Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 114 — Գնդի բժշկության ծառայության պետը ենթարկվում է գնդի հրամանատարին և բժշկական ծառայության անձնակազմի ուղղակի պետն է: Ի լրումն 109-111 հոդվածներում շարադրվածի, նա պարտավոր է` - մասնակց
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 114AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 114 — Գնդի բժշկության ծառայության պետը ենթարկվում է գնդի հրամանատարին և բժշկական ծառայության անձնակազմի ուղղակի պետն է: Ի լրումն 109-111 հոդվածներում շարադրվածի, նա պարտավոր է` - մասնակց

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 114. Գնդի բժշկության ծառայության պետը ենթարկվում է գնդի հրամանատարին և բժշկական ծառայության անձնակազմի ուղղակի պետն է: Ի լրումն 109-111 հոդվածներում շարադրվածի, նա պարտավոր է` - մասնակցել գունդը զանգվածային ոչնչացման զենքից պաշտպանելու, ինչպես նաև գնդի տեղաբաշխման շրջանում միջոցառումների մշակմանը. - անցկացնել բուժական-կանխարգելիչ և բժշկական ծառայության վրա դրված հակահամաճարակային միջոցառումներ, ուսումնասիրել անձնակազմի ուսումնամարտական գոր

Ամբողջ Տեքստ

Հոդված 114. Գնդի բժշկության ծառայության պետը ենթարկվում է գնդի հրամանատարին և բժշկական ծառայության անձնակազմի ուղղակի պետն է: Ի լրումն 109-111 հոդվածներում շարադրվածի, նա պարտավոր է` - մասնակցել գունդը զանգվածային ոչնչացման զենքից պաշտպանելու, ինչպես նաև գնդի տեղաբաշխման շրջանում միջոցառումների մշակմանը. - անցկացնել բուժական-կանխարգելիչ և բժշկական ծառայության վրա դրված հակահամաճարակային միջոցառումներ, ուսումնասիրել անձնակազմի ուսումնամարտական գործունեության համար անվտանգ պայմանների ապահովման վիճակը և հետևել դրա տեղավորման, սննդի, ջրամատակարարման, բաղնիք-լվացքատնային սպասարկման սահմանված նորմերի պահպանմանը, վերահսկել գնդի տեղաբաշխման շրջանի սանիտարական վիճակը. - կազմակերպել անձնակազմի բժշկական քննությունը, մասնակցել ամբուլատոր ընդունելությանը, հետազոտել գնդի բուժկետում գտնվող և բուժական հիմնարկներ ուղարկվող հիվանդներին, գիտենալ գնդի բուժկետում տեղավորված հիվանդների վիճակը և վերահսկել նրանց բուժումը, գիտենալ այլ բուժհիմնարկում տեղավորված հիվանդների վիճակը, պարբերաբար այցելել նրանց. - կազմակերպել գնդի անձնակազմի բժշկական ապահովությունը մարտական պատրաստության պարապմունքների, ինչպես նաև մարզական միջոցառումների անցկացման ժամանակ. - իրականացնել բժշկական վերահսկողություն գնդի անձնակազմի ֆիզիկական պատրաստության նկատմամբ և ֆիզիկական պատրաստության ու սպորտի պետի հետ միասին միջոցառումներ մշակել անձնակազմի առողջության ամրապնդման և ֆիզիկական զարգացման ուղղությամբ. - կազմակերպել անձնակազմի զինվորական բժշկական պատրաստությունը, անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով գնդի հրամանատարի տեղակալի համագործակցությամբ զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների շրջանում իրականացնել բժշկական գիտելիքների և առողջ կենցաղի քարոզչություն. - մասնակցել սննդի շաբաթական ճաշացանկի մշակմանը, մշտական բժշկական հսկողություն սահմանել անձնակազմի սննդի տրման կարգի, սննդի և ջրի որակի նկատմամբ. - մշտական բժշկական հսկողություն սահմանել խրոնիկական հիվանդություններ ունեցող անձանց նկատմամբ, նրանց առողջության ամրապնդման վերաբերյալ հանձնարարականները հաղորդել ստորաբաժանումների հրամանատարներին և վերահսկել դրանց կատարումը, գնդի հրամանատարին բժշկական եզրակացություն ներկայացնել դիետիկ և լրացուցիչ սննդի կարիք ունեցող զինվորների և սերժանտների մասին. - ստորաբաժանումների հրամանատարների և անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով նրանց տեղակալների, գնդի զինվորական հոգեբանի հետ համատեղ ի հայտ բերել ֆիզիկական ու հոգևոր զարգացման շեղումներ և ալկոհոլամոլության, թունամոլության ու թմրամոլության հակում ունեցող զինծառայողներին, միջոցներ ձեռնարկել նրանց բուժման համար. - վերահսկել գնդի տեղաբաշխման շրջանի ճաշարանների, բնակելի շինությունների և տնտեսական ծառայությունների սանիտարական վիճակը, հսկողություն իրականացնել անձնակազմի լողանալու, անկողնային և ներքնազգեստային սպիտակեղենի, սրբիչների, գուլպաների և ոտնափաթաթանների ժամանակին փոխելու նկատմամբ. - վերլուծել գնդի անձնակազմի հիվանդացումը, վերլուծության արդյունքները հիվանդությունների կանխարգելման և սանիտարական վիճակի բարելավման մասին առաջարկությունների հետ ամեն ամիս զեկուցել գնդի հրամանատարին, վարակիչ հիվանդությունների և գնդի համաճարակային վիճակի վրա անդրադարձող պատահարների ու վնասվածության հետևանքով զինծառայողների հոսպիտալացման յուրաքանչյուր դեպքի մասին անմիջապես զեկուցել գնդի հրամանատարին. - կազմակերպել դեղամիջոցների և, առաջին հերթին, թունավոր ու թմրեցնող դեղամիջոցների ու պատրաստուկների հաշվառումն ու պահպանումը, բժշկական ունեցվածքն օգտագործել ըստ նշանակության: (114-րդ հոդվածը փոփ., լրաց.

14.04.11 ՀՕ-124-Ն) Գ ՆԴԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել