Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 300 — Մինչդատական ակտի դատական բողոքարկման ընթացակարգը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 300AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 300 — Մինչդատական ակտի դատական բողոքարկման ընթացակարգը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 300. Մինչդատական ակտի դատական բողոքարկման ընթացակարգը 1. Սույն օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված մինչդատական ակտերի դեմ բողոքներ կարող է ներկայացնել վարույթի մասնավոր մասնակիցը, ինչպես նաև ցանկացած այլ անձ, եթե հիմնավորում է իր իրավաչափ շահերի նկատմամբ այդ ակտի անհամաչափ ներգործությունը: 2. Սույն օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված մինչդատական ակտերի դեմ բողոքները կարող են ներկայացվել դատարան միայն իրավասու դատախազին բողոքարկելու և նրա

Ամբողջ Տեքստ

Հոդված 300. Մինչդատական ակտի դատական բողոքարկման ընթացակարգը 1. Սույն օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված մինչդատական ակտերի դեմ բողոքներ կարող է ներկայացնել վարույթի մասնավոր մասնակիցը, ինչպես նաև ցանկացած այլ անձ, եթե հիմնավորում է իր իրավաչափ շահերի նկատմամբ այդ ակտի անհամաչափ ներգործությունը:

2. Սույն օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված մինչդատական ակտերի դեմ բողոքները կարող են ներկայացվել դատարան միայն իրավասու դատախազին բողոքարկելու և նրա կողմից բողոքի չբավարարման դեպքում, բացառությամբ երբ վիճարկվում է ձերբակալումը կամ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի վարութային ակտը:

3. Սույն օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված մինչդատական ակտերը դատարան կարող են բողոքարկվել տասնհինգօրյա ժամկետում: Այդ ժամկետի սկիզբն է` 1) իրավասու դատախազին ուղղված բողոքի մերժման որոշումը կամ բավարարումից տարբերվող պատասխանն ստանալու օրը. 2) բողոք ներկայացնելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետը լրանալու օրը, եթե բողոքի վերաբերյալ պատասխան չի ստացվել: &#9878

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել