Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՄԻՇԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՄԻՇԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարան30 հուլիսի, 2008 թ.Բնօրինակ աղբյուր

Ամփոփում

Ընդ.՝ 30 հուլիսի 2008թ. ՍԴԴԿՈ - | ՄԻՇԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

30 հուլիսի 2008թ.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 1-ին դատական կազմը

Նախագահությամբ՝ Վ. Հովհաննիսյանի

Անդամակցությամբ՝ Զ.Ղուկասյանի

Վ. Պողոսյանի

Քննության առնելով ՀՀ քաղաքացի Միշա Հարությունյանի դիմումի ընդունելիության հարցը

ՊԱՐԶԵՑ

1. Քաղ. Միշա Հարությունյանը 24.07.2008թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան՝ վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4261 հոդվածի, 4268 հոդվածի 1-ին մասի և 426 հոդվածի դրույթների սահմանադրականությունը։

Դիմումը ներկայացվել է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27, 28 հոդվածների, ինչպես նաև սահմանադրական դատարանի Կանոնակարգի պահանջներին համապատասխան։ Պահպանվել է սահմանադրական դատարան դիմելու` օրենքով նախատեսված ժամկետը։ Դիմումին կից ներկայացվել է պետական տուրքի վճարման անդորրագիրը։

Դիմողը գտնում է, որ սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները և իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթները հակասում են ՀՀ Սահմանադրությանը։

2. Վերջնական դատական ակտ համարվող վճռաբեկ դատարանի 21.01.08թ. որոշմամբ դիմողի նկատմամբ կիրառվել է միայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4261 հոդվածը։

Դիմողի կողմից վիճարկվող մյուս երկու դրույթներից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426 հոդվածը դիմողի նկատմամբ ընդհանրապես չի կիրառվել։

Դիմողի կողմից վիճարկվող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4268 հոդվածի 1-ին մասը կիրառվել է ՀՀ Հարավային քրեական դատարանի 05.03.2008թ.` «Քրեական գործը դատական քննության նշանակելու մասին» որոշմամբ, որը վերջնական դատական ակտ չէ, քանի որ ենթակա է բողոքարկման:

Գործը քննության ընդունելու մասին որոշման առկայության պայմաններում դիմողը չի սպառել դատական պաշտպանության միջոցները:

Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 69 հոդվածի 1-ին մասով՝ Սահմանադրական դատարանի 1-ին կազմը

ՈՐՈՇԵՑ

1. Միշա Հարությունյանի դիմումը` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4268 հոդվածի 1-ին մասի և 426 հոդվածի դրույթների սահմանադրականությունը վիճարկելու մասով դիմումի հիման վրա գործի քննությունը մերժել:

2. Միշա Հարությունյանի դիմումը` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4261 հոդվածի դրույթի սահմանադրականությունը վիճարկելու մասով, ընդունել քննության, կազմել գործ, որով պատասխանող կողմ ճանաչել ՀՀ Ազգային Ժողովին։

3.Առաջարկել սույն գործը միավորել Սերինե Ֆլջյանի թիվ 6-76 գործի հետ։

ՔԱՐՏՈՒՂԱ =

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ

ԴԱՏԱՐԱՆԻ UT US 1 4

5 ՐՈՒԹՅՈՒՆ 2

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
30 հուլիսի, 2008 թ.
Գործի #:
—
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել