրամիջոցի համար որպես մանր չափ է սահմանվել 0.5 գրամից մինչև 2.5 գրամը ներառյալ, իսկ որպես զգալի չափ՝ 2.5 գրամից մինչև 12.5 գրամը ներառյալ:
13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ն.Օհանյանը դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով` առանց իրացնելու նպատակի, զգալի չափի` 0.82 գրամ (մարիխուանաե տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու համար5:
14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման
8-12-րդ
կետերում
վկայակոչված
իրավադրույթների
և
արտահայտված
իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների
և
հոգեմետ
(հոգեներգործուն)
նյութերի
չափերի
վերաբերյալ
օրենսդրական փոփոխությունները վերացնում են Ն.Օհանյանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի հանցավորությունը: Մասնավորապես, (մարիխուանաե տեսակի թմրամիջոցի զգալի չափի նվազագույն և առավելագույն
սահմանների
օրենսդրական
փոփոխությունների
համեմատական
ուսումնասիրությունից երևում է, որ դրանց արդյունքում 0.82 գրամ (մարիխուանաե տեսակի թմրամիջոցն այսուհետ ոչ թե զգալի, այլ մանր չափի է։ Այսինքն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում Ն.Օհանյանին պետք է արդարացնել՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին
5 Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը:
7
մասի
2-րդ
կետի
հիմքով,
այն
է՝
արարքում
հանցակազմի
բացակայության
պատճառաբանությամբ:
Նման
պայմաններում
թմրամիջոցների
չափերի
վերաբերյալ
օրենսդրական
փոփոխություններին պետք է տալ հետադարձ ուժ և գործողությունը տարածել մինչև դրանց ուժի մեջ մտնելը Ն.Օհանյանի կողմից կատարված արարքի վրա: 15.
Վերոգրյալի
հիման
վրա
Վճռաբեկ
դատարանը
գտնում
է,
որ
ՀՀ
սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով (ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասինե 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Նարեկ Օհանյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի՝ 2017 թվականի փետրվարի 24-ի որոշումը վերանայելու համար:
16. Վերանայման արդյունքում անհրաժեշտ է բեկանել ու փոփոխել դատապարտյալ Ն.Օհանյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 19ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի փետրվարի 24-ի որոշումը, Ն.Օհանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում արդարացնել՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Ելնելով
վերոգրյալից
և
Սահմանադրության
162-րդ,
Հանրապետության
դատական
ղեկավարվելով
163-րդ,
171-րդ
օրենսգիրքե
Հայաստանի
Հանրապետության
հոդվածներով,
Հայաստանի
(Հայաստանի
Հանրապետության
սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422423-րդ, 4261-4262-րդ, 4264-րդ, 4267-րդ և 4269-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
8
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դատապարտյալ Նարեկ Սամվելի Օհանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի փետրվարի 24-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել:
2. Նարեկ Սամվելի Օհանյանի վերաբերյալ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 19-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի փետրվարի 24-ի որոշումը բեկանել ու փոփոխել:
3. Նարեկ Սամվելի Օհանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում արդարացնել և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող`
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Դատավորներ`
Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
Ս.ՕՀԱՆՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 7 նոյեմբերի, 2019 թ.
- Գործի #:
- ԼԴ2/0069/01/16
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
