ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 793 — Կոմիսիոն հանձնարարությունը կատարելը 1.
Ամփոփում
Հոդված 793. Կոմիսիոն հանձնարարությունը կատարելը 1. Պարտավորություն ստանձնած կոմիսիոները պարտավոր է այն կատարել կոմիտենտի համար առավել ձեռնտու պայմաններով և կոմիտենտի ցուցումներին համապատասխան, իսկ կոմիսիայի պայմանագրում նման ցուցումների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան: 2. Այն դեպքում, երբ կոմիսիոները գործարքը կնքել է կոմիտենտի նշած պայմաններից ավելի ձեռնտու պայման
Ամբողջ Տեքստ
Հոդված 793. Կոմիսիոն հանձնարարությունը կատարելը 1. Պարտավորություն ստանձնած կոմիսիոները պարտավոր է այն կատարել կոմիտենտի համար առավել ձեռնտու պայմաններով և կոմիտենտի ցուցումներին համապատասխան, իսկ կոմիսիայի պայմանագրում նման ցուցումների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:
2. Այն դեպքում, երբ կոմիսիոները գործարքը կնքել է կոմիտենտի նշած պայմաններից ավելի ձեռնտու պայմաններով, լրացուցիչ օգուտը կոմիտենտի և կոմիսիոների միջև բաշխվում է հավասարաչափ, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
