ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2011 թվականի ապրիլի 14-ին «ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 29-ի ՀO-359-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի «շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնող անձանց» բառերը փոխարինել «շուկայի մասնագիտացված մասնակիցների» բառերով, իսկ «ներդրումային ընկերությունների,» բառերը հանել: Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում 3-րդ մասի «բանկերի, վարկային կազմակերպությունների և ներդրումային ընկերությունների» բառերը փոխարինել «բանկերի և վարկային կազմակերպությունների» բառերով: Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում` 1) 1-ին մասի «դ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «դ) թողարկել արժեթղթեր, ինչպես նաև իր հաշվին և իր անունից արժեթղթերով գործարքներ կատարել.».
2) 1-ին մասի «ե» կետից հանել «, պետական պարտատոմսերի շուկայում իրականացնել մասնագիտացված գործունեություն (դիլերային, բրոքերային, գործակալական, ենթապահառուական)» բառերը. 3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով. «3.1. Վարկային կազմակերպություններին արգելվում է մատուցել «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածով նախատեսված ներդրումային կամ 26-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ոչ հիմնական ծառայությունները, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված գործառնությունների: Կենտրոնական բանկը կարող է լրացուցիչ պահանջներ սահմանել վարկային կազմակերպությունների կողմից արժեթղթերով գործարքներ կատարելու համար:»: Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը լիցենզավորված վարկային կազմակերպությունները պարտավոր են սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից վեց ամսվա ընթացքում իրենց գործունեությունը համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2011 թ. մայիսի 6 Երևան ՀՕ-132-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-132-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (23.05.2011-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2011.05.13/27(830) Հոդ.651 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 14.04.2011 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 06.05.2011 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 23.05.2011 Հիմնական ակտ 14.04.2011, ՀՕ-132-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 29.05.2002, ՀՕ-359-Ն 29.05.2002, ՀՕ-359-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 14 ապրիլի, 2011 թ.
- Գործի #:
- ՀՕ-132-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
