Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԿԱՐԵՆ ԱՎԱԳՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԿԱՐԵՆ ԱՎԱԳՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-75 մարտի, 2018 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-7)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 5 մարտի 2018թ. ՍԴԴԿՈ/1 - 7 | ԿԱՐԵՆ ԱՎԱԳՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

5 մարտի 2018թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 1

դատական կազմը

Նախագահությամբ Ա. Թունյանի

Անդամակցությամբ Ա. Գյուլումյանի

Ա. Պետրոսյանի

Քննության առնելով Կարեն Ավագյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

1. Կարեն Ավագյանը 2018 թվականի փետրվարի 15-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով. «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի, «Պետական տուրքի մասինե ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին պարբերության «թե կետի 6-րդ պարբերության «վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունված որոշման դեմ գանգատներովե ձևավորված պրակտիկան առ այն, որ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից Պատասխանողի վերաքննիչ բողոքը բավարարվելու դեպքում պետական տուրքի վճարման պարտականությունից Հայցվորն ազատված չէ, ճանաչել ՀՀ Սահմանադրության 39-րդ և 79-րդ հոդվածներին, Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասին, 60-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերին հակասողե։

2. Դիմողը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը, ինչը, իր հերթին, հետևանք է «Պետական տուրքի մասինե ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված իրավական նորմի անորոշության, հակասում է ՀՀ Սահմանադրության 39 և 79-րդ հոդվածներին, ինչպես նաև Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասին, 60- րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերին։

Դիմողի կարծիքով «Պետական տուրքի մասինե ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թե կետի 6-րդ պարբերության հիմքով պետական տուրքից ազատվելու հնարավորությունը հավասարապես տարածվում է նաև այն դեպքերի վրա, երբ հայցվորի պահանջը ՀՀ վարչական դատարանը բավարարում է, սակայն հետագայում այդ վճռի դեմ պատասխանողի կողմից բերված բողոքի արդյունքում այն բեկանվում է վերադաս դատական ատյանի կողմից։

Ըստ դիմողի վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը խախտում է սեփականության սահմանադրական իրավունքը անձի վրա դնելով պետական տուրք վճարելու պարտականություն այն դեպքում, երբ նման պարտականություն օրենքը չի նախատեսում։

3. Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով և ելնելով խնդրո առարկա անհատական դիմումի ու կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքներից գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է ընդունման մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

3.1. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4- րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ մասերի վերաբերյալ Դիմումին կից ներկայացված դատական ակտերի, մասնավորապես, ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի /այսուհետ Դատարան/ 2017 թվականի սեպտեմբերի 13-ի որոշման ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողի կողմից վիճարկվող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 2–12-րդ մասերը, չնայած այն հանգամանքին, որ նշյալ որոշման մեջ Դատարանը վկայակոչել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածն ամբողջությամբ, նրա նկատմամբ չեն կիրառվել։ Մասնավորապես, Դատարանը, անդրադառնալով դատական ծախսերի բաշխման հարցին և հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ և 146-րդ հոդվածները, գտել է, որ «... Կարեն Ավագյանից հօգուտ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանությունե ծառայության պետք է բռնագանձել 10.000 ՀՀ դրամ որպես բողոք բերելու համար սահմանված նախապես վճարված պետական տուրքի գումարի փոխհատուցումե։

Անհատական դիմումին առաջադրվող սահմանադրական և օրենսդրական պահանջներից մեկը, ի թիվս այլնի, այն է, որ անհատական դիմում կարող է ներկայացնել այն անձը, որի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է օրենքի դրույթ։ ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 101-րդ հոդվածի 6-րդ կետի և «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով «օրենքի դրույթի կիրառումե հասկացության սահմանադրաիրավական բովանդակությունը ՀՀ սահմանադրական դատարանը բացահայտել է իր 2008 թվականի ապրիլի 4-ի ՍԴՈ-747 որոշման մեջ, մասնավորապես, արտահայտելով իրավական դիրքորոշում առ այն, որ «... ՀՀ Սահմանադրության 101- րդ հոդվածի 6-րդ մասի «...իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի...ե, ...բառակապակցություններում «կիրառումե հասկացությունը չի վերաբերում դատական ակտերում օրենքի այս կամ այն դրույթի ցանկացած վկայակոչման։ Միայն այն պարագայում դա կարող է դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառումե, երբ անձի համար այն առաջացնում է իրավական հետևանքներ։ Բոլոր այն դեպքերում, երբ վկայակոչումն ունի ծանուցողական բնույթ կամ դրա միջոցով դատավարության կողմի ուշադրությունն է հրավիրվում իր գործողությունների օրինականության վրա, հարցի սահմանադրականության բարձրացման տեսանկյունից չի կարող դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառումե։

Համաձայն ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 101- րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «...սահմանադրական դատարան կարող են դիմել ...«յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունըե։ ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետն իր կոնկրետացումն է ստացել «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանել է ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների ընդունելիության պայմանները։ Դիմում կարող է ներկայացնել այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որը հանդիսացել է ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից,

որի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է օրենքի դրույթ,

որի նկատմամբ վիճարկվող դրույթը կիրառվել է գործը լուծող վերջնական դատական ակտով,

որը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները։

«Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ։

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետով ՀՀ սահմանադրական դատարանի կողմից գործի քննության ընդունումն անհատական դիմումի վերոնշյալ դրույթների մասով ենթակա է մերժման։

3.2. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի և «Պետական տուրքի մասինե ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թե կետի 6-րդ պարբերության վերաբերյալ

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի որոշման ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ այդ որոշման եզրափակիչ մասում, անդրադառնալով դատական ծախսերի բաշխման հարցին, Դատարանը, գտնելով, որ Կ. Ավագյանը «Պետական տուրքի մասինե ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թե կետի 6-րդ պարբերության համատեսքստում այլևս չի համարվում օրենքի ուժով պետական տուրքի վճարումից ազատված սուբյեկտ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավակարգավորումներով դատական ծախսերի բաշխման հարցը լուծելով պետական տուրքի վճարման պարտականությունը դրել է պարտվող կողմի վրա։ Այսինքն, չնայած այն հանգամանքին, որ Դատարանն իր որոշման մեջ ուղղակիորեն չի վկայակոչել «Պետական տուրքի մասինե ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թե կետի 6-րդ պարբերությունը, այնուամենայնիվ, նշյալ դրույթը իրավական հետևանքներ է առաջացրել դիմողի համար։

ՀՀ սահմանադրական դատարանը 2010 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ ՍԴՈ-929 որոշմամբ ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 4-րդ մասին և 20-րդ հոդվածի 5-րդ մասին հակասող և անվավեր է ճանաչել «Պետական տուրքի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի առաջին մասը, այնքանով, որքանով չի սահմանում, այլ սուբյեկտներից բացի, արդարացվածին իրավասու պետական մարմինների և պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունների (անգործության) հետևանքով պատճառված վնասի հատուցման հայցերով պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ արտոնություն նախատեսող դրույթ արգելափակելով անձի սահմանադրական իրավունքի իրացումը։

Մինչդեռ խնդրո առարկա գործի շրջանակներում դիմողի կողմից վիճարկվող դրույթը վերաբերում է այն ֆիզիկական անձանց, որոնք գանգատ են ներկայացնում «վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունված որոշման դեմե։

Հաշվի առնելով վերոշարադրյալը ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-929 որոշումը «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետի ուժով խնդրո առարկա գործի քննությունը մերժելու հիմք չի հանդիսանում։ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի և «Պետական տուրքի մասինե ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թե կետի 6-րդ պարբերության մասով առկա չեն դիմումի քննությունը մերժելու հիմքեր, քանի որ դիմումում առաջադրված հարցը ենթակա է սահմանադրական դատարանին, դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,

դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,

դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները։

Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

1. Կարեն Ավագյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6- րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ մասերի մասով մերժել։

2. «Կարեն Ավագյանի դիմումի հիման վրա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի և «Պետական տուրքի մասինե ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թե կետի 6-րդ պարբերության ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալե գործն ընդունել քննության։

3. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին։

Նախագահող

Անդամներ

5 մարտի 2018 թվականի

ՍԴԴԿՈ/1-7

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
5 մարտի, 2018 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-7
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել