Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 23 — Քրեակատարողական հիմնարկներում վերասոցիալականացման առանձնահատկությունները և դատապարտյալների ինքնագործ միավորումները 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 23AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 23 — Քրեակատարողական հիմնարկներում վերասոցիալականացման առանձնահատկությունները և դատապարտյալների ինքնագործ միավորումները 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 23. Քրեակատարողական հիմնարկներում վերասոցիալականացման առանձնահատկությունները և դատապարտյալների ինքնագործ միավորումները 1. Քրեակատարողական հիմնարկներում կարող են ստեղծվել դատապարտյալների աշխատանքային, կրթական, մշակութային, մարզական, կրոնական և այլ նպատակային ուղղվածություն ունեցող ինքնագործ միավորումներ, որոնք գործում են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հսկողությամբ։ Այդ միավորումները կարող են համագործակցել համապատասխան նպատակային ուղղվա

Ամբողջ Տեքստ

Հոդված 23. Քրեակատարողական հիմնարկներում վերասոցիալականացման առանձնահատկությունները և դատապարտյալների ինքնագործ միավորումները 1. Քրեակատարողական հիմնարկներում կարող են ստեղծվել դատապարտյալների աշխատանքային, կրթական, մշակութային, մարզական, կրոնական և այլ նպատակային ուղղվածություն ունեցող ինքնագործ միավորումներ, որոնք գործում են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հսկողությամբ։ Այդ միավորումները կարող են համագործակցել համապատասխան նպատակային ուղղվածությամբ հասարակական կամ այլ կազմակերպությունների հետ:

2. Դատապարտյալների ինքնագործ միավորումների հիմնական խնդիրներն են՝ զարգացնել դատապարտյալի մտավոր, մասնագիտական, ֆիզիկական կարողությունները և օգտակար նախաձեռնությունը, դրական ազդեցություն ունենալ դատապարտյալի վերասոցիալականացման գործում, մասնակցել դատապարտյալի աշխատանքը, կենցաղը և հանգիստը կազմակերպելուն, համագործակցել քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ կարգապահության հաստատման ու դատապարտյալների միջև առողջ հարաբերությունների ձևավորման գործում, սոցիալական աջակցություն ցուցաբերել դատապարտյալին և նրա ընտանիքին։ Դատապարտյալների ինքնագործ միավորումները կարող են հետապնդել նաև պատժի նպատակներին, կատարման կարգին և պայմաններին չհակասող այլ խնդիրներ:

3. Ինքնագործ միավորումների անդամ դատապարտյալը լրացուցիչ արտոնություններից չի օգտվում:

4. Դատապարտյալների ինքնագործ միավորումների կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով ։ ՀԱՏՈՒԿ ՄԱՍ ԲԱԺԻՆ 2 ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ՉԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ Գ Լ ՈՒ Խ 6 ՊԱՏՎԱՎՈՐ ԿԱՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄԻՑ, ԿԱՐԳԻՑ, ԱՍՏԻՃԱՆԻՑ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԻՑ ԿԱՄ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԻՑ ԶՐԿՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել