ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 31 — Կոլեկտիվ ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը 1.
Ամփոփում
Հոդված 31. Կոլեկտիվ ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը 1. Կոլեկտիվ ստեղծագործություն է համարվում որևէ անձի (այսուհետ՝ կազմակերպող անձ) նախաձեռնությամբ և պատասխանատվությամբ երկու կամ ավելի ֆիզիկական անձանց ստեղծած ստեղծագործությունը։ 2. Կոլեկտիվ ստեղծագործության ստեղծումը կազմակերպող անձինք, ովքեր լույս են ընծայում հանրագիտարաններ, հանրագիտարանային բառարաններ, գիտական աշխատությունների պարբերական և շարունակական ժողովածուներ, թերթեր, ամ
Ամբողջ Տեքստ
Հոդված 31. Կոլեկտիվ ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը 1. Կոլեկտիվ ստեղծագործություն է համարվում որևէ անձի (այսուհետ՝ կազմակերպող անձ) նախաձեռնությամբ և պատասխանատվությամբ երկու կամ ավելի ֆիզիկական անձանց ստեղծած ստեղծագործությունը։
2. Կոլեկտիվ ստեղծագործության ստեղծումը կազմակերպող անձինք, ովքեր լույս են ընծայում հանրագիտարաններ, հանրագիտարանային բառարաններ, գիտական աշխատությունների պարբերական և շարունակական ժողովածուներ, թերթեր, ամսագրեր և այլ պարբերական հրատարակություններ, բացառիկ իրավունք ունեն ամբողջությամբ օգտագործելու այդպիսի ստեղծագործությունը։ Այդ անձինք իրավասու են նշելու իրենց անունը (պարբերականի անվանումը) կամ պահանջելու նման նշում՝ տվյալ կոլեկտիվ ստեղծագործության ցանկացած օգտագործման դեպքում:
3. Կոլեկտիվ ստեղծագործության մեջ ընդգրկված ստեղծագործությունների հեղինակները պահպանում են իրենց ստեղծագործություններն այլ ձևով և եղանակով օգտագործելու բացառիկ իրավունքը, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
4. Կազմակերպող անձը ստեղծագործության հեղինակ չէ:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
