Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 37.3 — Ստորերկրյա քաղցրահամ ջրերի պահպանությունը Ստորերկրյա ջրերի պահպանությունն արտաքին գործոններից պայմանավորված է ջրատար հորիզոնների բնական պաշտպանվածության աստիճանով՝ 1) պաշտպանված.
ARLISՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 37.3AI Ինդեքսավորված

ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 37.3 — Ստորերկրյա քաղցրահամ ջրերի պահպանությունը Ստորերկրյա ջրերի պահպանությունն արտաքին գործոններից պայմանավորված է ջրատար հորիզոնների բնական պաշտպանվածության աստիճանով՝ 1) պաշտպանված.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 37.3. Ստորերկրյա քաղցրահամ ջրերի պահպանությունը Ստորերկրյա ջրերի պահպանությունն արտաքին գործոններից պայմանավորված է ջրատար հորիզոնների բնական պաշտպանվածության աստիճանով՝ 1) պաշտպանված. 2) պայմանական պաշտպանված. 3) չպաշտպանված: Պայմանական պաշտպանված կամ չպաշտպանված աստիճանի ստորերկրյա ջրերը աղտոտումից պահպանելու համար անհրաժեշտ է մշակել ստորերկրյա ջրերի լիարժեք պահպանության միջոցառումների իրականացման ծրագիր, որն էլ պետք է ներառվի տվյալ ջրավ

Ամբողջ Տեքստ

Հոդված 37.3. Ստորերկրյա քաղցրահամ ջրերի պահպանությունը Ստորերկրյա ջրերի պահպանությունն արտաքին գործոններից պայմանավորված է ջրատար հորիզոնների բնական պաշտպանվածության աստիճանով՝ 1) պաշտպանված. 2) պայմանական պաշտպանված. 3) չպաշտպանված: Պայմանական պաշտպանված կամ չպաշտպանված աստիճանի ստորերկրյա ջրերը աղտոտումից պահպանելու համար անհրաժեշտ է մշակել ստորերկրյա ջրերի լիարժեք պահպանության միջոցառումների իրականացման ծրագիր, որն էլ պետք է ներառվի տվյալ ջրավազանային կառավարման պլանում: Ստորերկրյա քաղցրահամ ջրերի պահպանության հիմնական պահանջներն են` 1) ջրաերկրաբանական լիակատար և համալիր ուսումնասիրության հիման վրա ստորերկրյա ջրային ռեսուրսի քանակի, որակի և այլ հատկությունների վերաբերյալ հավաստի տեղեկատվության ապահովումը. 2) ստորերկրյա ջրային ռեսուրսի ինքնակամ օգտագործման արգելումը. 3) ստորերկրյա ջրային ռեսուրսի շարժի հավաստի հաշվառման ապահովումը. 4) ստորերկրյա ճնշումային ջրերի բնական պաշտպանվածության գնահատումը գրունտային և ճնշումային ջրերի վերականգնված մակարդակների հարաբերությամբ և ջրամերժ շերտի հաստությամբ: Ստորերկրյա քաղցրահամ ջրերը սպառումից պահպանելու նպատակով՝ 1) պարբերաբար՝ ըստ ստորերկրյա ջրային ռեսուրսների առանձնահատկության, իրականացնել ջրաերկրաբանական մոնիտորինգ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ ջրաերկրաբանական ուսումնասիրություններ. 2) մշակել ստորերկրյա ջրերի սպառումը բացառող միջոցառումների իրականացման ծրագիր. 3) լուծարել կամ կոնսերվացնել ինքնաթափ չօգտագործվող ստորերկրյա քաղցրահամ ջրերի հորատանցքերը. 4) խթանել հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարաններում շրջանառու համակարգով գործունեության իրականացումը: (37.3-րդ հոդվածը լրաց. 07.07.22 ՀՕ-316-Ն , խմբ., փոփ.

13.11.25 ՀՕ-380-Ն ) ( 07.07.22 ՀՕ-316-Ն օրենքն ունի անցումային դրույթ) ( 13.11.25 ՀՕ-380-Ն օրենքն ունի անցումային դրույթ) Գ Լ ՈՒ Խ 5. (գլուխը խմբ . 23.06.15 ՀՕ-108-Ն) ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ (վերնագիրը խմբ .

23.06.15 ՀՕ-108-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել